Հայաստանում բացվել է Apple-ի պաշտոնական գործընկեր iSpace սրահը

Հայաստանում բացվել է Apple-ի պաշտոնական գործընկեր iSpace սրահը

Sstaffmedia.am
13 հունիսի 2022
1 րոպե ընթերցում
527
Կիսվել հոդվածով

Երևանում Apple Authorised Reseller կարգավիճակով բացվել է Apple-ի հայաստանյան առաջին պաշտոնական գործընկերը iSpace սրահը։ Բացմանը ներկա էին մի շարք հյուրեր, որոնք տեղում հնարավորություն ունեցան ծանոթանալու սրահի պայմաններին և տեսականուն։ 

staff.am-ը ևս հրավիրված էր iSpace-ի բացմանը և ներկայացնում է սրահի բացման մանրամասները։

iSpace

Apple ստանդարտներով սրահը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում՝ Ամիրյան 7 հասցեում։ Սրահ մտնելուն պես հայտնվում ես իրական Apple մթնոլորտում և զգում համաշխարհային ընկերության շունչը։ 

Նորաբաց iSpace-ը Apple-ի պաշտոնական գործընկերն է, պաշտոնապես հավաստագրված է համաշխարհային գիգանտի կողմից և լիարժեք համապատասխանում է բոլոր միջազգային ստանդարտներին։

iSpace

Սրահում ներկայացված է Apple ընկերության պաշտոնական արտադրանքի ամբողջական առկա տեսականին, խոսքն էքսկլյուզիվ պրոդուկտների մասին է՝ Mac, iPhone, iPad, Apple Watch, AirPods։ Իսկ Apple էքսպերտները հաճախորդների համար տեղում կանցկացնեն սարքերի ուսուցում և նախապատրաստում օգտագործմանը։ Բացի այդ, սրահում գործելու է պաժտոնապես լիազորված սպասարկման կենտրոն, որտեղ հնարավոր կլինի վերանորոգել Apple սարքերը թե՛ պաշտոնական երաշխիքով, թե՛ դրանից դուրս։

Wp 1763552233638 tuqfd5

Շուտով նորաբաց iSpace-ում կգործեն նաև հետևյալ ծառայությունները․

Trade-in՝ հին սարքի փոխարինում նորով,

Buy-Back՝ օգտագործված սարքի հետգնում,

Ընդլայնված երաշխիք՝ սարքն ավելի երկար ժամանակով ռիսկերից պաշտպանելու համար,

Փոխարինման ֆոնդ՝ եթե սարքը վերանորոգման մեջ է, տրամադրվում է մեկ այլ, ժամանակավոր սարք՝ որպես փոխարինող։

Wp 1763552233647 go5z6s

2022 թվականի ընթացքում կբացվի նաև iSpace երկրորդ սրահը, որը կունենա Apple Premium Reseller կարգավիճակ` ամենաբարձրը Apple դասակարգման մեջ։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: