Ինչպե՞ս կրճատել ճանապարհը դեպի նոր աշխատանք. գործնական խորհուրդներ

Երբևէ հաշվե՞լ եք, թե որքան ժամանակ է խլում «լավ» աշխատանք գտնելը, և արդյոք այդ փնտրտուքն ինքնին արդեն չի՞ դարձել Ձեր երկրորդ՝ չվարձատրվող աշխատանքը։ Ինչո՞ւ է աշխատաշուկայի այսպիսի հագեցվածության պայմաններում իդեալական հաստիքի որոնումը հաճախ ավելի շատ էներգիա խլում, քան Ձեր ամենօրյա աշխատանքային գործընթացը։ Մենք staff.am-ում որոշեցինք գնալ այս հարցերի հետքերով և պարզել, թե որն է աշխատանք գտնելու ճանապարհի ամենամեծ մարտահրավերը։ Linkedin-յան հարթակում իրականացված հարցումը ցույց տվեց հետևյալ պատկերը․

ինչպես գտնել համպատասխան աշխատանք

Հարցման արդյունքների համաձայն՝ թեկնածուների 56%-ի համար ամենամեծ մարտահրավերը հենց համապատասխան աշխատանք գտնելն է։ Սա նշանակում է, որ մասնագետների մեծամասնությունը հիմնական դժվարությունը զգում է հենց սկզբնական փուլում՝ տեղեկատվական հսկայական հոսքի մեջ ճիշտ կողմնորոշվելու և սեփական արժեքներին ու նպատակներին հոգեհարազատ հաստիք հայտնաբերելու հարցում։ Եթե Դուք ևս գտնվում եք այդ 56%-ի մեջ և զգում եք, որ Ձեր որոնումները վերածվել են անարդյունավետ շրջապտույտի, ապա շարունակեք կարդալ նյութը և վերանայել գործընթացը կազմակերպելու մոտեցումները։

Ահա մի քանի հնարք և օգտակար խորհուրդ staff.am-ից, որոնք կդառնան Ձեր լավագույն ուղեկիցը և կօգնեն պարզեցնել աշխատանքի որոնման նույնիսկ ամենաբարդ փուլերը։

1. Կարիերայի կառավարումը՝ ցանկացած պահի և ցանկացած վայրում

Աշխատանք փնտրելը չպետք է լինի հոգնեցուցիչ պարտականություն, որին հատկացնում եք Ձեր երեկոյան թանկարժեք ժամերը։ staff.am հավելվածն օգնում է Ձեզ կարիերայի կառավարումը դարձնել հարմարավետ և արագ գործողություն։

staff.am mobile app
  • Օգտագործե՛ք Ձեր ազատ րոպեները. Ճանապարհին կամ հերթում սպասելիս՝ սոցիալական ցանցերի անվերջանալի հոսքը դիտելու փոխարեն, կարող եք ընդամենը մի քանի րոպե հատկացնել հավելվածին և տեսնել, թե ինչ նոր հնարավորություններ են հայտնվել հենց Ձեր ոլորտում։ Սա Ձեր «պասիվ» ժամանակը մասնագիտական ապագայի մեջ ներդնելու ամենապարզ ձևն է։
  • Դիմո՛ւմ վայրկյանների ընթացքում. Եթե Ձեր staff.am պրոֆիլն արդեն լրացված է, ապա ցանկացած հաստիքի դիմելու համար Ձեզնից կպահանջվի ընդամենը մի քանի վայրկյան։ Կարիք չկա համակարգչի առջև նստելու կամ նոր ֆայլեր կցելու. Ձեր պատրաստի թվային ինքնակենսագրականը միշտ Ձեր ձեռքի տակ է։
  • Միշտ տեղեկացված. Հավելվածը թույլ է տալիս ստանալ ակնթարթային ծանուցումներ և հետևել Ձեր դիմումի կարգավիճակին։ Սա ազատում է Ձեզ անորոշությունից և թույլ է տալիս վստահ լինել, որ ոչ մի հետաքրքիր առաջարկ չի վրիպել Ձեր տեսադաշտից։

2. Թույլ տվեք, որ գործատուն գտնի Ձեզ

Սովորաբար աշխատանքի փնտրտուքը նշանակում է ժամերով հայտարարություններ թերթել, բայց կարող եք անել հակառակը՝ տեղեկացնել գործատուներին, որ պատրաստ եք նոր առաջարկների։

actively searching badge
  • Տեսանելիություն հավաքագրողների համար. Ակտիվացնելով «Ակտիվ փնտրում եմ» կարգավիճակը Ձեր պրոֆիլում՝ Դուք Ձեզ տեսանելի եք դարձնում այն HR մասնագետների համար, ովքեր տվյալ պահին նոր թիմակից են փնտրում։ Սա թույլ է տալիս նրանց միանգամից հասկանալ, որ Դուք պատրաստ եք քննարկել նոր աշխատանքի հնարավորությունը։
  • Ստացե՛ք առաջարկներ՝ առանց դիմելու. Այս գործիքի շնորհիվ Դուք կարող եք ստանալ աշխատանքի հրավերներ նույնիսկ առանց որևէ հայտարարության դիմելու։ Գործատուներն իրենք են գտնում Ձեր պրոֆիլը և կապ հաստատում Ձեզ հետ, ինչը Ձեզ ազատում է անընդհատ նոր հայտարարություններ փնտրելուց։
  • Խնայե՛ք Ձեր ժամանակը. Սա հատկապես հարմար է, եթան զբաղված եք, բայց չեք ուզում բաց թողնել շուկայի ավելի լավ հնարավորությունները։ Փոխանակ Դուք ժամեր վատնեք հարյուրավոր հայտարարությունների վրա, լավագույն առաջարկները գալիս են հենց Ձեզ մոտ։

3. Ազատվեք ավելորդ հայտարարություններից և խնայեք Ձեր ժամանակը

Հաճախ աշխատանք փնտրելիս ստիպված ենք լինում անցնել հարյուրավոր հայտարարությունների միջով, որոնք մեզ բացարձակ չեն հետաքրքրում։ Որպեսզի Ձեր ժամանակն ավելի արդյունավետ օգտագործեք, կարող եք օգտվել staff.am-ի Telegram ալիքներից։

համապատասխան աշխատանք տելեգրամում
  • Միայն Ձեր ոլորտի հաստիքները. Միացե՛ք միայն Ձեր մասնագիտական ոլորտի Telegram ալիքին (օրինակ՝ ՏՏ, Մարքեթինգ, Ֆինանսներ, Վաճառք և այլն)։ Սա թույլ կտա Ձեզ տեսնել բացառապես այն հաստիքները, որոնք համապատասխանում են Ձեր փորձին ու հետաքրքրություններին։
  • Ամեն ինչ մեկ տեղում. Կարիք չկա ամեն օր այցելել կայք և նորից փնտրել նորությունները։ Բոլոր թարմ առաջարկները կհայտնվեն հենց Ձեր հեռախոսում՝ հարմար մեսենջերի ձևաչափով։
  • Բաց մի՛ թողեք կարևորը. Քանի որ հայտարարությունները հրապարակվում են ակնթարթորեն, Դուք առաջիններից մեկը կտեղեկանաք նոր հաստիքի մասին և կկարողանաք արագ դիմել՝ չկորցնելով թանկարժեք ժամանակը։

4. Խնայե՛ք Ձեր ժամանակը բաժանորդագրությունների միջոցով

Ամեն օր կայք մտնելը և նույն որոնումները կրկնելը կարող է հոգնեցուցիչ լինել։ Փոխարենը՝ Դուք կարող եք ստեղծել անհատական բաժանորդագրություններ, և համակարգն ինքը Ձեզ կտեղեկացնի նոր հաստիքների մասին։

Համապատասխան աշխատանք բաժանորդագրությունների օգնությամբ

Պարզապես անցե՛ք Ձեր պրոֆիլի «Բաժանորդագրություններ» բաժին և ստեղծե՛ք Ձեր անհատական բաժանորդագրությունը՝ ըստ Ձեր նախընտրած հմտությունների, կատեգորիաների կամ կոնկրետ ընկերությունների։ Այսուհետ Դուք ստիպված չեք լինի ամեն անգամ նորից ընտրել նույն պարամետրերը կամ ձեռքով փնտրել նորությունները։ Հենց որ կայքում հայտնվի Ձեր նշած չափանիշներին համապատասխանող հաստիք, Դուք անմիջապես կստանաք ծանուցում էլեկտրոնային փոստին։ Սա նշանակում է, որ Դուք նվազագույն ջանք եք գործադրում, բայց միշտ առաջինն եք տեղեկանում Ձեզ հետաքրքրող լավագույն առաջարկներից։

5. Ճանաչե՛ք գործատուին նախքան «Դիմել» կոճակը սեղմելը

Ճանաչեք գործատուին staffmedia.am-ում

Համապատասխան աշխատանք գտնելը միայն պարտականությունների ցանկը չէ։ Շատ կարևոր է նաև հասկանալ, թե ինչպիսի միջավայրում եք աշխատելու, որպեսզի հետագայում ստիպված չլինեք նորից աշխատանք փնտրել սխալ ընտրության պատճառով։

  • Բացահայտեք ընկերությունը «ներսից». staff.am-ում յուրաքանչյուր գործատու ունի իր էջը, որտեղ կարող եք տեսնել թիմի իրական լուսանկարները և աշխատանքային միջավայրը։ Սա Ձեզ թույլ կտա պատկերացում կազմել ընկերության մթնոլորտի մասին դեռ հարցազրույցին գնալուց առաջ։
  • Ուսումնասիրե՛ք արժեքները և առավելությունները. Ընկերությունների էջերում Դուք կարող եք գտնել տեղեկատվություն նրանց արժեքների և այն լրացուցիչ արտոնությունների (բենեֆիթների) մասին, որոնք առաջարկվում են աշխատակիցներին։ Սա կօգնի Ձեզ հասկանալ՝ արդյոք տվյալ ընկերությունը համապատասխանում է Ձեր պահանջներին, թե ոչ։
  • Հետևե՛ք նորություններին staffmedia-ում. Եթե ցանկանում եք է՛լ ավելի լավ ճանաչել Ձեր ապագա գործատուին, այցելե՛ք մեր staffmedia հարթակը։ Այնտեղ մենք պարբերաբար կիսվում ենք ընկերությունների հաջողության պատմություններով, հետաքրքիր հարցազրույցներով և աշխատաշուկայի թարմ նորություններով։ Սա լավագույն միջոցն է տեղեկացված լինելու, թե ինչ է կատարվում ընկերությունների կորպորատիվ մշակույթին և ինչպիսի նորություններ ունեն առաջատար գործատուները։

Թեև համապատասխան աշխատանք գտնելը որոշիչ առաջին քայլն է, մենք գիտակցում ենք, որ ճանապարհը դրանով չի ավարտվում։ Երբ արդեն գտել եք համապատասխան հաստիքը, առաջանում են հաջորդ հարցերը. ինչպե՞ս լավագույնս ներկայանալ գործատուին և ինչպե՞ս արդյունավետ անցնել ընտրության փուլերը։

Մեր հարցումը ցույց տվեց, որ թեկնածուների համար փնտրտուքին հաջորդող մտահոգությունները բաշխվում են հետևյալ կերպ.

  • 20%-ի համար ամենաբարդը հարցազրույցի փուլն է,
  • 16%-ը դժվարանում է աշխատավարձի շուրջ բանակցություններում,
  • իսկ 6%-ի համար մարտահրավեր է ինքնակենսագրականի (CV) թարմացումը։

Մենք խոստանում կիսվել ենք գործնական խորհուրդներով այն մասին, թե ինչպես ստեղծել գրավիչ CV, ինչպես հաղթահարել լարվածությունը հարցազրույցների ժամանակ և ինչպես ճիշտ գնահատել սեփական արժեքը շուկայում՝ աշխատավարձի շուրջ բանակցելիս։ Մեր նպատակն է օգնել Ձեզ լինել առավել պատրաստված ու վստահ Ձեր կարիերայի յուրաքանչյուր քայլում։


Եթե կարդացիք նյութն ամբողջությամբ և հասաք այստեղ, բայց դեռ պրոֆիլ չունեք staff.am-ում, ապա հիմա ճիշտ ժամանակն է լրացնելու այդ բացը։
Անցեք հղումով, ստեղծե՛ք ձեր CV-ն, մեկ քլիքով դարձրեք այն Ձեր պրոֆիլը staff.am-ում և սկսե՛ք լիարժեք օգտվել մեր բոլոր հնարավորություններից։