Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Sstaffmedia.am
25 դեկտեմբերի 2017
1 րոպե ընթերցում
600
Կիսվել հոդվածով

Ահա և ավարտին է մոտենում 2017թ․-ը, իսկ մենք անհամբերությամբ սպասում ենք գալիք տարվան` վստահ լինելով, որ այն իր հետ բերելու է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ մեզ բոլորիս։

2017թ․-ի ամբողջ ընթացքում մենք վայելեցինք մեր օգտատերերի սերն ու լավ տրամադրվածությունը։ Ետ նայելով` անչափ ուրախ ենք յուրաքանչյուր դրական արձագանքի, կատարված լավ աշխատանքի, իսկ ամենակարևորը՝ այն մարդկանց համար, ովքեր մեր հարթակի միջոցով գտան ցանկալի աշխատանք, իսկ թիմերը համալրվեցին նոր աշխատակիցներով։ Մեր թիմն ակտիվորեն աշխատեց հարթակում նոր և օգտակար գործիքներ ավելացնելու համար, նոր նախագծեր ներկայացնելով և, իհարկե, հետաքրքիր և բովանդակալից հանդիպումներ կազմակերպելով մեր օգտատերերի համար։

Ի լրումն մի շարք նվաճումների, անչափ ուրախ ենք staff.am համայնքի ստեղծման համար, և հավատացած ենք, որ ամեն ինչ դեռ առջևում է։ Հոգաչափ շնորհակալ ենք բոլորիդ աջակցության համար։ Մենք շատ բարձր ենք գնահատում և հավատացնում ենք, որ 2018թ․-ին աշխատելու ենք կրկնակի Ձեր բոլոր սպասելիքները գերազանցելու համար։ Սրտանց շնորհավորում ենք գալիք տոների կապակցությամբ, մաղթում ենք մեր բոլոր օգտատերերին նորանոր նվաճումեր և ձեռքբերումներ 2018թ․-ին, խաղաղություն ու սեր Ձեր ընտանիքներում և բարեկեցություն բոլորին։

Հարգանքով՝

Վահե Ավետիսյան                              Լուիզա Ավետիսյան

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: