ITHire-ի ամենաուրախ թիմը․ Պրոդուկտիվ աշխատել, համեղ ուտել, անել բարի գործեր

ITHire-ի ամենաուրախ թիմը․ Պրոդուկտիվ աշխատել, համեղ ուտել, անել բարի գործեր

Sstaffmedia.am
24 հունիսի 2022
2 րոպե ընթերցում
1,155
Կիսվել հոդվածով

staff.am-ը պարբերաբար այցելում է իր բազմաթիվ գործընկերների գրասենյակներ՝ տեղում ծանոթանալու նրանց թիմերին և բացահայտելու ընկերությունների մշակույթն ու արժեքները։Իսկ ինչպե՞ս կարելի է լավագույնս բացահայտել արժեքները, եթե ոչ մարդկանց միջոցով, չէ՞ որ յուրաքանչյուր կազմակերպության, դրա բոլոր հաջողությունների և ձեռքբերումների հետևում մարդիկ են։Մեր հերթական այցերից մեկի ընթացքում մենք բացահայտեցինք ITHire ընկերության թիմը՝ շատ ուրախ, բազմազան և յուրահատուկ։

ITHire

ITHire-ը մոտ 200 աշխատակից ունի՝ բաժանված տարբեր թիմերի։

Պրոդուկտի թիմը, օրինակ, համեմատաբար նոր է ձևավորվել և դեռ ամենասակավամարդն է, բայց մեծ պլաններ ու պոտենցիալ ունի։

Wp 1763552174492 6cck2h

Իսկ սա պրոդուկտի թիմի ամենափափուկ անդամն է՝ Մկոն։ Ինչպես պատմեցին աշխատակիցները, Մկոն շատ աշխատասեր է, սակայն շուտ է հոգնում և ցերեկային ժամերին, հիմնականում, քնած է։

Wp 1763552175088 2u6de

Քանի որ ընկերությունը շատ է կարևորում իր աշխատակիցների միջև անմիջական և անկաշկանդ շփումը, խրախուսվում են տարբեր թիմերի այցերը միմյանց ու միասին հետաքրքիր ժամանցի անցկացումը։

Wp 1763552183907 6x97pm

Ի դեպ, ընկերության վաճառքի թիմում կան նաև աշխատակիցներ, որոնք տեղափոխվել են Հայաստան այլ երկրներից և իրենց մասնագիտական ուղին որոշել են կառուցել հենց ITHire-ում։

Wp 1763552184795 8ivly8

Ընկերությունը նաև բաց է երիտասարդ մասնագետների համար, անգամ՝ անչափահաս։ ITHire-ում կան թե՛ 17 տարեկան մասնագետներ, թե՛ ուսանողներ։ Երիտասարդ կադրերի ներգրավումը ընկերությունում ողջունվում է, և արվում է ամեն ինչ՝ նպաստելու նրանց մասնագիտական աճին։

Wp 1763552184607 hbqdk9

Չնայած IThire-ի թիմը փոքր չէ, և գուցե ոչ բոլորն են իրար շատ լավ ճանաչում, սակայն մթնոլորտը ջերմ և ընտանեկան է։

Պրոդուկտիվ աշխատանքային օրվա կարևոր բաղկացուցիչն է լանչը։ ITHire-ում ևս կարևորում են համեղ ուտելը։ Թիմակիցների խոսքով՝ ընկերությունում համեղ սնվելը յուրահատուկ մշակույթ է և լանչի ընտրության քննարկումներն անցնում են շատ թեժ մթնոլորտում։

Իսկ աշխատանքից դուրս կազմակերպում են ուրախ միջոցառումներ, կինոդիտումներ, այցելություններ տարբեր վայրեր, որպեսզի էլ ավելի լավ ճանաչեն իրար։

Wp 1763552187606 glam1

Գրասենյակում կան բազմաթիվ ժամանցային խաղեր, այդ թվում նաև PlayStation, ինչը լավ հնարավորություն է ընդմիջման ժամին ցրվելու աշխատանքային առօրյայից և լիցքավորվելու նոր էներգիայով՝ է՛լ ավելի եռանդով ու բարձր տրամադրությամբ աշխատելու համար։

Wp 1763552188533 mo8o2r

ITHire-ում նաև կարևորում են բարեգործությունը։ Այդ նպատակով, վաճառքի թիմում անգամ ունեն «Բարի գործ» տուփիկ, որը հրաշքներ է գործում։ Օրինակ, այս Ամանորին, տուփիկում ITHire-ի թիմակիցներն գումար հավաքեցին, որը փոխանցեցին գրասենյակի մաքրության համար պատասխանատու աշխատակցուհուն՝ իրենց երախտիքը հայտնելով նրան։ Դա մեծ անակնկալ էր աշխատակցուհու համար, իսկ թիմակիցները որոշել են, որ բարի գործերը պետք է շարունակական բնույթ կրեն, ուստի այս տարի ինչ-որ մեկին ևս ամանորյա հրաշք է սպասում ITHire-ի կողմից։

Wp 1763552190524 8uero9

ITHire-ի մեծ թիմն ակտիվորեն ընդլայնվում է, այս տարի նրանք գրասենյակ բացեցին նաև Գյումրիում, իսկ Երևանյան գրասենյակը կբացվի մինչև տարեվերջ, թիմը պլանավորում է տեղափոխվել նոր՝ ավելի մեծ գրասենյակ, որն այժմ կառուցման փուլում է։

Իսկ մենք մաղթում ենք ITHire-ի նորանոր նվաճումներ և հուսով ենք, որ շուտով հնարավորություն կունենանք ներկայացնելու նրանց ընկերության նոր գրասենյակը։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: