Մեկ հարթակ՝ տասնյակ պատասխանների համար․ MentorPlay | Product Edition

Մեկ հարթակ՝ տասնյակ պատասխանների համար․ MentorPlay | Product Edition

Sstaffmedia.am
2 դեկտեմբերի 2025
4 րոպե ընթերցում
1,549
Կիսվել հոդվածով

Եվս մեկ MentorPlay, ևս մեկ հաջողված միջոցառում այս անգամ պրոդուկտ համայնքի զարգացմանն ուղղված։
MentorPlay միջոցառումների շարքը staff.am-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերից է, որն իրականացնում ենք Yandex Hall-ի հետ համատեղ, և ուղղված է Հայաստանում տարբեր մասնագիտական համայնքների զարգացմանը։

Հերթական MentorPlay-ը նվիրված էր պրոդուկտի կառավարման ոլորտին։ Վերհիշելով նոյեմբերի 1-ը՝ օրը պարզապես կարող ենք բնութագրել որպես պրակտիկ փորձի և գիտելիքների ձեռք բերման արդյունավետ փորձառություն։ Yandex Hall-ի հյուրընկալ սրահը դարձել էր կենդանի փորձառության հարթակ. այստեղ յուրաքանչյուր գաղափար, նույնիսկ ամենափոքր դիտարկումը, անմիջապես կարող էր վերածվել քննարկման, նոր մոտեցման կամ լուծման։

MentorPlay | Product Edition-ը մեկնարկեց staff.am համահիմնադիր և տնօրեն Լուիզա Ավետիսյանի ջերմ ողջույնի խոսքով․

Ուրախ եմ ձեզ ողջունել MentorPlay | Product Edition-ին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր մասնակիցներին, որոնք այս գեղեցիկ աշնանային շաբաթ առավոտը որոշել են անցկացնել նոր գիտելիքների ձեռք բերման և նոր հետաքրքիր մարդկանց ու իրենց ոլորտի առաջատարներին հանդիպելու համար։

Լուիզան իր ողջույնի խոսքում առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց նաև միջոցառման գործընկերներին, որոնք աջակցել են միջոցառման կայացմանը․

Միջոցառման առաջին հատվածը մեկնարկեցինք «Not another PM panel. Hard truths and fresh perspectives» պանելային քննարկմամբ։

Պանելային քննարկման ընթացքում հնարավորություն ունեցանք լսելու ոլորտի այնպիսի առաջատար մասնագետների ինչպիսիք են՝ Picsart ընկերության Principal Product manager՝ Նարեկ Հայրապետյանը, SuperAPP Yandex Go-ի պրոդուկտի ղեկավար՝ Տիգրան Վարդանյանը և Product People Armenia-ի և ACA MENA-ի համահիմնադիր՝ Արմեն Գրիգորյանը։ Մեր խոսնակները կիսվեցին բազմաթիվ արժեքավոր մտքերով, որոնցից մի քանիսով պարզապես չկիսվել չենք կարող․

Այս հատվածում մասնակիցները ոչ միայն լսում էին, այլև ակտիվորեն մասնակցում՝ մասնագետներին ուղղելով իրենց հարցերը։

Պանելային քննարկմանը հաջորդեց ակտիվ նեթվորքինգ, որը լավագույն հնարավորությունն էր պրոդուկտ համայնքի ներկայացուցիչների համար միմյանց հետ ծանոթանալու, նոր կապեր հաստատելու, ինչպես նաև մասնագիտական քննարկումների համար։

Իսկ միջոցառման ամենադինամիկ ու պրակտիկ մասը դեռ առջևում էր։ Միջոցառման առանցքում speed mentoring-ի յուրահատուկ ձևաչափն էր։ Յուրաքանչյուր մասնակցի համար այս հատվածը թույլ տվեց անմիջապես կիսվել կոնկրետ հարցերով և մարտահրավերներով փորձառու մենթորների հետ: Յուրաքանչյուր մասնակից ուներ 15 րոպե՝ խոսելու կոնկրետ, իրական խնդիրների մասին։ Այս ձևաչափը թույլ տվեց արագ գտնել լուծումներ, ստանալ պրոֆեսիոնալ խորհուրդներ և հեռանալ ոչ թե հարցերով, այլ՝ գործողությունների հստակ քայլերով։

Մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց մասնագիտական հարցերի պատասխանները ստանալու այնպիսի փորձառու մասնագետներից, ինչպիսիք են․

Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում զգացվում էր այն ինտենսիվությունը, որը բնորոշ է հենց պրոդուկտային աշխուժ աշխատանքային միջավայրին։ Միջոցառման ավարտին մասնակիցները հեռացան ոչ միայն նոր գիտելիքներով, այլև հստակ պատկերացում ունեին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն հաջորդ օրը իրենց թիմերում: Նրանք լիցքավորված էին էներգիայով, պատրաստ միավորելու տեսական գիտելիքը սեփական փորձի հետ և անմիջապես կիրառելու այն:

MentorPlay | Product Edition-ը ավարտվեց, բայց վստահ ենք որ քննարկումները կշարունակվեն մասնակիցներից յուրաքանչյուրի աշխատանքային թիմում։

Իսկ մենք կիսվում ենք MentorPlay | Product Edition-ի հոլովակով և հավատացած ենք, որ շուտով կհանդիպենք հաջորդ MentorPlay-ի շրջանակում։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: