Երևանում կկայանա երկար սպասված IT Intellectual Cup-ը

Երևանում կկայանա երկար սպասված IT Intellectual Cup-ը

Sstaffmedia.am
20 նոյեմբերի 2023
1 րոպե ընթերցում
333
Կիսվել հոդվածով

Դեկտեմբերի 9-ին Երևանում կանցկացվի IT Intellectual Cup ամենամյա առաջնությունը։ Այն նպատակ ունի ինտելեկտուալ շփման միջավայր ձևավորելու ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջև։

Առաջնությունն անցկացվելու է սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ձևաչափով։ Թիմերը կարող են ունենալ 4-8 մասնակից խաղացող։ Մրցանակակիրները կպարգեւատրվեն գավաթով, մեդալներով և անակնկալ նվերներով։ 

IT Intellectual Cup-ի ողջ հասույթը փոխանցվելու է «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությանը։

Առաջնությունը կազմակերպվում է zealous™ ընկերության ջանքերով, իսկ գլխավոր հովանավորն է Դիջիթեյն ընկերությունը։ Առաջնության գործընկերներն են Գիտակների հայկական ասոցիացիան և staff.am-ը։

zealous™-ը իրականություն է դարձնում աշխարհի առաջատար ընկերությունների ծրագրային ապահովման և ինժեներական գաղափարները` օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ: 2012 թվականին հիմնադրված ընկերությունը կարևորում է համայնքային համաչափ զարգացումը և այժմ ունի մասնաճյուղեր Վանաձորում, Գորիսում, Կապանում և Գյումրիում։ Ընկերությունն ունի ավելի քան 260 թիմակից:

«Դիջիթեյն»–ը ծրագրային ապահովման ընկերություն է, որը ստեղծում է օպտիմալ լուծումներ բիզնեսի համար: Ընկերության նպատակն է ստեղծել նորարարական կազմակերպություն և զարգացնել թիմային աշխատանքի մշակույթը, ոգեշնչել աշխատակիցներին՝ մասը կազմելու իրենց հաջողության պատմությունը կերտելու գործընթացում և աշխատելու՝ դեպի մեր ընդհանուր տեսլականը:

staff.am-ը կարիերայի առաջատար հարթակն է Հայաստանում, որը համագործակցում է ավելի քան 4500 գործատուի հետ և ունի ավելի քան 150.000 գրանցված օգտատեր հարթակում։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: