Հունիսի MND. Hirebee-ն՝ VivaTech-ին, ՕMD-ի հաղթանակը IT Intellectual Cup-ին, Synopsys-ի այցելուները, iSpace-ի բացումը և Kindda-ի նոր գրասենյակը

Հունիսի MND. Hirebee-ն՝ VivaTech-ին, ՕMD-ի հաղթանակը IT Intellectual Cup-ին, Synopsys-ի այցելուները, iSpace-ի բացումը և Kindda-ի նոր գրասենյակը

Sstaffmedia.am
6 հուլիսի 2022
2 րոպե ընթերցում
1,017
Կիսվել հոդվածով

Հունիսը իրադարձություններով լի ամիս էր թե՛ Հայաստանի աշխատաշուկայի համար, թե՛, մասնավորապես, ՏՏ ոլորտի ընկերությունների։

staff.am-ը շարունակում է իր նոր նախագիծը՝ MND-ն (Monthly News Digest), որի շրջանակում մենք յուրաքանչյուր ամիս հակիրճ ներկայացնում ենք մեր գործընկեր ընկերությունների վերջին նորությունները։

Hirebee

Հունիսը Hirebee-ի համար հագեցած էր և հետաքրքիր միջոցառումներով լի։ Ամիսը սկսվեց EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովին մասնակցությամբ, որն անցկացվել է հունիսի 1-2-ը Երևանում։ Hirebee-ն 2 օր շարունակ ակտիվորեն մասնակցել է համաժողովին՝ նոր կապեր ու ծանոթություններ հաստատելով և EMERGE-ի հազարավոր մասնակիցներին ներկայացնելով հավաքագրման ավտոմատացման համակարգի հնարավորությունները։

Wp 1763552078561 2v5arnk

Ամսվա երկրորդ խոշոր միջոցառումը հունիսի 15-18-ը Փարիզում կայացած Viva Technology 6-րդ ամենամյա միջազգային խոշոր տեխնոլոգիական համաժողովն էր, որին մասնակցում էին աշխարհի ՏՏ և հարակից ոլորտների հազարավոր ընկերություններ, այդ թվում՝ շուկայի առաջատարները։ Hirebee-ն համաժողովին մասնակցել է հայկական միասնական տաղավարով՝ ընտրվելով բազմաթիվ հայկական ընկերություններից և ստարտափներից ու ընդգրկվելով երկիրը ներկայացնող տեխնոլոգիական ոլորտի 9 ընկերության ցանկում։ Միջոցառման ընթացքում Hirebee-ն գրավել է տեխնոլոգիական աշխարհի խոշոր ներկայացուցիչների ուշադրությունն ու ձեռք բերել հեռանկարային պայմանավորվածություններ։

OMD

Wp 1763552078613 g9dexs

Հունիսի 25-ին տեղի ունեցավ IT Intellectual Cup 2022 ինտելեկտուալ մրցույթը, որին մասնակցում էր 30-ից ավելի թիմ ՏՏ ոլորտի ընկերություններից: Առաջին տեղը գրավեց OMD ընկերության թիմը:

OMD ընկերությունն այս տարի նշում է իր գործունեության 15 տարին: Այն հանդիսանում է ամերիկյան OneMarketData  ընկերության դուստր ընկերությունը: OneMarketData ընկերությունը մշակում է բորսայական տվյալների պահպանման և վերլուծության սեփական համակարգը, ինչպես նաև մատակարարում է տվյալներ և վերլուծական համակարգեր: Ընկերության հաճախորդների շարքում են խոշորագույն ֆինանսական հաստատություններ (Նյու-Յորքի ֆոնդային բորսա, Сredit Suisse, Vanguard և այլոք):

Synopsys Armenia

Wp 1763552079101 go4fq8

Սինոփսիս Արմենիան՝ Synopsys ընկերության ամենամեծ մասնաճյուղն ԱՄՆ-ից դուրս, հունիսի 13-ին հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկագիտության 2021 թ. Նոբելյան մրցանակակիր, Scripps Research ինստիտուտի պրոֆեսոր Արդեմ Փաթափությանին, ով Հայաստան է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո իրականացվող «Գիտության և Գործարարության օրեր» միջոցառման շրջանակում: Հյուրերը շրջայց են կատարել ընկերությունով, ծանոթացել դրա գործունեությանը։ Այցն ավարտվել է հարցուպատասխանի ձևաչափով պանելային քննարկմամբ։ Նախագահ Խաչատուրյանը, Նոբելյան մրցանակակիր Արդեմ Փաթափությանն ու Սինոփսիս Արմենիայի Նախագահ Երվանդ Զորյանը զրուցել են ընկերության աշխատակիցների և հյուրերի հետ, անդրադարձել նրանց հետաքրքրող հարցերին:

iSpace

Wp 1763552079067 xqsgmd

Երևանում Apple Authorised Reseller կարգավիճակով բացվել է Apple-ի հայաստանյան առաջին պաշտոնական գործընկեր՝ iSpace սրահը։ Բացմանը ներկա էին մի շարք հյուրեր, որոնք տեղում հնարավորություն ունեցան ծանոթանալու սրահի պայմաններին և տեսականուն։ Նորաբաց iSpace-ը Apple-ի պաշտոնական գործընկերն է, պաշտոնապես հավաստագրված է համաշխարհային գիգանտի կողմից և լիարժեք համապատասխանում է բոլոր միջազգային ստանդարտներին։ Սրահում ներկայացված է Apple ընկերության պաշտոնական արտադրանքի ամբողջական առկա տեսականին, խոսքն էքսկլյուզիվ պրոդուկտների մասին է՝ Mac, iPhone, iPad, Apple Watch, AirPods։ 

Kindda

Wp 1763552079729 j7jdhy

Տարվա սկզբին Kindda ընկերությունը տեղափոխվեց նոր գրասենյակ, սակայն գրասենյակի վերանորոգման և հարդարման աշխատանքները վերջերս են ավարտվել։ Այժմ միջազգային Kindda-ի հայաստանյան թիմը, որի մեջ մտնում է մոտ 90 մասնագետ, նոր ու հարմար պայմաններում է աշխատում՝ գեղեցիկ և ոճային գրասենյակից։ Գրասենյակը շատ մեծ է և նախատեսված է էլ ավելի մեծ թիմի համար, ուստի Kindda-ն հնարավորություն ունի մեծացնելու իր թիմը կամ տեղափոխելու այլ երկրների, օրինակ՝ Ռուսաստանի, թիմերի մի մասը Հայաստան։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: