Մեկ աշխատակից՝ մի քանի դեր – AI դարաշրջանի ՄՌԿ ռազմավարությունը

Մեկ աշխատակից՝ մի քանի դեր – AI դարաշրջանի ՄՌԿ ռազմավարությունը

ԱԿԱնի Կարապետյան
19 նոյեմբերի 2025
3 րոպե ընթերցում
2,964
Կիսվել հոդվածով

Իրական մասնագիտությունը վաղը չի լինելու նեղ գիտելիքի մեջ, այլ կարողության՝ միավորելու գիտելիքները տարբեր ոլորտներից:

Peter Drucker

Աշխատանքի աշխարհը փոխվում է ոչ թե աստիճանաբար, այլ հեղափոխական։ Արհեստական բանականությունը (ԱԲ), ավտոմատիզացիան և տվյալահեն որոշումների կայացումը տրանսֆորմացնում են ոչ միայն մասնագիտությունները, այլև՝ տաղանդների համալրման և պահպանման ռազմավարության ամբողջ տրամաբանությունը։

Եթե նախկինում կազմակերպությունները փնտրում էին նեղ մասնագետների՝ մեկ ոլորտի խոր գիտելիքով, ապա այսօր ավելի հաճախ են դիմում ջենեռալիստների՝ այն մարդկանց, ովքեր ունեն բազմաոլորտային փորձ, կարողանում են աշխատել տարբեր գործառույթներում և արդյունավետ են օգտագործում ԱԲ-ի գործիքները։

Այս անցումը ոչ միայն տենդենց է, այլ ռազմավարական անհրաժեշտություն՝ նոր արդյունավետություն, ճկունություն և ստեղծարարություն ապահովելու համար։

Ջենեռալիստների մոդելի առավելությունները

Ճկունություն և ադապտացիա

Ջենեռալիստները (generalists) դառնում են կազմակերպության դինամիկ միջուկը։ Նրանք արագ հարմարվում են փոփոխություններին, կարողանում են անցնել մեկ դերից մյուսը՝ առանց երկար վերապատրաստման։ Gartner-ի հետազոտությամբ՝ 2025-ին աշխատաշուկայի ավելի քան 40 % նոր հաստիքներ պահանջելու են «բազմաֆունկցիոնալ հմտություններ»։ Այսինքն՝ արժեքավոր է դառնում ոչ թե մասնագիտության խորությունը, այլ հմտությունների լայնությունը՝ data literacy-ից մինչև հաղորդակցական ու նախագծային կարողություններ։

Ինովացիա և համակարգային մտածողություն – Մարդիկ, ովքեր աշխատել են տարբեր ոլորտներում, ունեն համակարգային տեսողություն։ Նրանք կարողանում են կապել տվյալների վերլուծությունը, ֆինանսական մոդելավորումը, մարքեթինգը և մարդկային վարքի մեխանիզմները՝ ստեղծելով նորարար լուծումներ, որոնք մասնագետը մենակ չէր տեսնի։

David Epstein-ը իր հայտնի գրքում Range: Why Generalists Triumph in a Specialized World գրում է․

Լայն փորձ ունեցող մարդիկ ավելի լավ են լուծում անորոշ խնդիրները, քան նրանք, ովքեր խորացել են միայն մեկ ուղղությամբ։

Թերություններ և ռիսկեր

 Գիտելիքի խորության պակաս – Generalist-ը հաճախ չի կարողանում լուծել շատ տեխնիկական կամ նեղ մասնագիտական խնդիրներ։ Այս մոդելը լավագույնն է այն միջավայրերում, որտեղ անհրաժեշտ է համադրել գաղափարներ և կառավարման մտածողություն, բայց ոչ այն ոլորտներում, որտեղ պահանջվում է գիտական ճշգրտություն։

Գերհոգնացության և այրման վտանգ – Մուլտիթասկ աշխատանքը կարող է հանգեցնել հոգնածության, եթե չկան հստակ դերեր և առաջնահերթություններ։ Generalist-ը հաճախ պատասխանատու է միաժամանակ մի քանի նախագծի համար, ինչի դեպքում ռիսկ կա կորցնել կենտրոնացումը։

Կառավարման բարդություն – Ֆունկցիոնալ սահմանների անհստակությունը կարող է խանգարել KPI-ների ձևավորմանը։ Առաջարկվում է անցում կատարել դեպի outcome-based չափումներ՝ գնահատելով արդյունքի ազդեցությունը, ոչ թե կատարած գործողությունների քանակը։

Ինչպես կառուցել արդյունավետ generalist ռազմավարություն

Միջազգային փորձից

  • Gartner (2024) նշում է, որ ընկերությունները, որոնք ներդրել են generalist-ների մոդել՝ ԱԲ գործիքների ինտեգրմամբ, միջինում ունեցել են 25 % բարձր արտադրողականություն։
  • Google-ի «Project Aristotle» ցույց տվեց, որ ամենաարդյունավետ թիմերը ոչ թե ամենախոր մասնագետներն են, այլ նրանք, ովքեր ունակ են տարբեր ֆունկցիաներ հասկանալու և կապելու։
  • Deloitte Human Capital Trends (2023) խորհուրդ է տալիս HR բաժիններին անցում կատարել «skill-based workforce planning» մոդելի՝ գնահատելով աշխատակիցներին ըստ կարողությունների, ոչ թե պաշտոնների։

Աշխատանքի ապագան պատկանում է ոչ թե մեկ ուղղությամբ խորացողներին, այլ նրանց, ովքեր կարող են կապել տարբեր ուղղությունները մի համակարգի մեջ։

Generalist-ը դառնում է ոչ թե միջին մասնագետ, այլ գործառնական ինտեգրատոր՝ միավորում է բաժինները, տվյալները և մարդկանց։

Այս մոտեցումը կարող է բարձրացնել արդյունավետությունը, նվազեցնել հաստիքային ծախսերը և ստեղծել ավելի կենսունակ մշակույթ՝ որտեղ մարդիկ աճում են հմտություններով, ոչ թե միայն կոչումներով։

Աշխատանքի ապագան այն մարդկանցն է, ովքեր կարող են խոսել ինչպես մարդկանց, այնպես էլ մեքենաների լեզվով։

Satya Nadella



Կիսվել հոդվածով

Անի Կարապետյան

Տնտեսագետ և հոգեբան՝ կորպորատիվ կառավարման ավելի քան տասնամյա փորձով։ Իմ մասնագիտական յուրօրինակությունը երկկողմանի հենքն է՝ տնտեսագիտություն և հոգեբանություն, որոնց համադրության մեջ եմ որոնում և ձևավորում ժամանակակից մարդկային ռեսուրսների կառավարման լուծումներ։

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: