«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը և «Իզի Փեյ» ընկերությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր 

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը և «Իզի Փեյ» ընկերությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Sstaffmedia.am
25 դեկտեմբերի 2025
2 րոպե ընթերցում
1,113
Կիսվել հոդվածով

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը և «Իզի Փեյ» ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով խթանել կրթական նախաձեռնությունների հասանելիությունը և հանրային ներգրավվածությունը նորագույն տեխնոլոգիական լուծումների միջոցով։ 

Հուշագիրը ստորագրվել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի առաջխաղացման գծով տնօրեն Վարդան Փարթամյանի և «Իզի Փեյ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Մհեր Գալստյանի կողմից։ 

Կողմերը կարևորում են կրթական ոլորտի զարգացման գործում հասարակության ակտիվ մասնակցությունը և վստահ են, որ ֆինանսական ու տեխնոլոգիական գործիքների կիրառումը կարող է էական դեր ունենալ կրթական ծրագրերի կայուն զարգացման և ազդեցության ընդլայնման գործում։ 

Համագործակցության շրջանակում կողմերը միավորում են իրենց ջանքերը՝ ստեղծելու արագ, հարմար և հասանելի թվային հնարավորություններ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի ծրագրերին աջակցել ցանկացողների համար։ Մասնավորապես, հիմնադրամը ներկայացված է «Իզի Փեյ»-ի վճարային տերմինալներում և easywallet հավելվածում, ինչը հնարավորություն է տալիս հանրությանը պարզեցված ընթացակարգով կատարել նվիրատվություններ՝ աջակցելով կրթական առաքելությանը։  

Նվիրատվություն կատարել հնարավոր է տերմինալների և հավելվածի «Բարեգործություն» բաժնում, ինչպես նաև easywallet-ի վճարման էջում գտնվող easydonation կոճակի միջոցով։ 

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի առաջխաղացման գծով տնօրեն Վարդան Փարթամյանը նշել է․

«Իզի Փեյ»-ի գործադիր տնօրեն Մհեր Գալստյանն ընդգծել է․

Հիմնադրամի և «Իզի Փեյ» ընկերության միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2021 թվականից։ Այս տարիների ընթացքում «Իզի Փեյ»-ի աջակցությամբ Ուսուցիչ-առաջնորդները հնարավորություն են ստացել դասավանդել և իրականացնել կրթական ծրագրեր մի շարք համայնքներում՝ նպաստելով տեղական կրթական միջավայրի զարգացմանը։ Համագործակցության շրջանակում Ուսուցիչ-առաջնորդներ են տեղակայվել Կոտայքի մարզի Հատիս համայնքում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, իսկ ներկայումս ծրագիրը շարունակվում է Կոտայքի մարզի Զառ համայնքում։ 

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: