staff.am-ի համահիմնադիրների կողմից ստեղծված Hirebee-ն Plug and Play միջազգային աքսելերացիոն ծրագրի 20 ստարտափների շարքում է 

staff.am-ի համահիմնադիրների կողմից ստեղծված Hirebee-ն Plug and Play միջազգային աքսելերացիոն ծրագրի 20 ստարտափների շարքում է

Sstaffmedia.am
6 նոյեմբերի 2024
1 րոպե ընթերցում
1,922
Կիսվել հոդվածով

Հոկտեմբերի 31-ին Գաֆէսճյան արվեստի կենտրոնում հանդիսավոր կերպով տրվեց Plug and Play միջազգային աքսելերացիոն ծրագրի մեկնարկը, որի ընթացքում հայտարարվեցին 26 շաբաթյա ծրագրին մասնակցության հնարավորություն ստացած հայկական 20 ստարտափների անունները։ Դրանց շարքում է staff.am-ի հիմնադիրների կողմից ստեղծված հավաքագրման ավտոմատացման Hirebee հարթակը, որն օգնում է ընկերություններին ավտոմատացնել հավաքագրման գործընթացը արհեստական բանականության օգնությամբ։

Plug and Play-ը Սիլիկոնյան հովտում գտնվող աշխարհի առաջատար և խոշորագույն նորարարական կենտրոններից մեկն է, որը կապում է ստարտափներին, կորպորացիաներին, վենչուրային կապիտալի ընկերություններին, համալսարաններին և պետական մարմիններին։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմավարական աջակցությամբ այս նախաձեռնությունը կարևոր փուլ է նախանշում Հայաստանի արագ զարգացման և նորարարության ու տեխնոլոգիաների կենտրոն դառնալու ճանապարհին:

Աքսելերացիոն ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած 120 ստարտափներից ընդամենը 20-ին է հաջողվել առանձնանալ իրենց նորարարական և յուրահատուկ լուծումներով։ Ընտրված ստարտափները տարբեր ոլորտներից են, ինչն ապահովում է սիներգիան այդ ոլորտների միջև՝ խթանելով ինովացիան։ 

Ծրագրի հիմնական նպատակներից է հայաստանյան ստարտափներին միջազգային շուկա դուրս գալու հնարավորություն տալը։

Աքսելերացիոն ծրագրի շրջանակում Hirebee-ն բացառիկ հնարավորություն կունենա համագործակցելու փորձառու մենթորների հետ, կապեր հաստատելու գործընկերների հետ ամբողջ աշխարհում և մասնակցելու մասնագիտացված միջոցառումներին ու սեմինարներին: 

Plug and Play աքսելերացիոն ծրագիրը հաղթանակ է ոչ միայն 20 մասնակիցների, այլև Հայաստանի ողջ ստարտափ-էկոհամակարգի համար։ Սա մեծ և կարևոր քայլ է Հայաստանը տեխնոլոգիական կենտրոն դարձնելու ճանապարհին։ Հայկական ստարտափները, ի դեմս Hirebee-ի, ունեն մեծ ներուժ և կարող են մրցունակ լինել համաշխարհային մակարդակում։

Իսկ մենք խոստանում ենք staffmedia.am հարթակում կրկին անդրադարձ կատարել միջազգային աքսելերացիոն ծրագրի ընթացքին։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: