ՀՀ աշխատաշուկա 2024 | staff.am-ի ամենամյա զեկույցը

ՀՀ աշխատաշուկա 2024 | staff.am-ի ամենամյա զեկույցը

Sstaffmedia.am
27 դեկտեմբերի 2024
20 րոպե ընթերցում
1,885
Կիսվել հոդվածով

ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ 2024. ՆԱԽԱԲԱՆ ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

«ՀՀ Աշխատաշուկա 2024»-ը թվով արդեն ութերորդ ծավալուն ուսումնասիրությունն է, որը մենք իրականացնում ենք staff.am-ի հիմնադրումից ի վեր։ Աշխատաշուկայի համապարփակ վերլուծության նպատակն է օգնել ՀՀ-ում և դրա սահմաններից դուրս գտնվող անհատներին և կազմակերպություններին ավելի լավ պատկերացում կազմել ՀՀ աշխատաշուկայի հիմնական ցուցանիշների վերաբերյալ։

«Աշխատաշուկա 2024» զեկույցն իրականացվում է staff.am էկոհամակարգի Compass վերլուծական ուղղության շրջանակներում։

«ՀՀ Աշխատաշուկա 2024» զեկույցը կազմված է չորս հիմնական մասերից, այդ թվում մարզային ավելի խորը վերլուծությունից։
Ինչպես միշտ, այս տարի ևս չենք սահմանափակվել միայն գործատուների ակտիվությամբ և մեր հարթակի տվյալներով՝ զեկույցում ներառելով աշխատաշուկայի հետ կապված մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծություն, որը թույլ է տալիս ավելի ընդհանրական պատկեր ստանալ հայաստանյան աշխատաշուկայից, մասնավորապես` աշխատավարձերից, գնաճից, գործազրկության մակարդակից, և այլն։

Այս տարի, արդեն երրորդ անգամ «ՀՀ Աշխատաշուկա» զեկույցն ունի բարեգործական առաքելություն։ Այն ծավալուն աշխատանքը, որը տարվում է staff.am թիմի կողմից զեկույցը ստեղծելու համար և լայն կիրառությունը, որն այն ունի, արժանի է մի փոքր ուշադրության, որը կխնդրենք, որպես գնահատանք, փոխանցել «Արմաթ»-ին` Սարդարապատում և Մարտունիում նոր լաբորատորիաներ կառուցելու համար։ Ինչպես միշտ, դուք կարող եք հանգանականություն կատարել ռեԱրմենիա հարթակում։ Նույնիսկ ամենափոքր հանգանակությունն էլ կարող է մեծ փոփոխություններ բերել երեխաների կյանքում։

Կանխավ շնորհակալ եմ մեր հետևորդներին մեր կողմից հրապարակվող զեկույցների հանդեպ ցուցաբերած նման մեծ հետաքրքրության և գնահատանքի համար։  

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: