AOByte-ի թիմը, գործունեությունն ու կարիերայի աճի հնարավորությունները

AOByte-ի թիմը, գործունեությունն ու կարիերայի աճի հնարավորությունները

Sstaffmedia.am
23 օգոստոսի 2023
3 րոպե ընթերցում
711
Կիսվել հոդվածով

AOByte-ը ծրագրային ապահովման լուծումներ մշակող ընկերություն է՝ մասնագիտացած մեծ համակարգերի ստեղծման ոլորտում։ Ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին և հասցրել է վաստակել պրոֆեսիոնալ և վստահելի գործընկերոջ համբավ՝ աշխատելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների հետ։

Read the article in English.

Շարունակելով staff.am-ի այցերը ՀՀ լավագույն գործատուներին, այս անգամ, հյուրընկալվել ենք AOByte-ի գրասենյակ՝ նպատակ ունենալով ծանոթանալու թիմին և մի լավ հարց ու փորձ անելու ընկերության գործունեության, կարիերայի հնարավորությունների, արժեքների, ներթիմային աշխատանքային գործընթացների և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ 

Մեր զրույցը սկսեցինք ընկերության հիմնադիր տնօրենՏիգրան Սարգսյանի հետ, ով մեզ պատմեց AOByte-ի գործունեության և թիմում աշխատանքային մթնոլորտի մասին։

Wp 1763120250652 jhdmq

Ծանոթացանք նաև ընկերության Tech leadՍտեփան Սմբատյանի հետ, ով միացել է թիմին դեռ 2019 թվականից և մինչ օրս շարունակում է իր գործունեությունն այստեղ։ Առիթը բաց չթողեցինք և հարցրինք Ստեփանին միևնույն ընկերությունում տևական ժամանակ աշխատելու պատճառների մասին։

Wp 1763120251092 l504hf

Մասնագիտական լճացման բացակայությունը, նոր նախագծերի հետ մեկտեղ նոր հնարավորությունները, փորձնակության ընթացքում դասընթացավարությունը, թիմակիցների հետ փորձի փոխանակումը և իհարկե թիմը պահում են նրան AOByte-ում։

Ստեփան Սմբատյան, Tech lead

Մեր զրույցի ընթացքում պարզեցինք, որ AOByte-ում կարիերայի աճի մեծ հնարավորություններ կան, ինչի լավագույն ապացույցը թիմակիցների հաջողության պատմություններն են ընկերության ներսում։ Գայանե Մուրադյանը, ով իր ճանապարհն AOByte-ում սկսել է որպես ծրագրավորող, այժմ Tech lead է։ Նա մեզ  պատմեց ընկերությունում կարիերայի աճի հնարավորությունների մասին՝ իր իսկ օրինակով։

Մասնագիտական աշխարհ նոր մուտք գործող անհատներին խրախուսելը ևս AOByte-ի մշակույթի մի մասն է, ինչը փաստում են ինչպես ընկերության կողմից կանոնավոր կազմակերպվող մասնագիտական զարգացման ծրագիրը, այնպես թիմում փորձնակների ներգրավումը։ Նարեկ Ավետիսյանը, ով միացել է թիմին որպես ծրագրավորման փորձնակ, այժմ աշխատում է որպես ծրագրավորող։ 

«AOByte-ում պրակտիկան ինձ հնարավորություն տվեց ավելի խորացնելու իմ մասնագիտական  գիտելիքներն ու հմտությունները, յուրացնելու այն ասպեկտները, որոնց չեմ տիրապետել և վստահ կիրառել դրանք պրակտիկայում։

Ըստ իս պրակտիկան նման է դպրոցում առաջին դասարան գնալուն։ Դու ձեռք ես բերում կոնկրետ ձեռագիր, և այդ առումով, ուրախ եմ, որ հենց AOByte-ում եմ կերտել իմ ձեռագիրը»։

Նարեկ Ավետիսյան, Software developer

Զրույցը շարունակեցինք Անահիտ Ներսիսյանի հետ, ով ընկերության նախագծերի ավագ ղեկավարն է։ Անահիտը պատմեց AOByte-ի աշխատելաոճի և ներթիմային աշխատանքային գործընթացների մասին։

Wp 1763120253351 p6dzgs

Հայտնվելով AOByte-ի գրասենյակում չէինք կարող բաց թողնել հնարավորությունը զրուցելու Դիանա Գալստյանի՝ ընկերության HR Manager-ի հետ, ով էլ խոսեց այն գործոնների մասին, որոնք նպաստում են AOByte-ում աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը։

AOByte

«АОByte-ում մենք հավատում ենք, որ լավագույն գաղափարներն ու լուծումները գալիս են թիմային աշխատանքի արդյունքում: Մենք զարգացնում ենք համագործակցային մշակույթ, որը խրախուսում է բաց հաղորդակցությունը, փոխադարձ աջակցությունը և ընդհանուր նպատակների սահմանումը, ինչն էլ ընկած է կազմակերպության հաջողության հիմքում»։

Դիանա Գալստյան, HR Manager

Դե իսկ վերջում որոշեցինք պարզել, թե ինչպես ընկերության թիմակիցները կնկարագրեն AOByte-ը մեկ բառով։ Հարցի պատասխանները ևս մեկ անգամ փաստում են, որ այստեղ մարդիկ ամենօրյա աշխատանքային առաջադրանքներից զատ, բացահայտում են սեփական ներուժն ու հնարավորությունները, գնահատում են ընկերական և համախմբված միջավայրը, միմյանց աջակցելու մշակույթը… Այս շարքը կարող ենք երկար թվել, բայց, փոխարենն առաջարկում ենք դիտել տեսանյութն ու իմանալ հենց AOByte-ցիների պատասխանները։

Ամփոփելով, նշենք, որ շատ տպավորված ենք մեր այցից, քանի որ թիմում ընկերական ու ուրախ մթնոլորտը զգացինք հենց առաջին վայրկյաններից և այդ զգացողությունը չլքեց մեզ մինչև վերջ։ Դե իսկ այն ջերմությունը, որով խոսում էր թիմն AOByte-ի մասին, դարձնում է այն հրաշալի վայր աշխատելու, երազելու և կատարելագործվելու համար։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: