Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 24-ին, Երևանում կայացած հոբելյանական միջոցառման ժամանակ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը նշեց երկրում իր գործունեության 30-ամյակը և հայտարարեց 2026-2030 թվականներին Հայաստանում ևս 30,7 միլիոն եվրո ներդնելու ծրագրերի մասին: Ընկերությունը Հայաստանում գործում է 1996 թվականից, երբ դարձավ երկրում ներդրում կատարած առաջին միջազգային ընկերություններից մեկը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, դեսպաններ, բիզնես գործընկերներ, հաճախորդներ, աշխատակիցներ, ինչպես նաև «Կոկա-Կոլա ՀԲՔ»-ի և «The Coca-Cola Company»-ի ղեկավար կազմը:

Ընկերության ներդրումը Հայաստանում

«Steward Redqueen»-ի 2025 թվականի տնտեսական ազդեցության ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում Կոկա-Կոլա համակարգը մոտ 111,4 միլիոն եվրոյի ներդրում է ունենում երկրի ՀՆԱ-ում, ապահովում է շուրջ 3,800 ուղղակի և անուղղակի աշխատատեղ, ինչպես նաև տեղական մատակարարներից ձեռք է բերում մոտ 22 միլիոն եվրոյի ապրանքներ ու ծառայություններ: 2025 թվականին ընկերության համայնքային նախաձեռնություններն ունեցել են 114,100 շահառու՝ երիտասարդական, բնապահպանական և համայնքային բարեկեցության ծրագրերի շրջանակներում:

2026-2030 թվականների համար նախատեսված նոր՝ 30,7 միլիոն եվրոյի ներդրումային հանձնառությունը կհաջորդի 2022-2025 թվականներին ընկերության կողմից իրականացված ավելի քան 14,2 միլիոն եվրոյի ներդրումներին:

Հոբելյանի առթիվ «Կոկա-Կոլա ՀԲՔ հիմնադրամը» (Coca-Cola HBC Foundation) հայտարարեց մոտ 100,000 եվրոյի նվիրատվության մասին՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակելի բակերից մեկի բարեկարգման նպատակով: Նախագիծը կստեղծի ավելի անվտանգ և հարմարավետ միջավայր մոտ 4,000 բնակչի համար:

«Կոկա-Կոլա ՀԲՔ»-ի գործադիր տնօրեն Զորան Բոգդանովիչը նշել է․

Երբ 30 տարի առաջ «Կոկա-Կոլա ՀԲՔ»-ն մուտք գործեց Հայաստան, մենք այստեղ ներդրումներ կատարած առաջին միջազգային ընկերություններից էինք: Այդ որոշումն արտացոլում էր մեր հավատը երկրի ներուժի հանդեպ, իսկ մեր վստահությունը Հայաստանի նկատմամբ այսօր ավելի ամուր է, քան երբևէ: Մենք հպարտ ենք շարունակել ներդրումները Հայաստանում՝ մեր տեղական բիզնեսի, մեր մարդկանց, կայունության և այն գործընկերությունների մեջ, որոնք օգնում են մեզ երկարաժամկետ հեռանկարում ստեղծել ընդհանուր արժեք։

«Կոկա-Կոլա ՀԲՔ»-ի Ուկրաինայի, Հայաստանի և Մոլդովայի բիզնես միավորի գլխավոր տնօրեն Դուշան Միտրևն ընդգծել է ընկերության խորը արմատները երկրում.

Հայաստանը մեր տարածաշրջանային բիզնեսի կարևոր մասն է՝ հզոր տեղական տաղանդներով, նվիրված գործընկերներով և մեր կողմից սպասարկվող համայնքների հետ սերտ կապերով: Ավելի քան երեք տասնամյակ այդ հարաբերություններն օգնել են մեզ կայուն աճ ապահովել։ Նայելով ապագային՝ մեր նպատակն է շարունակել զարգացնել այս բիզնեսը տեղում, աջակցել մեր հաճախորդներին և արժեք ստեղծել մեր աշխատակիցների, գործընկերների ու համայնքների համար։

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանն այս նշանակալի իրադարձությունը կապել է տեղական թիմի հետ.

Այս հոբելյանն առաջին հերթին պատկանում է Հայաստանում աշխատող մեր թիմին: Ամեն օր մեր տեղական թիմն աշխատում է հպարտությամբ և հոգատարությամբ՝ սպասարկելու հաճախորդներին ողջ երկրում և վաստակելու մեզ շրջապատող համայնքների վստահությունը»,— նշել է նա:— «Մենք երախտապարտ ենք մեր աշխատակիցներին, հաճախորդներին, գործընկերներին և համայնքներին համագործակցության ու աջակցության համար: Հպարտ ենք միասին նշել այս կարևոր հանգրվանը և ակնկալում ենք շարունակել աճել Հայաստանի հետ միասին։

Հայկական ջազի երեկո

Հոբելյանական միջոցառումը նվիրված էր ընկերության 30-ամյա պատմությանը, գործընկերությանը և համայնքային նախաձեռնություններին: Այն ուղեկցվեց Հայաստանի պետական ջազ նվագախմբի ելույթով և հատուկ շոու-ծրագրով՝ «Seven Visions Resort & Places, The Dvin»-ի «One&Only Theatre»-ում:

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ն «Կոկա-Կոլա ՀԲՔ Խմբի»-ի մաս է, որը «Կոկա-Կոլա ընկերության» ռազմավարական շշալցնող գործընկերն է: Երևանում ունենալով տեղական արտադրություն և ավելի քան 12,000 հաճախորդ ողջ երկրում՝ ընկերությունն իր արտադրանքն է հասցնում Հայաստանի շուրջ 3 միլիոն սպառողի: «Կոկա-Կոլա ՀԲՔ»-ն 2025 թվականին «Dow Jones Best-in-Class» ինդեքսում իններորդ անգամ ճանաչվել է աշխարհում ըմպելիքներ արտադրող ամենակայուն ընկերությունը։

Շնորհավորում ենք մեր երկարամյա գործընկերոջը՝ բարձր գնահատելով հետևողական ներդրումը Հայաստանի աշխատաշուկայի և առաջադեմ կորպորատիվ մշակույթի ձևավորման գործում։ Վստահ ենք, որ հայտարարված նոր ներդրումային փուլը հերթական ամուր հիմքն է դառնալու երկրի հետ համաքայլ աճելու և տեղական տաղանդների համար նոր հորիզոններ բացելու ճանապարհին։