Ապրիլի MND-ն․ Simply-ի Internship ծրագիրը, Synergy-ի նոր գործընկերները և Ucraft-ը Berkeley SkyDeck-ում

Ապրիլի MND-ն․ Simply-ի Internship ծրագիրը, Synergy-ի նոր գործընկերները և Ucraft-ը Berkeley SkyDeck-ում

Sstaffmedia.am
6 մայիսի 2022
2 րոպե ընթերցում
722
Կիսվել հոդվածով

staff.am-ը շարունակում է իր նոր նախագիծը՝ MND-ն (Monthly News Digest), որի շրջանակում մենք յուրաքանչյուր ամիս հակիրճ ներկայացնում ենք մեր գործընկեր ընկերությունների վերջին նորությունները։

Ապրիլը ՀՀ աշխատաշուկայի համար հագեցած ու հետաքրքիր ամիս էր, հատկապես ՏՏ ոլորտի ընկերությունների համար, որոնք մի շարք հաջողություններ են գրանցել։

Simply Technologies

Wp 1763552335995 rnljjg

Simply Technologies-ն ակտիվորեն մասնակցում և կազմակերպում է տարբեր տեխնոլոգիական միջոցառումներ, որոնք նպաստում են ՏՏ ոլորտի զարգացմանը։ Այս անգամ Simply-ն ACA կրթական կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է 3-ամսյա JavaScript Internship ծրագիրը։ Նախագիծը հնարավորություն կտա մասնակիցներին սկսել իրենց կարիերան որպես սկսնակ ծրագրավորող՝ ստանալով բարձրորակ կրթություն լավագույն մասնագետների կողմից, ծանոթանալ Simply Technologies ընկերության մշակույթին և նախագծերին։ Կրթական ծրագիրը մշակված է հատուկ այս դասընթացի համար՝ Simply Technologies ընկերության կողմից և ծրագրավորման ոլորտի ամենավերջին պահանջներին համապատասխան։

Synergy

Wp 1763552336021 6krmtk

Synergy-ն շարունակում է նոր գործընկերներ ձեռք բերել՝ համալրելով աշխարհի 80-ից ավելի երկրում իր նախագծերի շարքը: Միայն 2022-ի ապրիլին ընկերությունը նոր պայմանագրեր է կնքել ևս 3 երկրում՝ Քենիայում, Մոլդովայում և Եթովպիայում: Սիներջիի հատուկ տեխնոլոգիական լուծման շնորհիվ Քենիայում կթվայնացվեն ջրամատակարարման ծառայությունների մի շարք գործընթացներ, այդ թվում՝ սակագների գնահատումը և տարեկան հաշվետվությունների կազմումը: Իսկ Մոլդովայում արդարադատության ոլորտն ավելի թափանցիկ դարձնելու համար կներդրվի դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների էլեկտրոնային համակարգ։ Եվս մեկ նոր գործակցությամբ էլ ընկերությունը Եթովպիայում կիրականացնի դաշնային դատարանների ամբողջ համակարգի թվայնացումը: Սիներջին պետական համակարգերի թվայնացմամբ շարունակում է բարելավել աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց կյանքի որակը:

Ucraft

Wp 1763552336405 xetatx

Վերջերս Ucraft-ը մասնակցեց ստարտափների աքսելերատոր Berkeley SkyDeck-ի ծրագրին: Սա կարևոր ձեռքբերում է ընկերության համար, քանի որ ծրագիրը մեծ ազդեցություն ունի հայկական ստարտափների էկոհամակարգի զարգացման վրա: Ucraft-ն ընտրվեց հարյուրավոր դիմորդների շարքից և հնարավորություն ստացավ մասնակցել տարբեր դասընթացների, ծանոթանալ ոլորտի մասնագետների և մենթորների հետ, դառնալ այդ մեծ համայնքի անդամ: Ի դեպ, ծրագրի շրջանակներում Ucraft-ի թիմին են միացել UC Berkeley համալսարանի մի շարք ուսանողներ, ովքեր օգնում են ընկերությանը տարբեր նախագծերում: Ծրագրի ընթացքում Ucraft-ի հիմնադիր Գև Բալյանը ներկայացրել է արհեստական բանականությամբ աշխատող նոր Ucraft Next հարթակը: Սա պոտենցիալ ներդրողների և հետաքրքրված մասնակիցների ուշադրությունը գրավելու կարևոր հնարավորություն էր: Առաջիկա ամիսների աշխատանքը կօգնի շուտով կիսվել նոր նախագծերով և արդյունքներով ընկերության օգտատերերի հետ:

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: