Մարտի MND-ն | Ամփոփում ենք գարնան առաջին ամսվա իրադարձությունները

Մարտի MND-ն | Ամփոփում ենք գարնան առաջին ամսվա իրադարձությունները

Sstaffmedia.am
3 ապրիլի 2024
3 րոպե ընթերցում
802
Կիսվել հոդվածով

Գարնան առաջին ամսվա՝ մարտի MND-ն բավականին հագեցած է։
EasyPay-ն, օրինակ, մեզ հետ կիսվել է միանգամից երեք բովանդակալից իրադարձություններով ու նախաձեռնություններով, INECOBANK-ը թողարկել է իր նոր բրենդը (InecoPeople)՝ խոսելով Ինեկոմարդկանց մասին, իսկ Coca-Cola HBCA (Coca-Cola Hellenic Bottling Company Armenia)-ն ամփոփել է իր գործունեությունը կոմերցիոն ֆորումի շրջանակներում։ staff.am-ի մարտն էլ այս անգամ առանձնանում էր իր շարունակական բիզնես հանդիպումներից մեկով՝ ներկայացնելով staff.am-ի գովազդային հնարավորությունները գործընկերներին։

Դե ինչ, միասին ամփոփենք մանրամասները։


EasyPay

EasyPay ընկերության ակտիվ գործունեությունը զգալիորեն ուղղված է Հայաստանում կրթական ոլորտը զարգացնելուն։ Այդ մասին են վկայում՝ տնտեսագիտական օլիմպիադայի կազմակերպման համար տրամադրված աջակցությունը, ACA-ի ուսանողներին հյուրընկալելը, INTERNSHIP@EasyPay փորձնակության ծրագրի մեկնարկը։
Իսկ հիմա յուրաքանչյուր նախաձեռնության մասին մի փոքր ավելին։

EasyPay-ը՝ Տնտեսագիտական միջազգային օլիմպիադայի գործընկեր

Կարևորելով ֆինանսատնտեսագիտական ոլորտի զարգացումը՝ EasyPay-ը պայմանագիր է կնքել «Վարքագծային որոշումների կենտրոն»-ի հետ Տնտեսագիտական միջազգային օլիմպիադայի հանրապետական փուլի գործընկեր դառնալու շուրջ։ Ընկերությունը տրամադրել է ֆինանսական աջակցություն այս փուլի կազմակերպման և անցկացման համար։
Օլիմպիադան նախատեսված է ավագ դպրոցում սովորող աշակերտների համար և ուղղված է ֆինանսական գրագիտության բարձրացմանը և տնտեսագիտական գիտելիքների տարածմանը։ Այս ուղղությունը հոգեհարազատ է EasyPay-ին, որն առաջնահերթություն է տալիս Հայաստանում ազգային կրթական ծրագրերին աջակցելուն։

EasyPay-ը ողջունեց Armenian Code Academy-ի ուսանողներին իր գրասենյակում

Մարտի 15-ին Armenian Code Academy-ի ուսանողներն այցելեցին EasyPay-ի գլխավոր գրասենյակ։ Նրանց համար շրջայց էր կազմակերպվել․ նրանք ծանոթացան ընկերության մշակույթին, այցելեցին տեխնիկական, ՏՏ և մարքեթինգի բաժիններ, ծանոթացան, առհասարակ, ֆինտեխ ընկերության գործունեությանը։
Այս այցը շարունակությունն էր EasyPay-ի՝ 2023 թ․-ի հոկտեմբերի նախաձեռնության՝ տրամադրել 11 կրթաթոշակ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։ 11 ուսանող այժմ մասնակցում է ACA-ի դասընթացներին ու սովորում ծրագրավորում, գրաֆիկ դիզայն, տվյալագիտություն և այլն։ Այս այցն օգնեց ուսանողներին գոհացնել իրենց հետաքրքրությունը համապատասխան բաժիններում ու ծանոթանալ ՀՀ աշխատաշուկային առաջատար ֆինտեխ ընկերություններից մեկի օրինակով։

Կրթաթոշակների տրամադրման նախաձեռնության մասին ավելին կգտնեք ստորև։

INTERNSHIP@EasyPay փորձնակության ծրագիր

EasyPay-ի՝ վերջերս մեկնարկած վարձատրվող փորձնակության ծրագիրը հրաշալի հնարավորություն է այն ուսանողների կամ նորավարտների համար, որոնք պլանավորում են սկսել իրենց կարիերան, ստանալ գործնական գիտելիքներ ու ունենալ օգտակար ծանոթություններ։ Դիմորդները հնարավորություն կունենան՝ ձեռք բերելու փորձ մարդկային ռեսուրսների կառավարման, ֆինանսական վերլուծության, պրոդուկտների զարգացման ու նախագծերի կառավարման և այլ ոլորտներում։

INTERNSHIP@EasyPay ծրագրի պայմաններին ու այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև։


Մարտի MND-ն |  INECOBANK

INECOBANK-ի նոր բրենդը՝ InecoPeople

Ավելի քան 28 տարի մեր գործընկերներից INECOBANK-ը հաճախորդների շրջանում հայտնի է իր հաճախորդամետ և սպասարկման բարձր ստանդարտների սահմանմամբ, թվային բանկինգով և բանկային պրոդուկտներով:

Իսկ ովքե՞ր են աշխատում INECOBANK-ում, ի՞նչ կորպորատիվ մշակույթ կա Բանկում և ովքե՞ր են «Ինեկոմարդիկ»։ Այս հարցին լավագույնս պատասխանում է INECOBANK-ի նոր բրենդը՝ InecoPeople-ը։

Մարդկանց շնորհիվ է ձևավորվում այն, ինչ հիմա կա Բանկում, և մարդիկ են, որ իրականացնելու են այն բոլոր բարեփոխումները, որ նախատեսվում է առաջիկայում։ 

InecoPeople-ը Ինեկոբանկի գործատուի բրենդի ներկայացումն է նորովի։ Ստեղծվել է բոլորովին վերջերս և նպատակն է պատմել ինեկոմարդկանց մասին, ներկայացնել նրանց միավորող արժեքները, թույլ տալ հայտնվել Ինեկոբանկի պատերի ներսում ու բացահայտել իրական Բանկը:

InecoPeople-ի նորաստեղծ սոցիալական հարթակը նախագծվել է երիտասարդների համար։ Էջում լինելու են տարբեր տեսահոլովակներ, ֆոտոշութեր, միջոցառումների լուսաբանումներ, նախագծեր, մրցույթներ, որոնց մասնակից կարող եք լինել և դուք, աշխատակիցների success story-ներ, թիմին միանալու հնարավորություններ, Բանկում ներդրված բենեֆիթներ, «IneCoworkers» և նման այլ խորագրով հրապարակումներ, որոնք պատմելու են, թե ինչպիսին է կյանքը Բանկի ներսում և ովքեր են «Ինեկոմարդիկ»։


Մարտի MND |  Coca-Cola

Coca-Cola HBCA-ն ամփոփել է իր հաջողություններըֆորումի ընթացքում

Մարտին տեղի ունեցավ մեր գործընկերներից մեկի՝ Coca-Cola HBCA (Coca-Cola Hellenic Bottling Company Armenia)-ի կազմակերպած կոմերցիոն ֆորումը, որի կարգախոսն էր «Կառուցելով ապագան միասին» (Building The Future Together):

Միջոցառման ընթացքում կազմակերպությունն ամփոփեց նախորդ տարին, ներկայացրեց իր ձեռքբերումները և հաջողությունները։ Այս միջոցառումը հարթակ ստեղծեց՝ ամրապնդելու Coca-Cola HBCA-ի (Coca-Cola Hellenic Bottling Company Armenia) հավատարմությունն իր ընդհանուր արժեքներին և վերահաստատելու կազմակերպության հավաքական նվիրվածությունը՝ #CCHBCArmenia-ի համար կայուն և բարգավաճ ապագա կառուցելուն:


Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: