Monthly News Digest. EasyPay-ի հովանավորությունը GASTROFEST 2023-ին, AOByte-ի մեկնարկած ինթերնշիփը, AI Conf Armenia 2023-ն ու Simply-ի 12-ամյակը

Monthly News Digest. EasyPay-ի հովանավորությունը GASTROFEST 2023-ին, AOByte-ի մեկնարկած ինթերնշիփը, AI Conf Armenia 2023-ն ու Simply-ի 12-ամյակը

Sstaffmedia.am
12 հուլիսի 2023
2 րոպե ընթերցում
812
Կիսվել հոդվածով

Ամփոփում ենք մեր գործընկերների այս ամսվա կարևոր նորությունները։ Անդրադարձ ենք կատարել EasyPay, AOByte, Simply Technologies ընկերություններին, ինչպես նաև Krisp-ի և Երևանի պետական համալսարանի կողմից կազմակերպած «AI Conf Armenia 2023»-ին։ Կարդացեք ավելին ստորև և հետևեք StaffMedia-ին նորությունները բաց չթողնելու համար։


Wp 1763120455660 ucsinc

EASYPAY

Հուլիսի 1-ին և 2-ին Դիլիջանում կայացավ GASTROFEST 2023-ը, որի գլխավոր հովանավորն էր EasyPay ֆինտեխ հարթակը։ Փառատոնին հանդես եկան Հայաստանում գործող ավելի քան 25 ռեստորան և ներկայացրեցին հեղինակային ուտեստներ, որոնք հնարավոր էր համտեսել միայն փառատոնի շրջանակում։

GASTROFEST 2023-ն անցավ DJ-ների հատուկ կատարումների ու կենդանի երաժշտության ներքո։ Ուրախ տրամադրությունն ապահովելու համար անցկացվեցին խոհարարական խաղեր ու վարպետաց դասեր ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար։

EasyPay-ն այսպիսով աջակցում է գաստրոնոմիական մշակույթի զարգացմանը՝ միաժամանակ ապահովելով միջոցառման տոմսերի գնման անխափան ու պարզ փորձառությունը։

Օգոստոսի 5-ին և 6-ին կայանալիք DILIJAN WINE FEST 2023-ի հովանավորը կրկին EasyPay-ն է, և այս անգամ ներկա են լինելու 25-ից ավելի գինեգործարաններ ու ռեստորաններ ոչ միայն Հայաստանից, այլև տարբեր երկրներից։ Փառատոնի ամենամատչելի տոմսերը կրկին հասանելի կլինեն easywallet-ում և EasyPay տերմինալներում։ Մանրամասների համար հետևեք EasyPay-ին սոցցանցերում ու բաց մի թողեք փառատոնին մասնակցելու հնարավորությունը։


Wp 1763120455868 gkr017

AOBYTE

Հունիսին AOByte-ում մեկնարկեց React JS Internship 2023-ը։ Այս ֆորմատով արդեն 3 տարի անընդմեջ AOByte-ը նախաձեռնում է մասնագիտական զարգացման ծրագիր՝ միտում ունենալով ոլորտում հետաքրքրություն ունեցող սկսնակ մասնագետներին ծանոթացնելու աշխատանքի պրակտիկ կողմին, զինելու մասնագիտական անհրաժեշտ հմտություններով ու գիտելիքով, և պատրաստելու նրանց աշխատաշուկա մտնելուն։

Internship-երը AOByte-ում գրանցել են հաջողություն՝ թիմը համալրելով internship-ը անցած և լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցներով։

React JS internship-ի կանոնավոր կազմակերպումը համայնքին երախտագիտությունը հայտնելու AOByte-ի տարբերակն է։


Wp 1763120456385 28hdhc

AI CONF ARMENIA 2023

Հունիսի 23-ին ԵՊՀ-ում կայացավ «AI Conf Armenia 2023» ամենամյա կոնֆերանսը, որն այս տարի «AI հեղափոխությունը և կարիերան» խորագրով էր:

Կոնֆերանսի կազմակերպիչներն էին Krisp ընկերությունը և Երևանի պետական համալսարանը։ Քննարկվեցին արհեստական բանականության (ԱԲ) առավելությունները, «Generative AI»-ի, «ChatGPT»-ի և այլ համակարգերի զարգացումները, դրանց կիրառումն ու հնարավոր հեռանկարները ՀՀ-ում:

Կոնֆերանսին ներկա էին ավելի քան 1200 մասնակից, իսկ ոլորտի ավելի քան 20 փորձագետ խոսեցին Generative AI-ի, ChatGPT-ի և այլ համակարգերի զարգացումներից, դրանց կիրառումներից ու հեռանկարներից Հայաստանում։

Wp 1763120456329 90pizo

Պանելային քննարկման ժամանակ staff.am համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը խոսեց արհեստական բանականության ներկա զարգացումների համատեքստում աշխատաշուկայում մրցունակ մնալու մասին։

«Մենք ապրում ենք AI հեղափոխության դարաշրջանում, որի ազդեցությունը զգում ենք փաստացի կյանքի բոլոր ասպարեզներում։ Այսօր ավելի քան երբեք կարևոր է, որ ճշգրիտ գիտություններով զբաղվող մասնագետները զարգացնեն ստեղծարար մտածողությունը, իսկ արվեստի բնագավառի մասնագետները չանտեսեն տեխնոլոգիական զարգացումը, քանի որ դա կարող է նոր ու մեծ հնարավորությունների սկիզբն դնել», – Լուիզա Ավետիսյան, staff.am համահիմնադիր։


Wp 1763120456767 fzx43i

SIMPLY TECHNOLOGIES

Հունիս ամսվա կարևոր նորություններից էր նաև Simply Technologies-ի տարեդարձը: Ընկերությունը նշեց իր 12-ամյակը։ Միջոցառմանը ներկա էին ընկերության գործընկերները, թիմակիցներ, և պարզապես ՏՏ համայնքի ներկայացուցիչներ, ովքեր ոգևորված էին ընկերության հաջողության և առաջընթացի պատմությամբ։ Նշենք, որ Simply Technologies-ն ակտիվորեն նպաստում է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը: 

Ընկերության մասնակցությունը JavaScript կոնֆերանսներին, React Conferences-ին, BarCamp Yerevan-ին և այլ տեխնոլոգիական միջոցառումներին ընդգծում է նրա նվիրվածությունը գիտելիքների փոխանակմանը և համայնքի ներգրավմանը:

Այսպիսով՝ Simply-ն դեռ շատ հաջողությունների է հասնելու՝ նպաստելով տեխնոլոգիական զարգացմանը և նորարարությանը, որտեղ պարզությունը, թափանցիկությունը, Simply լինելն առաջնահերթ է։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: