Ինչպես կրճատել ռեքրութմենթի ծախսերը և ապահովել թափանցիկություն

Ինչպես կրճատել ռեքրութմենթի ծախսերը և ապահովել թափանցիկություն

Sstaffmedia.am
13 հուլիսի 2020
3 րոպե ընթերցում
268
Կիսվել հոդվածով

Աշխատակիցների ընդունման գործընթացի օպտիմալացումը, ռեքրութերներին և աշխատանք փնտրողներին նոր հնարավորությունների տրամադրումը եղել և շարունակում են մնալ մեր թիմի գլխավոր առաջնահերթությունը։ Այս անգամ ցանկանում ենք ձեզ հետ կիսվել HireBee-ի նոր հնարավորություններով, որոնց օգնությամբ կարող եք խնայել ռեքրութերի ժամանակը 20-45%-ով, բարելավել թեկնածուի հետ կապը, նվազեցնել գործատուի բրենդի առաջխաղացմանն համար նախատեսված ծախսերը։

HIREBEE-Ի ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ

HireBee-ի առավելությունը կայանում է նրանում, որ սեփական կարիերայի ռեսուրսին (staff.am) կից առաջարկում ենք թեկնածուների կառավարման մասշտաբային սոֆթ (staff.am/hirebee), թեկնածուների բազա և աշխատաշուկայի, կարիերայի զարգացման և գործընկերների HR բրենդի մասին նյութերի հրապարկման մեդիա ռեսուրս (staff.am/staffmedia):

HireBee-ի 9 գլխավոր առանձնահատկություն և գործիք՝

 

Այժմ միասին դիտարկենք HireBee-ի 4 հիմնական բաղադրիչները, որոնք կօգնեն ինչպես խնայել ժամանակը և ֆինանսները, այնպես էլ օպտիմալացնել ընկերություններում աշխատանքի ընդունման գործընթացը։ Այս բաղադրիչների շնորհիվ HR թիմը հնարավորություն կունենա խնայված ժամանակն օգտագործել կազմակերպչական գործընթացների բարելավման համար, ինչպիսիք են ներքին հաղորդակցությունը, հեռավար աշխատանքի կազմակերպումը և այլն։

1. Ավտոմատացված գործիքների միջոցով մեխանիկական աշխատանքների նվազեցում

Այս գործիքների օգնությամբ ռեքրութերը կարող է խնայել իր ժամանակը՝ ավտոմատացնելով մեխանիկական գործընթացները։

  • Աշխատանքի հայտարարությունների ստեղծում և ավտոմատացված տեղադրում ԱՊՀ ու այլ երկրների կարիերայի մի շարք ռեսուրսներում։
  • Տարբեր աղբյուրներից թեկնածուների դիմումների հավաքագրում և ցուցադրում անմիջապես ընկերության դեշբորդում,
  • Տարբեր ռեսուրսներից, այդ թվում նաև պրոֆեսիոնալ սոց․ ցանցերից, պոտենցիալ թեկնածուների որոնում և տեղեկատվության տեղափոխում ընկերության դեշբորդ մեկ պատուհանից բրաուզերում ներդրված գործիքի միջոցով,
  • Արհեստական բանականության միջոցով CV-ների ավտոմատ սքրինինգ և ընկերության կողմից նշված չափանիշներին համապատասխան թոփ թեկնածուների առանձնացում։
  • Թեկնածուների CV-ների բազմափուլ կառավարում, ռեքրութմենթի տարբեր փուլերում գնահատում, թիմի հետ համագործակցություն։

 

2. Թեկնածուի հետ կապի նշանակալից բարելավում (candidate experience)

Candidate Experience-ը ռեքրութմենթի գործընթացի կարևորագույն ասպեկտն է։ HireBee-ն ապահովում է թեկնածուի հետ կապի բարելավում հետևյալ գործիքների միջոցով՝ 

  • Ընկերության կորպորատիվ մեյլբոքսին կցված ներքին մեյլբոքս և օրացույց։
  • WhatsApp-ի միջոցով թեկնածուի հետ ուղիղ կապի հնարավորություն։
  • Մասշտաբային հավաքագրման դեպքում HireBee-ն օգտագործում է խելացի բոտեր, որոնք կոնկրետ հարցումների միջոցով կարող են կազմակերպել թեկնածուների առաջնային սքրինինգը։

 

3. Աշխատակիցների հավաքագրման բյուջեի կրճատում թվային հարթակներով ընկերության HR բրենդի առաջխաղացման շնորհիվ

HR բրենդն ընկերության իմիջն է՝ որպես գործատու, որի առաջխաղացման պրոակտիվ ռազմավարությունը թույլ է տալիս ընկերություններին յուրաքանչյուր ընտրված աշխատակցի վրա ծախսված բյուջեն կրճատել մինչև 50%: Իհարկե, 50%-ը զգալի թիվ է, իսկ HR բրենդն ինքնին ԱՊՀ երկրներում ավելի ու ավելի մեծ կարևորություն է ստանում։

Career page1
Գործատուի բրենդավորված կարիերայի էջ

Ինչպիսի գործիքներով է HireBee-ն օգնում ընկերություններին կազմակերպել Գործատուի բրենդի առաջխաղացումը․

  • Ընդամենը մի քանի րոպեում ստեղծել բրենդավորված կարիերայի էջ հատուկ Ձեր գործատուի համար։
  • Վիզուալ ստուդիա գործիքի միջոցով անմիջապես HireBee դեշբորդից ձեր անձնական կամ կորպորատիվ սոց․ էջերում բրենդավորված վիզուալներով աշխատանքի հայտարարությունների տարածում։
  • Աշխատանքի հայտարարությունների բրենդավորում անհրաժեշտ թեկնածուների թիրախավորման համար։ Օրինակ, մեր գործատուներից PicsArt-ն ակտիվորեն օգտվում է այս գործիքից։

4. Ընդլայնված վերլուծական գործիքներ աշխատանքի ընդունման գործընթացի առավել օպտիմալ կառավարման համար

Աշխատանքի ընդունման գործընթացն անհրաժեշտ է կատարելագործել՝ հիմնվելով ոչ թե ենթադրությունների, այլ` տվյալների և վիճակագրության վրա։

HireBee-ն առաջարկում է լիարժեք HR-վերլուծական փաթեթ ամբողջ աշխատաշուկայում, որը հնարավորություն է տալիս ոչ միայն հետևել HR թիմի կատարողականությանը, այլ նաև գնահատել սորսինգի տարբեր աղբյուրների արդյունավետությունը, HR-բրենդի առաջխաղացման ռազմավարությունը և որոշել աշխատաշուկայի հիմնական մրցակիցներին։

Imgpsh fullsize anim 5

Վստահ ենք, որ հավանեցիք մեր նոր գործիքները։ Առաջարկում ենք կազմակերպել հատուկ Zoom հանդիպում ձեր HR թիմի հետ, որի ընթացքում կներկայացնենք HireBee ողջ գործիքակազմը, ինչպես նաև կքննարկենք գործնական հարցեր՝ կապված ձեր ընկերությունների ռեքրութմենթի ավտոմատացման հետ։

Ցանկանո՞ւմ եք ավելի շատ տեղեկատվություն իմանալ HireBee-ի մասին, հետևեք ստորև կոճակին։


ԱՆՎՃԱՐ ԴԵՄՈ

Գրանցվեք օնլայն դեմո հանդիպմանը և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ HireBee ողջ գործիքակազմի հետ Ձեզ ծանոթացնելու համար։

Ամբողջական անունը *
First
Last
Էլ․ հասցե *
Հեռ․ *
Ընկերությունը *
Հաղորդագրություն
Comment
Ուղարկել

 

 

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: