Հաբ Արցախ և staff.am | Միասնական աշխատանքային հարթակ և թեժ գիծ՝ ի աջակցություն մեր հայրենակիցների

Հաբ Արցախ և staff.am | Միասնական աշխատանքային հարթակ և թեժ գիծ՝ ի աջակցություն մեր հայրենակիցների

Sstaffmedia.am
4 հոկտեմբերի 2023
1 րոպե ընթերցում
973
Կիսվել հոդվածով

Հոկտեմբերի 4-ին «Հաբ Արցախ» շահույթ չհետապնդող կազմակերպության գործադիր տնօրեն Շուշան Քէշիշեանը և staff.am կարիերայի հարթակի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը կնքեցին համագործակցության հուշագիր, որը միտված է աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աշխատանք գտնելու հարցում։

Հուշագրի առարկան կողմերի համագործակցությունն է, համաձայն որի staff.am-ն անվճար հիմունքներով տրամադրել է միասնական աշխատանքային հարթակ www.staff.am/artsakh/ հասցեով, որտեղ ՀՀ գործատուները հրապարակում են աշխատանքի հնարավորությունները մեր հայրենակիցների համար։ Հոկտեմբերի 4-ի տվյալներով միասնական աշխատանքային հարթակում կա աշխատանքի մոտ 500 հայտարարություն, և այս թիվն օր օրի աճում է։

Wp 1763120181959 usy1d

«staff.am թիմը, արագ արձագանքելով ստեղծված իրավիճակին, թողարկեց միասնական աշխատանքային հարթակ՝ նպատակ ունենալով աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին զբաղվածության հարցում։

«Հաբ Արցախ»-ի հետ համագործակցությունը մեզ թույլ կտա էլ ավելի մեծացնել աջակցությանը միտված միջոցառումների օղակը»։

նշեց staff.am համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։

«Հաբ Արցախ»-ը ստեղծել է թեժ գիծ, որը հնարավորություն կտա մեր հայրենակիցներին ստանալու խորհրդատվություն համապատասխան աշխատանք գտնելու հարցում։ Ավելին, կազմակերպության կամավոր ՄՌ խորհրդատուները կիրականացնեն աշխատանքի համապատասխանեցում՝ ըստ թեկնածուի փորձի։

Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 012 502 602, որը հասանելի է շաբաթվա բոլոր օրերին ժամը 10:00 – 19:00։

Wp 1763120181956 eyyhh3

«Հաբ Արցախի թիմը հասկանալով, թե ինչ դժվարությունների են բախվում մեր հայրենակիցները, չի կարող մնալ անտարբեր։ Ներկայումս գործում է մեր հատուկ թեժ գիծը ՝ բռնի ուժով տեղահանված արցախցիներին աշխատանքի տեղավորման աջակցություն ցուցաբերելու համար։ staff.am-ի հետ համագործակցությունը մեզ վստահեցնում է, որ մեր հայրենակիցները գտնելու են արդար և ապահով պայմաններով աշխատանք»։

նշեց Հաբ Արցախի տնօրեն Շուշան Քէշիշեանը։

staff.am թիմը մեր հայրենակիցներին կաջակցի նաև CV ստեղծելու և կարիերայի խորհրդատվական ծառայությունների հարցում։

Այս աշխատանքների կազմակերպման համար հավաքագրում ենք HR մասնագետների տվյալներ, որոնք պատրաստ կլինեն օժանդակել մեր թիմին։ Լրացնել հայտն այստեղ։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: