Intelinair-ի բարիք ստեղծող թիմը Հայաստանում

Intelinair-ի բարիք ստեղծող թիմը Հայաստանում

Sstaffmedia.am
12 դեկտեմբերի 2021
6 րոպե ընթերցում
827
Կիսվել հոդվածով

Տեխնոլոգիաների ստեղծած բարիքներից օգտվում ենք բոլորս ամեն օր՝ մեր աշխատանքում, մեր առօրյայում, և այդ բարիքները կարող են կապ ունենալ կենսագործունեության տարբեր ոլորտների հետ, դրսևորվել սարքավորումների, համակարգերի և այլ երևույթների տեսքով։ Բայց միգուցե մտածած չլինենք, որ գյուղատնտեսությունը նույնպես կարող է կապ ունենալ ծրագրավորման և հետևաբար տեխնոլոգիաների հետ։ Ավելին, մենք հավանաբար չենք էլ մտածել, որ գյուղատնտեսական ոլորտի հետ կապ ունեցող տեխնոլոգիաները մշակվում են Հայաստանում։Այո, Հայաստանում ստեղծվում է նման եզակի համակարգ, որը հնարավորություն է տալիս տեսնել և լուծել գյուղատնտեսական ոլորտի խնդիրները տեխնոլոգիական ամենանորարար լուծումների շնորհիվ, ու ստեղծվում է Intelinair -ի հայաստանյան ու ամերիկյան թիմերի մասնկացությամբ։ 


Այսպիսով, թիմի կատարած ահռելի աշխատանքով ու ընկերության աշխատանքային առօրյայով ձեզ հետ կիսվելու համար մենք այցելեցինք Intelinair-ի հայաստանյան գրասենյակ։ Իր  ջերմությամբ ու հարմարավետությամբ այն հաստատ կգրավի ցանկացածի ուշադրությունը, դե իսկ մյուս առավելությունների մասին եկեք տեսնենք, թե ինչ է պատմում Intelinair-ի թիմը։


INTELINAIR-Ի ԹԻՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ




Հետևեք տեսանյութին և հոդվածին ստորև։ 


Wp 1763553259219 j1cf02

INTELINAIR-Ի ԹԻՄԻ ՄԱՍԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ



Մեր առաջին զրուցակիցը Արմեն Խաչիկյանն է, ով Intelinair հայաստանյան գրասենյակի Ինժեներական մասով տնօրենն է։ Արմենի հետ զրուցեցինք Intelinair-ի գործունեության՝ այլ կերպ ասած ամբողջ աշխարհի համար ստեղծած արժեքի, հայաստանյան թիմի և նպատակների մասին։ 

Wp 1763553259052 4ti82g
Տեխնոլոգիան օգնում է մարդկանց ժամանակ խնայել։ Բազմաթիվ հարթակներ օգնում են, որպեսզի մարդիկ ավելի արագ տեղեկատվություն ստանան և ճիշտ կառավարեն իրենց տարբեր ռեսուրսները, Intelinair-ի պրոդուկտն իր հերթին օգնում է ֆերմերներին ավելի արագ ու ճշգրիտ կազմակերպել իրենց աշխատանքը և հիմնավորված որոշում կայացնել դաշտերի ցանքի և դրանց հետագա մշակման համար։ Այսինքն՝ մեր ստեղծած համակարգը գյուղատնտեսության ոլորտի մարդկանց հնարավորություն է տալիս վաղ շրջանում բացահայտել խնդիրները և կանխատեսել բերքը:

Հայաստանյան թիմը հիմնականում զբաղվում է AGMRI համակարգի ծրագրավորմամբ և հիմնական խնդիրների հետազոտությամբ (research & development) և առաջարկում է լուծումներ՝ օգտագործելով արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տարբեր մոդելներ:
Wp 1763553260818 fth6fk

Այս խնդիրների լուծման համար ունենք տարբեր ինժեներական թիմեր՝ iOS հավելվածների, ծրագրավորման թիմ, որակի ապահովման և ավտոմատացման ինժիներների թիմ: Ինչպես նաև ունենք առաձին վեբ համակարգի և այս ամենը կապող օղակը հանդիսացող API և Backend թիմերը։ Իսկ արհեստական բանականության խնդիրների և մեքենայական ուսուցման մոդելների հետ աշխատում են մեր Մեքենայական ուսուցման և Analytics/Infrastructure թիմերը։
Wp 1763553261412 o6f28
Մեզ մոտ առաջնորդվում ենք թիմային աշխատանքի սկզբունքով, եթե կա խնդիր, ապա այդ խնդիրը բոլորինն է, բոլորով պետք է լուծենք այն։ Իսկ եթե թիմակիցներից մեկն ինչ-որ տեղ դժվարանում է, ապա անպայման կցում ենք մենթոր կամ թիմակիցների, ովքեր կարող են օգնել դժվարություններն ավելի հեշտ հաղթահարել։

Իսկ գլոբալ մարդկության համար այսքան արժեքավոր աշխատանքում ի՞նչ մարտահրավերներ են հիմնականում առկա։

Տեխնոլոգիաների կիրառությունը գյուղատնտեսության մեջ միակ իրատեսական ուղին է մեր մոլորակի, այդ թվում Հայաստանում, պարենային պաշարների մեծացման, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացման համար: Անցումն արդի տեխնոլոգիաներին գյուղատնտեսներին կօգնի տարեցտարի մեծացնել ստացվող բերքի քանակը, ինչպես նաև բարելավել բերքի որակը, որն էլ հետագայում խթան կհանդիսանա նոր շուկաներ դուրս գալու, ֆինանսական և տնտեսական նոր ձեռքբերումներ ունենալու հարցում:
Մեզ համար տեխնոլոգիական մարտահրավերներից է տվյալների սակավությունը, այսինքն, եթե մենք փորձում ենք լուծել պատկերների ճանաչման խնդիրը, օրինակ, մարդկանց դեմքերի հետ կապված, այդ դեպքում տվյալները շատ են, բոլորը նկարվում են, իսկ գյուղատնտեսության ոլորտում այդ տվյալները շատ քիչ են, հատկապես բարձր կետայնությամբ նկարները։ Մեր նորարարությունը հենց դրանում է, որ մենք փորձել ենք ստեղծել առաջին լուծումները տվյալների տեսանկյունից։ Կարողացել ենք ստեղծել ալգորիթմներ, որոնք GPS համակարգերի միջոցով կարողանում են ստանալ ճշգրիտ պատկերներ և վերհանել դաշտերի հետ կապված բոլոր խնդիրները։

Java Backend Software ծրագրավորող Վահեի հետ զրուցելիս հետաքրքիր էր տեղեկանալ, թե ինչն են ամենից շատ կարևորում ծրագրավորողները Intelinair-ի թիմին միանալիս։

Wp 1763553261948 32iizi
Intelinair-ում աշխատելու առավելությունները ծրագրավորողներիս համար շատ բազմազան են, բայց կան մի քանի հիմնական առավելություններ, որոնք Intelinair-ը առանձնացնում են մյուս ընկերությունից։
Այստեղ մենք ստեղծում ենք բարիք մեր կատարած աշխատանքով, մենք լավագույն լուծումներն ենք տալիս գյուղատնտեսական ոլորտին՝ այսպիսով լուծելով նաև համաշխարհային պարենի խնդիրը։ Որպես ծրագրավորող՝ շատ կարևոր է, որպեսզի տեսնես, թե քո գրած կոդը կոնկրետ ինչի համար է ծառայում, ինչ բնույթի է։ Այս ամենի շնորհիվ մենք միշտ շատ մոտ ենք կանգնած իրականությանը և իրական խնդիրներին։

Որպես մեծ առավելություն՝ չեմ կարող չնշել նաև թիմային աշխատանքը։ Թիմային լինելը մեր ԴՆԹ-ում է, և բոլոր մեզ միացող նոր թիմակիցները նույնպես այդպիսին են։ Այստեղ բոլորս աշխատում ենք հավասարը հավասարի սկզբունքով, ինչի շնորհիվ էլ փորձի փոխանակումն ու մասնագիտական աճն անխուսափելի են։
Wp 1763553261795 oc6m3o

Մարինեն, ով զբաղեցնում է Data Scientist-ի պաշտոնը Intelinair-ում, հավելեց. 

Wp 1763553262359 f3cq8q
Մեզ մոտ Intelinair-ում չենք առանձնացնում թիմակցի անձնական կամ մասնագիտական հաջողությունները և թիմով հավասարապես նշում ենք յուրաքանչյուրի թե անձնական, թե մասնագիտական հաջողությունները։


Վահեն, ով Infrastructure and Pipeline Team Lead-ն է Intelinair-ում, նույնպես մեծ ոգևորությամբ պատմեց իրենց թիմի մասին։

Wp 1763553262529 ajy23
Մեր թիմը իրականում առանձնահատուկ է նրանով, որ ամեն մեկն իր աշխատանքին, իր կատարած գործին ու պրոդուկտին վերաբերում է ինչպես սեփականին։ Ու սրտացավ մոտենալով իր գործին՝ ժամանակից շուտ և հնարավոր ամենաօպտիմալ տարբերակով փորձում է պրոդուկտը հասցնել իր կայուն ամենալավ վիճակին։ Անգլերեն շատ ընդունված տերմին կա՝ ownership, դա էլ հենց դառնում է իրականություն մեր թիմում։
Wp 1763553262881 qw7hy

Intelinair-ում մասնագիտական աճի և փորձի փոխանակման հնարավորությունները շատ-շատ են։ Մեր այցի ժամանակ այս մասին խոսեցինք Data Scientist Շահանեի հետ։ 

Wp 1763553263076 5x3z2b
Intelinair-ում մենք ամեն օր մի նոր բան ենք սովորում, և’ մեկս մյուսից, և’ միասին՝ որպես թիմ։ Մենք կարողանում ենք դա անել միմյանց աշխատանքը վերանայելու ու քննարկելու, ինչպես նաև ոլորտում նորություններին մշտապես հետևելու շնորհիվ։ Նաև ունենք շաբաթական հանդիպումներ, որոնց ժամանակ քննարկում ենք արդյունավետ ծրագիր գրելու գործիքները։ Աշխատավայրում նոր հմտություններ ձեռք բերելը կարևոր է, քանի որ դա օգնում է հասնել մասնագիտական նպատակներին, վստահություն է հաղորդում և տալիս մոտիվացիա էլ ավելի լավ արդյունք ունենալու համար։


Հրաչին, ով Machine Learning Scientist է Intelinair-ում, հարցրեցինք, թե ինչն է ամենից շատ սիրում իր աշխատանքում։

Wp 1763553263572 1drma4
Իմ աշխատանքում ամենաշատը սիրում եմ ազատությունը, ինչի շնորհիվ կարողանում եմ կառավարել իմ աշխատանքային ժամերը, ռեժիմը։ Եվ քանի որ ես նաև սովորում եմ, շատ կարևոր է, որպեսզի կարողանամ համատեղել և աշխատանքս, և կրթությունս։ Այս աշխատանքային մոդելն էլ թույլ է տալիս, որ ես առավելագույն պրոդուկտիվություն ունենամ։

Կարծում եմ այժմ շատերիդ է հետաքրքիր, թե ինչպես կարելի է միանալ Intelinair-ին և ձեր անհատական ներդրումն ունենալ այս մեծ գործում։ Այդ իսկ նպատակով էլ մենք զրույցն ամփոփեցինք՝ խոսելով HR մասնագետ Անուշի հետ թեկնածուի այն որակների մասին, որոնց ուշադրություն են դարձնում Intelinair-ում։

Wp 1763553264654 erin14
Մեզ մոտ ամեն նոր թիմակցի դեպքում բացի մասնագիտական գիտելիքներից ու փորձից շատ մեծ կարևորություն է տրվում տվյալ թեկնածուի մեր թիմի հետ համատեղելիությանը ընկերության մշակութային տեսանկյունից, ու թե ինչքանով է հոգեհարազատ մեր ընկերության հիմնական գաղափարն ու առաջիկա նպատակները տվյալ թեկնածուի համար։
Ինչպես նաև նշեմ, որ ոչ մի սահմանափակում չի տրվում ինթերնից մինչև թիմի ղեկավար մասնագիտական ցանկացած աճի համար, այլ՝ ընդհակառակը, առավելագույն կերպով խրախուսվում ու Գործատուի կողմից ապահովվում են աճի, զարգացման, աշխատանքային արդյունավետ միջավայրի ստեղծման, թիմային հաճելի ավանդույթների ու սովորույթների ստեղծման բոլոր հնարավորությունները։

Իսկ թե ինչ հնարավորությունների մասին է խոսքը, կարող եք հետևել Intelinair-ի էջին staff.am-ում թիմի մասին առաջիկա նոր ու հետաքրքիր բացահայտումները բաց չթողնելու համար։ 


INTELINAIR-Ը ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ



Եթե ամփոփենք 🙂

Intelinair-ում մարդիկ կիսում են նույն արժեքներն ու ամենօրյա աշխատանքի, քննարկումների արդյունքում միշտ ձգտում են այնպիսի խելացի լուծումներ տրամադրել, որպեսզի լուծեն մարդկության համար կարևորագույն խնդիրներից մեկը՝ պարենի սակավությունը։

Իսկ այդ ընթացքում առօրյան միշտ հարստացվում է թիմային հետաքրքիր սովորույթներով, ավանդույթներով, միջոցառումներով ու մտագրոհներով, որոնց մասին մենք անպայման կպատմենք առաջիկայում։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: