2,5 միլիարդ դոլարի գործարք Google Cloud-ի հետ և 10+ այլ փաստեր SADA-ի մասին

2,5 միլիարդ դոլարի գործարք Google Cloud-ի հետ և 10+ այլ փաստեր SADA-ի մասին

Sstaffmedia.am
19 հոկտեմբերի 2022
4 րոպե ընթերցում
501
Կիսվել հոդվածով

2022 թ․ SADA-ն 5-րդ անգամ անընդմեջ ճանաչվեց Google Cloud-ի Տարվա գործընկեր, իսկ օրերի տարբերությամբ տեխնոլոգիական այս երկու հսկաները 2,5 միլիարդ դոլարի գործարք կնքեցին: 

Ովքե՞ր են ապահովում համաշխարհային լուրերի վերնագրերում հայտնվող այս զարգացումները: Ի՞նչ է անում SADA-ն: Ընկերության մասին ամենակարևոր փաստերն առանձնացրել ենք SADA GDC in Armenia-ի թիմին լսելով: 

Կարդալ հոդվածը անգլերեն։Read the article in English.

Wp 1763121291074 5f83jm
SADA

ՓԱՍՏ 1.SADA-Ն՝ GOOGLE CLOUD-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ

SADA-ն տրամադրում է ծառայություններ՝ Google Cloud-ի լուծումներն ընդլայնելու նպատակով:  SADA-ն Google Cloud-ի Տարվա լավագույն գործընկեր է ճանաչվել վերջին 5 տարիներին անընդմեջ: Սա փաստերից առաջինն է, որը թիմը նշում է մեծ հպարտությամբ ու սիրով: «Մեր հաճախորդներն են Colgate-Palmolive-ը, Neustar-ը, Golden State Warriors-ը, Marriott-ը և բազմաթիվ այլ ընկերություններ աշխարհով մեկ: Մեր հաճախորդների «կշիռը» և SADA-ի հետ համագործակցելու նրանց ընտրությունը նշանակում է պրոֆեսիոնալ ու ահռելի աշխատանք մեր թիմի կողմից»,– նշեց SADA GDC in Armenia-ի Մարդկային ռեսուրսների համակարգող Արմինե Գևորգյանը: 

Wp 1763121291627 2zjfb8
SADA

ՓԱՍՏ 2.2,5 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԳՈՐԾԱՐՔ` GOOGLE CLOUD-Ի ՀԵՏ

Google Cloud-ի հետ2,5 միլիարդ դոլարի գործարքը նշանակում է վստահություն՝ հաճախորդների կողմից ամպային ծառայությունների սպառման աճի վերաբերյալ: «2,5 միլիարդ դոլարի cloud-ի սպառման պարտավորություն վերցնելն արձանագրում է SADA-ի արագ աճը, մրցունակությունը և վստահությունը մեր ու մեր հաճախորդների հարաբերությունների նկատմամբ»,- ընդգծեց SADA GDC in Armenia-ի Գործառնական տնօրեն Սյուզաննա Ազոյանը: 

Wp 1763121292606 2bfkik
Wp 1763121292674 7w24n

ՓԱՍՏ 3.SADA-Ի ՀԻՄՆԱԴԻՐԸ ՍԱՖՈՅԱՆ ԸՆՏԱՆԻՔՆ Է

SADA-ի հիմնադիրներն են Անի և Հովիգ Սաֆոյանները, ներկայում նրանց որդին՝ Թոնին է ղեկավարում ընկերությունը: Սաֆոյան ընտանիքը մշտապես կապված է եղել Հայաստանի հետ: «Մեր ընկերության հիմնադիրները հայեր են, որոնք ԱՄՆ-ում ստեղծել են աշխարհի ամենաազդեցիկ տեխնոլոգիական ընկերություններից մեկը, իսկ հայրենիքում ներդրումներ արեցին՝ հնարավորություններ ստեղծելով ՏՏ համայնքի համար»,- ասաց Կրեդիտորական պարտքերի մասնագետ Լիդիա Մահրուքյանը: 

Wp 1763121293280 8564w
Wp 1763121293237 00aisl

ՓԱՍՏ 4.SADA-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԳՐԿՈՒՄ Է ԲՈԼՈՐ ԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԸ

SADA-ի գրասենյակների աշխարհագրությունն ընդգրկում է բոլոր կարևոր տեխնոլոգիական տարածաշրջանները. գլխամասը ԱՄՆ-ում է, գրասենյակներ կան ԱՄՆ տարբեր նահանգներում, Կանադայում, Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում, վերջերս Հնդկաստանում ձեռք է բերել ByteWave Digital-ը (ներկայում՝ SADA-Հնդկաստան), իսկ Հայաստանումգրասենյակ է բացել2021թ.:

Wp 1763121301033 aeufa9
Wp 1763121293779 f67d0f

ՓԱՍՏ 5.SADA-Ն ՃԱՆԱՉՎԵԼ Է 50 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՄՆ-ՈՒՄ

SADA-ն Inc.-ի կողմից ճանաչվել է 50 լավագույն աշխատավայրերից մեկն ԱՄՆ-ում: 

Բոլոր SADA-ներում աշխատանքային միջավայրը, մշակույթն ու պայմանները նույնն են: Հայաստանում թիմի անդամներն ընտրվում են նույն սկզբունքով, ինչ ԱՄՆ-ում կամ Կանադայում: SADA-ում աշխատանքի ընդունվող ցանկացած մասնագետ անցնում է ինտենսիվ հարցազրույցների շարք։ Թեկնածուների հետ հանդիպում է նաև ընկերության հիմնադիրը, ինչը կարևորում են աշխատակիցները և ընդգծում, որ արդյունքում հավաքվել է մի թիմ, որտեղ բոլորն իրենց գործի ամենաուժեղ մասնագետներն են ու ներդաշնակ՝ թիմի հետ: 

Wp 1763121293280 8564w
Wp 1763121302546 12l4wm

ՓԱՍՏ 6.GOOGLE CLOUD-Ի FELLOW ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԻՆԺԵՆԵՐՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ SADA-ՈՒՄ ԵՆ

SADA-ում աշխատանքի են անցնում ինժեներներ Google-ից, Amazon-ից, Microsoft-ից, Apple-ից: «Մեր ինժեներները բարձր պրոֆեսիոնալներ են ու շատ հաջողակ կարիերա են գրանցել: Ապացույցներից մեկը՝ Google Cloud-ի FELLOW սերտիֆիկացումն անցած ինժեներների մեծ մասը SADA-ում են աշխատում», – ընդգծեց Ամպային ենթակառուցվածքների ավագ ինժեներ Ալեքսանդր Գրիգորյանը:

Wp 1763121303609 2bsm0c
10 facts 1068 x 713Artboard 13 1024x684

ՓԱՍՏ 7.SADA-Ն ԱՄՆ ԱՄԵՆԱԱՐԱԳ ԱՃՈՂ 5000 ՄԱՍՆԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ Է

Բիզնեսի ու տեխնոլոգիաների առաջատար SADA-ն 15 տարի շարունակ ընդգրկվում է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000մասնավոր ընկերությունների ցանկում: Ընկերությունը հիմնադրվել է 2000 թ․` անցած 21 տարիներին զարգանալով կայուն ու արագ: 

«Սաֆոյան ընտանիքն է մշտապես ապահովել ներդրումները SADA-ում՝ որևէ այլ աղբյուրից չներգրավելով լրացուցիչ գումարներ»,- նշեց Տաղանդների հավաքագրման մասնագետ Աննա Մարիա Գրիգորյանը և ավելացրեց, որ սա հնարավորություն է տվել պահպանել աշխատանքային լավագույն միջավայրն ու մշակույթը:

Wp 1763121304078 judjg9
Wp 1763121364396 yf106i

ՓԱՍՏ 8.SADA-Ն՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ

SADA-ն այս տարի դարձավ Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր հովանավորն ու նոր հաջողությունների ուղեկիցը։ 6 տարվա ընդմիջումից հետո հավաքականը հաղթեց FIBA-ի Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի առաջնությանը՝ նվաճելով ոսկե մեդալները։ Թիմի անդամները մեծ հպարտությամբ կատարեցին գլխավոր հովանավորի իրենց դերը, ազգային հավաքականներին ամենաակտիվ ոգևորողներից էին տրիբունաներում։ 

Այս տարի երբևէ առաջին անգամ տեղի ունեցավ նաև SADA Cup-ը, որն ակտիվության մեծ ալիք էր բարձրացրել դպրոցական ու երիտասարդ բասկետբոլիստների շրջանում։ 

Wp 1763121364372 u8dx6r
Wp 1763121365174 2xyyy

ՓԱՍՏ 9.SADA-Ն ՄԵԾ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ Է ՆԵՐԴՆՈՒՄ ԹԻՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՐԱ

«SADA-ն սովորելու հնարավորություն է տալիս ուսանողներին, նրանք գալիս են տեսական գիտելիքներով, այստեղ զարգացնում գործնական հմտությունները, վերապատրաստվում և ամպային լուծումների ոլորտում դառնում պրոֆեսիոնալ մասնագետներ»,– նշեց գրասենյակի մենեջեր Անուշ Կիսիբեկյանը: Ընկերությունը մշտապեսմեծ ռեսուրսներ է ներդնում թիմի զարգացման վրա: 

Wp 1763121365103 lwjnh
Wp 1763121365751 y4wpvo

ՓԱՍՏ 10.  SADA-ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՎ՝ ՁԵՌՔ ԵՍ ԲԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ

SADA-ի ղեկավար անձնակազմն ամենօրյա շփման մեջ է հայաստանյան մասնագետների հետ։ «Աշխատելով Հայաստանում՝ ձեռք ես բերում միջազգային փորձառություն: Մեզ մոտ բոլոր մասնագետներն ունեն առաջիկա տարիների իրենց կարիերայի աճի ուղեցույցը։ SADA-ն հասանելի է ցանկացած պրոֆեսիոնալի»,- նշում է Ծրագրի ղեկավար Մարգարիտա Արտեմյանը:

Թիմը նշում է, որ շատ կարևոր են բոլոր հաճախորդ-ընկերությունները, մեծամասշտաբ պայմանագրերը․ «սակայն դրանք բոլորիս այնքան հեռու կլինեին, եթե չլիներ մեր ղեկավարների դիրքորոշումը։ Այստեղ մեզ հնարավորություն են տալիս նախաձեռնություններով հանդես գալ, փորձել, սխալվել, հաջողել։ SADA-ի համահիմնադիր Հովիգ Սաֆոյանի, SADA-Հայաստանի ղեկավար Սյուզաննա Ազոյանի այս մոտեցումն ամենամեծ մոտիվացիան է մեզ համար»։

Wp 1763121365785 ocpcbf

SADA-Ի ՄԱՍԻՆ

SADA-ն բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների առաջատար համաշխարհային մատակարար է, որը մարդկանց հնարավորություն է տալիս փոխակերպել իրենց աշխատանքը և կազմակերպությունը: Կառավարվող ծառայությունների բազմաթիվ մասնագիտացումներով Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն օգնում է իր կորպորատիվ հաճախորդներին հասնել իրենց ամենահամարձակ հավակնություններին և լուծել իրենց բիզնեսի ամենաբարդ խնդիրները՝ ամպային տեխնոլոգիաների լուծումներով:

SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 5 տարի անընդմեջ, 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների և 2022 թ.՝ Inc.-ի Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակներում։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: