Մարտի MND-ն․ Ithire-ի նոր մասնաճյուղը, QLess-ի երևանյան գրասենյակը, Արտաշատի «Արմաթը» և DISQO-ն ու ռելոկացիան

Մարտի MND-ն․ Ithire-ի նոր մասնաճյուղը, QLess-ի երևանյան գրասենյակը, Արտաշատի «Արմաթը» և DISQO-ն ու ռելոկացիան

Sstaffmedia.am
5 ապրիլի 2022
1 րոպե ընթերցում
599
Կիսվել հոդվածով

staff.am-ը սկսում է նոր նախագիծ՝ MND (Monthly News Digest), որի շրջանակում մենք յուրաքանչյուր ամիս հակիրճ կներկայացնենք մեր գործընկեր ընկերությունների վերջին նորությունները։

Մարտը ՀՀ աշխատաշուկայի համար հագեցած ու մարտահրավերներով լի ամիս էր․ Հայաստան են տեղափոխվել մի շարք ընկերություններ Ռուսաստանից և այլ երկրներից, ինչպես նաև հազարավոր մասնագետներ՝ մասնավորապես ՏՏ ոլորտի։

MND

Մարտ ամիսը հատկապես լի էր նորություններով Ithire ընկերության համար։ Ընկերությունը նոր մասնաճյուղ բացեց Գյումրիում, ինչն էլ հնարավորություն տվեց ստեղծելու բազմաթիվ նոր աշխատատեղեր և խթանելու ՏՏ ոլորտի զարգացումն ու մասնագետների ներգրավվածության բարձրացումը ՀՀ մեծությամբ երկրորդ քաղաքում։ Այժմ Ithire-ը Գյումրիում ունի մի քանի ակտիվ հաստիք։

MND

Մարտի կեսերին QLess միջազգային ընկերությունը պաշտոնապես բացեց իր առաջին գրասենյակը Երևանում։ QLess-ն իր գործունեությունը սկսել է ծավալել դեռևս 2020 թվականից՝ համագործակցելով SFL (ներկայումս՝ DataArt) ընկերության հետ, իսկ 2021 թվականի հուլիսից սկսել է համալրել իր հայաստանյան թիմը՝ միաժամանակ շարունակելով համագործակցությունը DataArt ընկերության հետ: QLess-ն ունի գրասենյակներ ԱՄՆ-ում, ինչպես նաև՝ անհատ աշխատակիցներ Արգենտինայում, Գերմանիայում, Միացյալ Թագավորությունում և Բարբադոսում։

Wp 1763552567338 3civ9x

Իսկ Արտաշատի թիվ 3 միջնակարգ դպրոցում մարտին բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիան։ Այն հիմնադրվել է Intelinair և VMware ընկերությունների, ինչպես նաև Առաջատար տոխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից։ «Արմաթի» բացումն Արտաշատի երեխաներին հնարավորություն կընձեռի անվճար սովորելու անիմացիա, ծրագրավորում, եռաչափ մոդելավորում և ավելի հեշտ լուծելու մասնագիտական կողմնորոշման հարցը՝ պայմաններ ստեղծելով ապագայում համալրելու հայկական և միջազգային ՏՏ ընկերությունների առաջատար մասնագետների շարքերը։ 

Wp 1763552567296 xebsn8

«Ռելոկացիա» բառը մարտին Հայաստանում այնքան հաճախ է հնչել, որ տպավորվել է բոլորի մոտ։ Մասնագետների մեծ ներհոսքը ՀՀ լավ հնարավորություն է հայաստանյան ընկերությունների համար համալրելու իրենց թափուր հաստիքները։ Այդ հնարավորությունից ակտիվ օգտվում է նաև DISQO ընկերությունը։ Վերջինս նման փորձ ունի վաղուց և կիսվել է Լիբանանից Երևան տեղոփոխված իր թիմակցի՝ Համբիկ Սինանյանի պատմությամբ։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: