Հարկային ծառայող դառնալու ճանապարհը մեկնարկել է

Հարկային ծառայող դառնալու ճանապարհը մեկնարկել է

Sstaffmedia.am
14 դեկտեմբերի 2023
2 րոպե ընթերցում
757
Կիսվել հոդվածով

Մեկնարկում է Պետական եկամուտների կոմիտեի  նոր չափանիշներով հարկային ծառայողներ պատրաստելու  դասընթացների շարքը: Հավակնոտ ես, մոտիվացված, պատրաստակա՞մ: ՊԵԿ-ը հրավիրում է քեզ ու քեզ նման բանիմաց ու ջանասեր մարդկանց՝ մուտք գործելու հարկային ծառայության հետաքրքիր ու պատասխանատու ոլորտ: 

staffmedia.am -ում ներկայացնում ենք հարկային ծառայող դառնալու Ձեր ճանապարհը: 

Նորօրյա հարկային ծառայողը՝ համահունչ արդի բարեփոխումներին

Պետական եկամուտների կոմիտեն անընդհատ վերանայում ու բարեփոխում է հարկային ու մաքսային ծառայողի գործելաոճը, շարժվում է թվային ու նորօրյա խնդիրներին համահունչ ու տալիս նորարար լուծումներ՝ ի բարօրություն հասարակության ու պետության: Հարկային ծառայության աշխատանքը պահանջում է ունենալ պատասխանատու և մասնագիտական խորքային գիտելիքներ և հմտություններ: Այս կապակցությամբ ՊԵԿ-ը կազմակերպում է նոր չափանիշներով հարկային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների շարք: 

Ի՞նչ է տալիս դասընթացը. 

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն հարկային ծառայությունում: 

Ո՞վ ու ի՞նչ ընթացակարգով պետք է դիմի: 

Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն համապատասխան մասնագիտություն հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար: Մասնագիտությունների ցանկը հստակեցնելու համար ծանոթացեք այստեղ

Դասընթացների ընդունելությանը մասնակցելու համար նախ պետք է ներկայացնել առցանց դիմում՝ կցելով հայտարարության մեջ նշված  փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով:

Դասընթացի ձևաչափը.

ՊԵԿ-ը հնարավորություն է տալիս ապագա հարկային ծառայողներին դասընթացն ու առնչվող թեստավորումներն անցնել անվճար՝ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից: 

Ի՞նչ պետք է իմանա ժամանակակից հարկային ծառայողը:

Օտար եզվի, համակարգչային, մասնագիտական  գիտելիքները, բարեվարքության վերաբերյալ ունեցած պատկերացումները ստուգվում են արդեն իսկ դասընթացի ընդունելության ժամանակ: Վերջում հարկային ծառայող դառնալու պատրաստակամ թեկնածուներն անցնում են հարցազրույց: Ընդունելության ընթացակարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ հայտարարության մեջ

Հանրային ծառայության առանցքում պետությանն ու հասարակությանը անձնվեր  ու արժանապատիվ ծառայությունն է: 

staffmedia.am-ը ողջունում է ՊԵԿ-ի նախաձեռնությունը՝ կազմակերպելու թափանցիկ ու անկողմնակալ բաց ընդունելություն: Վստահաբար, այս դասընթացին ընդունվելու են գիտելիքներով ու համապատասխան հմտություններով, անընդհատ կատարելագործվելու պատրաստակամ մասնագետներ, և մեր երկիրն ունենալու է բանիմաց, հմուտ ու մարդկային բարձր հատկանիշներով օժտված հանրային ծառայողներ: 

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: