Կնքվեց համագործակցության նոր հուշագիր ԱՏՁՄ և staff.am-ի միջև

Կնքվեց համագործակցության նոր հուշագիր ԱՏՁՄ և staff.am-ի միջև

Sstaffmedia.am
29 օգոստոսի 2023
1 րոպե ընթերցում
2,067
Կիսվել հոդվածով

Օգոստոսի 29-ին «Դիջիթեք 2023» տեխնոլոգիական ցուցահանդեսին ընդառաջ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը և staff.am տնօրեն Նազելի Բադալյանը կնքեցին համագործակցության նոր հուշագիր։

UATE & staff.am

Համագործակցության այս նոր մոդելն առաջինը կիրառվեց «Դիջիթեք 2022»-ի շրջանակներում՝ հնարավորություն ընձեռելով տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակից ընկերություններին իրենց թափուր հաստիքներն անվճար հիմունքներով հրապարակել staff.am-ի կողմից հատկացված մեկ միասնական հարթակում։

Հաշվի առնելով համագործակցության այս ձևաչափի արդյունավետությունը և մասնակից ընկերությունների հետաքրքրությունը՝ այս տարի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և staff.am-ի միջև համագործակցության շրջանակներն ավելի են ընդլայնվել։


Այս անգամ Կարիերայի հատուկ հարթակը, որը հասանելի է staff.am/digitec23 հղմամբ, բաց կլինի ոչ միայն տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակից ընկերությունների, այլ նաև ԱՏՁՄ անդամ ընկերությունների համար, որոնք կարող են հայտարարությունները հրապարակել հարթակում մինչև «Դիջիթեք 2023» տեխնոլոգիական ցուցահանդեսի ավարտը, իսկ թափուր հաստիքները տեսանելի կլինեն բոլոր օգտատերերին մինչև նոյեմբերի 1-ը։ 

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: