Դասական առաջնորդությունը սովորեցնում է կառավարել ռիսկերն ու ամեն գնով խուսափել սխալներից։ Բայց իրական առաջընթաց գրանցելու համար միայն գիտելիքը բավարար չէ. պետք է գործողություն, որի հիմքում ընկած է խիզախությունը։ Ինչպես նշում է Բրենե Բրաունը իր բեսթսելլեր «Dare to lead » գրքում`
Առաջնորդությունը պաշտոնների, կարգավիճակի կամ մարդկանց վրա իշխելու մասին չէ։ Առաջնորդներն այն մարդիկ են, ովքեր պատասխանատվություն են ստանձնում մարդկանց և գաղափարների մեջ առկա ներուժը բացահայտելու և այն զարգացնելու համար:
Այդ պատասխանատվությունը պահանջում է լիովին այլ տեսակի խիզախություն․ոչ թե պարզապես անշրջահայաց ռիսկի գնալու, այլ ամենաբարդը՝ անսխալական երևալու պատրանքից հրաժարվելու, սեփական սխալներն ընդունելու, անկեղծ ու խոցելի լինելու խիզախություն։
Առաջնորդության նոր մշակույթի ձևավորումն այսօր մեր իրականության հրամայականն է։ Պատահական չէ, որ հայաստանյան բիզնես համայնքն արդեն երրորդ անգամ համախմբվում է IDEx փորձառության շուրջ։ Փետրվարի 28-ին կայացած IDEx vol.3-ը՝ «Խիզախ առաջնորդություն» (Daring Leadership) խորագրի ներքո, արդեն բարի ավանդույթի համաձայն՝ երրորդ անգամ հյուրընկալվեց Թուֆենկյան հյուրանոցի հարկի տակ։ Այս բացառիկ փորձառությունը մեկտեղել էր տարբեր ոլորտների ղեկավարների՝ միասին վերասահմանելու ժամանակակից առաջնորդության հայեցակարգն ու հեռանկարները։
Սպասվածից ավելի շուտ սպառված տոմսերը ևս մեկ անգամ փաստեցին, որ Career Factory by staff.am-ի այս նախաձեռնությունը դարձել է մասնագիտական համայնքի ամենասպասված և արժեքավոր փորձատություններից։ IDEx-ը շարունակում է մնալ այն հարթակը, որտեղ կոտրվում են կարծրատիպերը, և որտեղ համարձակ որոշումները դառնում են ոչ թե բացառություն, այլ օրինաչափություն։
IDEx-ի գաղափարի հետևում կանգնած են առաջնորդներ, որոնք իրենց անցած ճանապարհով ապացուցել են՝ ինչ է նշանակում ստեղծել նորը։ Միջոցառման համահեղինակներն ու կազմակերպիչները՝ staff.am-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը և առաջնորդության զարգացման փորձագետ Աննա Կոնջորյանը, հենց մեկնարկից ստեղծեցին այն վստահելի և անմիջական մթնոլորտը, որն անհրաժեշտ էր բաց ու անկեղծ երկխոսության համար։


IDEx-ի այցեքարտը դարձած «World Café» ձևաչափն այս անգամ ևս ապահովեց այն բացառիկ կառուցողական էներգիան և դինամիկան, որով հայտնի է միջոցառումը։ Այս փորձառությունը մասնակիցներին հնարավորություն տվեց ոչ միայն վերլուծել «Խիզախ առաջնորդության» տեսական հիմքերը, այլև թափանցելու դրա ամենանուրբ և բարդ գործնական շերտերի մեջ։
Քննարկումների արդյունավետությունն ու բովանդակային խորությունը երաշխավորված էին փորձառու ֆասիլիտատորների կողմից, ովքեր, լինելով իրենց ոլորտների առաջատար մասնագետներ, վարպետորեն ուղղորդում էին մտքերի հոսքը։ Նրանց մասնագիտական աջակցությամբ մասնակիցները սուզվեցին առաջնորդի ներաշխարհի և էթիկական կայունության հարցերի մեջ՝ քննարկելով, թե ինչպես կարելի է հաղթահարել էգոն, լսել անհարմար ճշմարտությունը և հավատարիմ մնալ սկզբունքներին նույնիսկ «հեշտ հաղթանակների» գայթակղության դեպքում։

Նազելի Կարախանյան

Գոհար Հովհաննիսյան

Նարինե Կարապետյան

Գայանե Գրիգորյան

Անուշ Մանուչարյան

Գոհար Հովհաննիսյան

Աննա Հայրապետյան

Լուիզա Ավետիսյան
Սեղանից սեղան անցնելիս և տարբեր թիմերում աշխատելիս մասնակիցները ստեղծում էին գաղափարների յուրօրինակ սիներգիա։ Այդ ընթացքում նրանք ոչ միայն փոխանակվում էին մտքերով, այլև իրական ժամանակում կառուցում էին կիրառելի լուծումներ՝ սեփական փորձը համադրելով գործընկերների տեսլականի և մասնագիտական գիտելիքի հետ։





Մտքերի այս բուռն հոսքին և ինտենսիվ աշխատանքին հաջորդեց նեթվորքինգի և ջերմ ընդմիջման հատվածը։ Սա այն պահն էր, երբ World Café-ի ընթացքում ծնված գաղափարները սկսեցին բյուրեղանալ ավելի անմիջական զրույցների միջոցով՝ ամրապնդելով մասնագիտական կապերն ու ձևավորելով նոր համագործակցությունների հիմքեր։



Մտքերի բուռն փոխանակմանը և նեթվորքինգին հաջորդեց միջոցառման փորձագիտական փուլը, որտեղ «Խիզախ առաջնորդության» գաղափարն անցավ գործնական քննության։ Երեք փորձագետները, լրացնելով ու զարգացնելով միմյանց մտքերը, մասնակիցներին օգնեցին տեսնել առաջնորդության այն շերտերը, որոնք հաճախ դուրս են մնում դասական կառավարման տեսություններից:

Այս երկխոսության մեջ Արա Չալաբյանը («Ներքին աուդիտորների ինստիտուտ Հայաստան» ՀԿ նախագահ) թեման դիտարկեց կայունության և ռազմավարական հեռանկարի տեսանկյունից։ Նա շեշտեց, որ իրական խիզախությունը սկսվում է ռիսկերի հետ պատասխանատու առերեսումից և այնպիսի համակարգերի ստեղծումից, որոնք դիմակայում են ցանկացած անորոշության։

Այս մոտեցումը մարդակենտրոնության և կազմակերպական մշակույթի վերափոխման շեշտադրումներով համալրեց Հռիփսիմե Գլիչյանը (Ամիօ բանկի People & Culture ղեկավար)։ Նա ներկայացրեց, թե ինչպես է առաջնորդի անձնական համարձակությունը դառնում այն առանցքը, որի շուրջ համախմբվում է թիմը բանկի տրանսֆորմացիայի ամենաբարդ փուլերում՝ վստահությունը վերածելով իրական արդյունքի։

Քննարկումն ամբողջացրեց Գևորգ Պողոսյանը («ռեԱրմենիա» հիմնադրամի տնօրեն)՝ խոսելով ապագայի մտածելակերպի և տեխնոլոգիական հնարավորությունների մասին։ Նրա անդրադարձը AI-ի դարաշրջանում նոր արժեքներ ստեղծելու կարևորությանը ցույց տվեց, որ այսօրվա առաջնորդի խիզախությունը նաև անհայտությանն ընդառաջ գնալն ու անդադար փոփոխվող աշխարհում ստեղծարար լինելն է։

IDEx-ի մեկնարկի առաջին իսկ օրվանից նախագծի կողքին են գործընկերներ, որոնց համար զարգացումն ու նորարարությունը ոչ թե պարզապես նպատակ են, այլ ամենօրյա աշխատանքի հիմք։


Միջոցառման գլխավոր գործընկեր Ամիօ բանկը, որն այսօր անցնում է տրանսֆորմացիայի և թվայնացման հետաքրքիր ճանապարհ, իր ներկայությամբ ևս մեկ անգամ վերահաստատեց, որ խիզախ առաջնորդությունը ժամանակակից ֆինանսական համակարգի առաջընթացի գլխավոր նախապայմանն է։ Հենց այս տեսլականով էր հագեցած բանկի Մարդիկ և մշակույթ բաժնի ղեկավար Հռիփսիմե Գլիչյանի անդրադարձը, ով ներկայացրեց, թե ինչպես է համարձակությունը դառնում կազմակերպական մշակույթի առանցքը։


Մեր մյուս կարևոր գործընկերը՝ Hirebee.ai-ը, ի դեմս համահիմնադիր Վահե Ավետիսյանի, ներկայացրեց, թե ինչպես կարելի է տեխնոլոգիական լուծումների և արհեստական բանականության միջոցով ձևավորել ուժեղ ու մրցունակ թիմեր։ Սա այն գործիքակազմն է, որն օգնում է ժամանակակից առաջնորդին ավելի արդյունավետ կառավարել հավաքագրման գործընթացը և կենտրոնանալ ամենաարժեքավորի՝ մարդկային ներուժի զարգացման վրա։
Գործընկերների հետ համագործակցությունները փաստում են, որ հայաստանյան բիզնես միջավայրում ձևավորվել է մի հզոր համայնք, որտեղ ընկերությունները պատրաստ են ոչ միայն կիսել իրենց փորձը, այլև միասին կերտել առաջնորդության նոր ու ավելի համարձակ մշակույթ։
Այսպիսով IDEx vol.3-ը մասնակիցներին հնարավորություն տվեց առերեսվելու սեփական վախերին, էգոյին ու այն «զրահին», որը երկար տարիներ թվացել է պաշտպանություն, բայց իրականում եղել է խոչընդոտ, այն ևս մեկ անգամ հիշեցրեց՝ առաջնորդությունը պաշտոն չէ, այլ ընտրություն, որը մենք անում ենք ամեն օր։ Ընտրություն՝ լինելու հստակ, բայց բարի, խիստ, բայց արդար, և ամենակարևորը՝ խիզախ՝ սեփական թիմի մեջ ներուժը տեսնելու ու այն բացելու համար։
Մենք ամփոփում ենք IDEx vol.3-ը ոչ միայն որպես կայացած փաստ, այլ որպես սկիզբ մի ճանապարհի, որտեղ խիզախությունը դառնում է բիզնեսի հիմնական ռազմավարությունը։ Շնորհակալ ենք բոլորին, ովքեր միացան մեզ և չվախեցան լինել անկեղծ։
IDEx-ի պատմությունը շարունակվում է և վստահեցնում ենք, որ մեր հաջորդ հանդիպումը շատ չի ուշանա, իսկ մինչ այդ՝ վայելե՛ք ֆոտոշարքն ու վերապրեք այն բացառիկ էներգիան, որը միավորեց մեզ բոլորիս։
















