Տեղի կունենա Move2Armenia Career-ի աշխատանքի վեցերորդ տոնավաճառը

Տեղի կունենա Move2Armenia Career-ի աշխատանքի վեցերորդ տոնավաճառը

Sstaffmedia.am
16 նոյեմբերի 2023
1 րոպե ընթերցում
252
Կիսվել հոդվածով

Նոյեմբերի 25-ին տեղի կունենա Move2Armenia Career-ի կողմից կազմակերպված աշխատանքի թվով վեցերորդ տոնավաճառը, որին ներկայացված է 1000+ թափուր աշխատատեղ 70 ընկերությունից։

Ամսաթիվ՝ 2023 թվականի նոյեմբերի 25, ժամ՝ 11:00-20:00
Վայր՝ Holiday Inn Երևան, Ամիրյան, 2
Գրանցում` անվճար

Մասնակիցների թվում են Evolution Armenia-ն, Imagine Live-ը, Premium Machinery Armenia-ն, Միասնական սոցիալական ծառայությունը և շատ ուրիշներ։

Ի՞նչ է սպասում միջոցառմանը՝

  • Էքսպրես-հարցազրույցներ գործատուների հետ,
  • Ձեզ և ձեր մասնագիտական փորձը ներկայացնելու հնարավորություն,
  • Աշխատանքային պայմաններին առանց միջնորդների ծանոթանալու հնարավորություն,
  • B2B գոտի՝ գործընկերներ գտնելու համար,
  • Ֆոտո գոտի ձեր ռեզյումեի համար պրոֆեսիոնալ լուսանկար ստեղծելու համար:

Արագ հարցազրույցների հատուկ ձևաչափը թույլ կտա լավագույնս օգտագործել ձեր ժամանակը՝ ընտրելով ձեր փորձին և մասնագիտական ունակություններին համապատասխան գործատուի՝ անցնել էքսպրես- հարցազրույցը և ստանալ հարցազրույցի հաջորդ փուլի հրավեր:

Գործատու ընկերությունների մասնակցության մանրամասները՝ այստեղ։

Հետադարձ կապ՝ @m_shvetcov

Move2Armenia Career-ը հաջողությամբ անցկացրել է աշխատանքի հինգ խոշոր տոնավաճառ Հայաստանում և օգնել է 250+ գործատուի և 1000+ աշխատակցի գտնել միմյանց։ 

Հետադարձ կապ ԶԼՄ-ների համար՝ Մարիա Գոնչարովա, TG @verdantmary | pr@move2armenia.am | +37495082890 Մայա

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: