Շուտով մեկնարկում է IT Intellectual Cup ամենամյա առաջնությունը

Շուտով մեկնարկում է IT Intellectual Cup ամենամյա առաջնությունը

Sstaffmedia.am
13 նոյեմբերի 2024
1 րոպե ընթերցում
575
Կիսվել հոդվածով

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին FoodPark by DownTown-ում կանցկացվի IT Intellectual Cup ամենամյա առաջնությունը։ Այն նպատակ ունի ինտելեկտուալ շփման միջավայր ձևավորել ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջև։

Առաջնությունն անցկացվելու է սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ձևաչափով։ Թիմերը կարող են ունենալ 4-8 մասնակից խաղացող։ Մրցանակակիրները կպարգևատրվեն գավաթով, մեդալներով և անակնկալ նվերներով։ 

Առաջնության ողջ հասույթը փոխանցվելու է «Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպությանը։

Առաջնությունը կազմակերպվում է zealous™ ընկերության ջանքերով, իսկ գլխավոր հովանավորն է LayerSwap ընկերությունը։ Առաջնության գործընկերներն են Գիտակների հայկական ասոցիացիան, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Վեբ երեք զարգացման հիմնադրամը։ Առաջնության ինֆորմացիոն գործընկերներն են White Rabbit Creative և staff.am ընկերությունները։

Մասնակցության պայմաններին և խաղի կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Գրանցման վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է։

IT Intellectual Cup 2023-ի ամփոփիչ տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ։

Առաջնության հետ կապված նորությունները բաց չթողնելու համար հետևեք IT Intellectual Cup-ի ֆեյսբուքյան էջին։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: