Մայիսի MND | EasyPay, staff.am

Մայիսի MND | EasyPay, staff.am

Sstaffmedia.am
3 հունիսի 2024
2 րոպե ընթերցում
616
Կիսվել հոդվածով

Գարնան վերջին ամիսն ինչպես միշտ հագեցած էր։ MND (Monthly News Digest)-ի մայիսյան թողարկման մեջ ներառել ենք EasyPay ընկերության գործադիր տնօրեն Մհեր Գալստյանի հետ անցկացրած հացրազրույցը, Career Factory-ի «Mastering the Sales Game» դասընթացի մեկնարկը, Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի աշխատանքի տոնավաճառն ու staff.am-ի համահիմնադիր-տնօրեն Լուիզա Ավետիսյանի հոդվածը «Life in Armenia» ամսագրում։ Դե ինչ գնացինք։


EasyPay - CEOTalk with Mher Galstyan

CEOTalkEasyPay ընկերության հետ

Մայիս ամսին staff.am-ն իր CEOTalk նախագծի շրջանակներում զրուցել է EasyPay-ի գործադիր տնօրեն Մհեր Գալստյանի հետ։
Անդրադարձ է կատարվել շուրջ 10 տարի գործունեություն ծավալող ընկերության առաքելությանը, գործունեությանը, թիմին, տաղանդների հավաքագրմանն ու զարգացմանը՝ միաժամանակ բացահայտելով նաև Մհեր Գալստյանին՝ որպես ղեկավար։


Մայիսի MND

Career Factory-ի «Mastering the Sales Games» դասընթացի մեկնարկը

Մայիսի 6-ին մեկնարկեց Career Factory by staff.am-ի «Mastering the Sales Game» վաճառքի և բիզնեսի զարգացման ֆունդամենտալ դասընթացը։
Առաջին օրվա ակտիվ և ջերմ մթնոլորտի տպավորությունները մեզ մինչև այսօր չեն լքում, հիմա էլ սիրով կիսվում ենք ձեզ հետ։
Առանձնակի շնորհակալ ենք մեր դասընթացի մասնակիցներին վստահության համար և խոստանում ենք գերհագեցած երկու ամիս՝ լի նոր գիտելիքներով, փորձով և տպավորություններով:
Career Factory by staff.am-ի առաքելությունն է խթանել մասնագիտական աճի հնարավորությունները նպատակասլաց մասնագետների համար:
Իսկ եթե դեռ չեք հասցրել ծանոթանալ Career Factory-ին, սեղմեք կոճակին։


Մայիսի MND

ՀՊՏՀ աշխատանքի տոնավաճառ

Մայիսի 16-ին Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը (ՀՊՏՀ-ASUE) կազմակերպել էր աշխատանքի տոնավաճառ, որին իր մասնակցությունն ունեցավ նաև staff.am-ը։
ՀՊՏՀ աշխատանքի տոնավաճառում իրենց թափուր հաստիքներն էին ներկայացնում ինչպես պետական կառույցները, այնպես էլ մասնավոր հատվածի խոշորագույն ընկերությունները։
Աշխատանքային տոնավաճառի ընթացքում staff.am-ի տաղավարն այս անգամ այցելուներին հետաքրքրել է հատկապես մեր էկոհամակարգի կրթական ուղղությամբ՝ Career Factory by staff.am։


Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: