#BehindTheScenes. 5 զարմանալի փաստ Miro-ի մասին

#BehindTheScenes. 5 զարմանալի փաստ Miro-ի մասին

Sstaffmedia.am
17 օգոստոսի 2022
4 րոպե ընթերցում
1,020
Կիսվել հոդվածով

2022 թվականին Հայաստանի տեխնոլոգիական քարտեզին հայտնվեց ևս մեկ խոշոր միջազգային ընկերություն՝ Miro-ն։ Ընկերությունը գրասենյակ բացեց Երևանում և սկսեց ակտիվորեն ինտեգրվել հայկական միջավայրին՝ կիսվելով նաև իր մշակույթով։

Miro-ի մասին շատերն են լսել ու գիտեն, որ այն հարթակ է գրասենյակային աշխատակիցների համատեղ աշխատանքի համար և ունի միլիոնավոր օգտատերեր ողջ աշխարհում։ Miro-ն իսկապես գլոբալ է. ունի ավելի քան 35 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում, 12 գրասենյակ տարբեր երկրներում և ավելի քան 1700 աշխատակից:

staff.am-ը ներկայացնում է 5 կարևոր, հետաքրքիր ու զարմանալի փաստ Miro-ի մասին, որպեսզի դուք էլ ավելի շատ բան իմանաք հայկական շուկայում հայտնված խոշոր ընկերության մասին։ Եվ այսպես, գնացի՜նք․․․

Wp 1763551904880 2c0de

Հարթակը սահմանեց համագործակցության համար նախատեսված գործիքների բոլորովին նոր կատեգորիա, որն օգնեց թիմերին իրական ժամանակում հավաքվել ընդհանուր տեսլականի շուրջ: 2019 թվականին, ոգեշնչված իսպանացի նկարիչ Ժոան Միրոյի վիզուալ լեզվով, ընկերությունը ներկայացավ շուկայում Miro անվան տակ։

Աշխարհում հեռավար և հիբրիդային աշխատանքի ծավալների աճը նպաստել է ընկերության պրոդուկտի պահանջարկի մեծացմանը: 35 միլիոնից ավելի օգտատեր և Fortune 100-ի ցանկի ընկերությունների 99%-ը՝ ներառյալ Cisco-ի, Volvo-ի, Dell-ի և VMWare-ի թիմերը, վստահում են Miro-ին: Անկախ նրանից, թե թիմերը համատեղ են աշխատում, տեղակայված են տարբեր վայրերում կամ ամբողջովին հեռավար են, Miro-ն ապահովում է գրավիչ, ինտուիտիվ մակարդակով հասկանալի ինտերֆեյս իրական ժամանակում համատեղ աշխատանքի և ասինխրոն թիմային աշխատանքի բազմաթիվ տարբերակներով:


Wp 1763551904925 onxu2

Miro-ում ամեն օր աշխատում են ընկերությունն ավելի արդար, ավելի ներառական և ավելի ներկայացուցչական դարձնելու համար՝ ստեղծելով պատկանելության միջավայր, որտեղ բոլորը կարող են աճել, հասկանալ միմյանց և համագործակցել՝ անկախ մշակութային տարբերություններից: Ընկերության, ինչպես և դրա պրոդուկտի հիմքում ընկած է համագործակցության սկզբունքը։ Թիմն աճում ու զարգանում է միասին՝ իրական ժամանակում կերտելով Miro-ի պատմությունը։

2018 թվականից ի վեր՝ ամեն տարի Miro-ի թիմերը մեկ շաբաթով հավաքվում են միասին՝ տոնելու ընկերության հաղթանակները և պլանավորելու գալիք տարին, խաղալու թիմային խաղեր, շփվելու և մտերմանալու։ Ամենամյա Mirofest-ն այս տարի տեղի կունենա Ամստերդամում, Օսթինում և Երևանում:


Wp 1763551905611 1y9ciq

Miro-ն զբաղեցրել է 4-րդ տեղը Forbes Cloud 100-ի՝ աշխարհի 100 լավագույն մասնավոր ամպային ընկերությունների այս տարվա վարկանիշում:


Wp 1763551906245 iukoqc
Miro

ՓԱՍՏ 4. MIRO-Ն ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՍՏԱՏԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Այս տարվա սկզբին Miro-ն բացեց իր առաջին գրասենյակը Երևանում։ Այն գտնվում է քաղաքի պատմական կենտրոնից ոչ հեռու և ունի դեպի լեռները բացվող գեղեցիկ տեսարան։ Գրասենյակը 7 հարկ է զբաղեցնում, ունի բազմաթիվ կոնֆերանս սենյակներ, ինչպես նաև մի ամբողջ հարկ՝ հարմարեցված ճաշելու ու թիմային ժամանցի համար։

Հայաստանյան թիմում այժմ 200-ից ավելի «միրոներ» է աշխատում, սպասվում է, որ թիմը շարունակաբար կաճի։ Ընկերությունն այժմ պատրաստ է համալրել իր թիմը Backend և Frontend ավագ ինժեներներով, QA ինժեներներով և Engineering Manager-ներով:


Wp 1763551907446 kiux19
Wp 1763551907873 lnq7c9

ՓԱՍՏ 5. MIRO-Ն ՍՏԵՂԾԵԼ է ԿԱՐԵՎՈՐ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԻՔ՝ ԿԱՌՈՒՑԵԼՈՎ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԹԻՄԵՐ 

Miro-ում հավատում են, որ ստեղծագործել կարող են բոլորը, և որ ընկերության Վերլուծության, Մարքեթինգի, Պրոդուկտի, Ինժեներինգի և Դիզայնի թիմերի միջև համագործակցությունը կարող է նոր մեծ նվաճման սկիզբ դնել։ Miro-ի AMPED-ի 6 հիմնական ուղղությունները՝ հիմնական պրոդուկտը, աճն ու բիզնեսի ինքնասպասարկումը, պրոդուկտի օգտագործման փորձառությունները, ձեռնարկությունների, հարթակների և ռազմավարական ինտեգրումները, ինչպես նաև  ենթակառուցվածքները, միասին նորարարական կապ են ստեղծում ընկերության բոլոր գրասենյակների միջև։ 

Miro-ի տեխնոլոգիական սթեքը ներառում է․

  • Java 11 & 17, Spring (+Spring Boot), Hazelcast, PostgreSQL, Redis, TestNG & Mockito.
  • React, React Native, TypeScript, Webpack, MobX.
  • Atlassian stack (Bitbucket, Bamboo, Jira).
  • AWS (S3, EC2), Docker, Linux.

Miro-ի ինժեներական թիմը ստեղծել է բիզնեսի համար կարևոր գործիքներ աշխարհի հարյուրավոր ընկերությունների համար: Համագործակցությունն այն ամենի հիմքն է, ինչ անում է ընկերությունը՝ ամենադժվար ինժեներական խնդիրների լուծումից մինչև սիրելի պրոդուկտի մշակումը:


ՄԻՐՈՆԵՐ ԼԻՆԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: