Հայաստանում կայացավ երկրորդ GITELIQ Creative ֆորումը

Հայաստանում կայացավ երկրորդ GITELIQ Creative ֆորումը

Sstaffmedia.am
26 փետրվարի 2019
1 րոպե ընթերցում
992
Կիսվել հոդվածով

Փետրվարի 23-ին Երևանի Կամերային թատրոնում տեղի ունեցավ երկրորդ GITELIQ Creative Forum-ը, որին հրավիրված էր մասնակցելու staff.am-ը՝ որպես մասնագիտական թրեյնինգներ և աշխատանքներ ներկայացնող առաջատար հարթակ Հայաստանում։

GITELIQ Creative Forum-ը լիովին նոր ֆորմատ է Հայաստանում, այն հնարավորություն է տալիս ձեռք բերել գիտելիքներ արդի և հետաքրքիր թեմաների մասին, հանդիպել և ծանոթանալ տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ, ձևավորել նոր ծանոթություններ և գործնական կապեր, համտեսել հայկական գինի և համեղ ուտեստներ, ինչպես նաև համատեղել հաճելին և գործնականը։

[one_half]1

2

3

8

Ֆորումի խոսնակներն էին ՝ Արծրուն Հովհաննիսյանը (ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար), Արամ Փախչանյանը («Այբ» դպրոցի տնօրեն, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ), Վահե Բալուլյանը (SoftConstruct ընկերության ստրատեգիական խորհրդատու, DiVine & Partners կազմակերպության համահիմնադիր) և Արմեն Համբարձումյանը (բազմաթիվ սիրված թատերական ներկայացումների, կինոնկարների և նախագծերի պրոդյուսեր)։

5

6

Միջոցառմանը ներկա էին տարբեր կազմակերպությունների և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Հաջողություն ենք մաղթում GITELIQ-ի անձնակազմին և անհամբերությամբ սպասում հաջորդ գիտելիքներով հարուստ ֆորումին։

7

9

Միջոցառման հոլովակը և նկարները կարող եք դիտել ստորև 🙂

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: