LinkedIn Local Yerevan 2026-ը կմիավորի բիզնեսի առաջնորդներին, ներդրողներին և միջազգային գործընկերներին
Հոկտեմբերի 3-ին Երևանում կկայանա LinkedIn Local Yerevan 2026 | BOLD Business 2031-ը՝ համախմբելով բիզնես առաջնորդների, ներդրողների և միջազգային գործընկերների՝ նոր հնարավորություններ ու համագործակցություններ ստեղծելու համար։
Հոկտեմբերի 3-ին Երևանում բիզնես համայնքը կհավաքվի BOLD Business 2031-ի շուրջ։ LinkedIn Local Yerevan-ի նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումը մեկ հարթակում կհամախմբի բիզնես առաջնորդների, ներդրողների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչների, դիվանագետների և կրթական հաստատությունների էքսպերտների։
BOLD Business 2031-ը ստեղծված է ոչ միայն ներկան քննարկելու, այլև ապագայի բիզնես միջավայրի մասին խոսելու և այն ձևավորող մարդկանց ու գաղափարներին մեկ վայրում միավորելու համար։
Օրվա ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ընդլայնելու իրենց գործարար կապերը, փոխանակելու փորձն ու գաղափարները, գտնելու նոր գործընկերության հնարավորություններ և քննարկելու այն փոփոխություններն ու ուղղությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ առաջիկա տարիների բիզնեսի և տնտեսության վրա։Միջոցառման առանցքում համագործակցությունն է՝ տեղական և միջազգային կապերի, փորձի փոխանակման և նոր հնարավորությունների ստեղծման միջոցով։
Այս տարի մեկ հարթակում են համախմբվում բիզնեսի առաջնորդները՝
- Հիմնադիրներ, սեփականատերեր, տնօրեններ
- Բաժինների ղեկավարներ և գլխավոր մենեջերներ
- Դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ Պետական կառույցների առաջներդներ LinkedIn Local Yerevan 2026 | BOLD Business 2031-ի գլխավոր հովանավորն է Ameriabank-ը։
Խոսնակներ
Միջոցառման գլխավոր խոսնակը (Keynote Speaker) կլինի գործարար և տեխնոլոգիական առաջնորդ Դավիթ Յանը՝ 13 ՏՏ ընկերությունների հիմնադիր կամ համահիմնադիր։
Միջոցառման ընթացքում իր փորձն ու տեսակետները կներկայացնի «Թարգեթինգ» ընկերության և «Սիմփլ Բիզնես Ակադեմիա»-ի գլխավոր տնօրեն Գոռ Կարապետյանը։
Ինտերակտիվ պանելային քննարկում
Ոլորտի թրենդներն ու ապագայի տեսլականը կքննարկեն փորձառու առաջնորդները․
- Էդուարդ Հակոբյան`
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
- Արման Բարսեղյան`
«Ամերիաբանկ»-ի Տնօրինության անդամ, Մանրածախ բանկինգի տնօրեն
- Էմիլ Կրոյան`
«Թարգեթինգ» և «Սիմփլ Բիզնես Ակադեմիա» ընկերության համահիմնադիր և գործաֆիր տնօրեն
- Արամ Փախչանյան`
«Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Ծրագիր
- 11:00 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԺԱՄԱՆՈՒՄ
- 12:00 ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
- 12:30 ԽՈՍՆԱԿԻ ԵԼՈՒՅԹ
- 13:00 ՖԱՍԻԼԻՏԱՑՎԱԾ ՆԵԹՎՈՐՔԻՆԳ
- 15:00 ԸՆԴՄԻՋՈՒՄ
- 16:00 ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
- 17:00 ՄԵՆԹՈՐՆԵՐ ԵՒ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ
- 18:00 ԺԱՄԱՆՑ
- 19:00 ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
- 20:30 ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՎԱՐՏ
LinkedIn Local Yerevan 2026 | BOLD Business 2031-ը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին՝ «ALTEZZA by Armenian Helicopters»-ում։ Մասնակցության և տոմսերի ամրագրման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 96 277 214 հեռախոսահամարով կամ գրել info@linkedinlocalevn.com էլ․ հասցեին։

