Նասիմ Թալեբը՝ որպես ամենամյա համաժողովի պատվավոր հյուր

Նասիմ Թալեբը՝ որպես ամենամյա համաժողովի պատվավոր հյուր

Sstaffmedia.am
6 դեկտեմբերի 2023
3 րոպե ընթերցում
310
Կիսվել հոդվածով

-Մենք ապրում ենք ֆիզիկական աշխարհում. գիտությունը պետք է հիմնված լինի էմպիրիկ փորձի ու իրականության, այլ  ոչ թե միայն տեսության վրա: Հայաստանի համար էական դեր կարող է ունենալ տեխնիկական գիտելիքի կարևորությունը:  Լավ է ստեղծել հազարավոր դպրոցներ, քան մեկ համալսարան, – լիբանանա-ամերիկյան ականավոր գիտնական, մտավորական, մաթեմատիկոս, առևտրային գործիչ Նասիմ Թալեբի խոսքերից մի հատված է «Գիտության և գործարարության օրեր 2023թ.» ամենամյա համաժողովին: 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դեկտեմբերի մեկից երկուսը Երևանում համախմբել էր գիտության ու գործարարության մեջ աչքի ընկած բազմաթիվ գործիչների ու գիտնականների: Որպես պատվավոր հյուր՝ հրավիրվել էր նաև գիտության ու գործարարության մտքի նորօրյա հեղափոխականներից Նասիմ Թալեբը: 

Ամբողջ աշխարհի հաջողակ գործարարներից շատերն են կրթվել Նասիմ Թալեբի 2000-ականների սկզբին տպագրված աշխատություններով՝ «Հակափխրունություն», «Պատահականության խաբկանքից մոլորյալները»,  «Սև կարապ»:

Միջոցառման ընթացքում նաև պարզ դարձավ, որ հեղինակի համաշխարհային աշխատությունները, այդ թվում նաև  «Սև Կարապ»-ն հասանելի է հայ ընթերցողին: «Անտարես» հրատարակչության շնորհիվ հայ գործարարները, բիզնես ղեկավարներն  ու գիտնականները հնարավորություն ունեն նաև հայերենով ծանոթանալու գործարարության ու գիտության ոլորտում նոր ասելիք ունեցող Նասիմ Թալեբի գլուխգործոցներին: 

staffmedia.am-ի թիմը ևս ներկա է գտնվել միջոցառմանը: 

staffmedia.am-ը հատուկ զրուցել է «Պատահականության խաբկանքից մոլորյալները», «Սև Կարապ»-ի աշխատությունների հայերեն թարգմանիչ, բիզնես-խորհրդատու Սոնա Գրիգորյանի հետ:

-Ո՞րն է «Սև Կարապ»-ը հայերենով մատուցելու դրդապատճառն ու նպատակը:

-Նախ, շնորհակալ եմ, որ գրքի նկատմամբ ցուցաբերում եք այսչափ մեծ հետաքրքրություն: Գիրքը թարգմանելու գաղափարը ծնվել է նորը փնտրելու իմ որոշումից: Համագործակցելով «Անտարես»-ի հետ՝ թարգմանչական աշխատանքիս միջոցով հնաավրություն ունեցա գրքին առավել մոտիկից ծանոթանալու:  Մինչ այդ գիրքը հասանելի էր անգլերենով, սակայն նպատակն էր գիրքը մատուցել հենց մայրենիով՝ հաշվի առնելով լեզվամտածողության մեր առանձնահատկությունները: 

– Դուք, լինելով տնտեսագետ, արդյո՞ք չեք կարծում, որ սա  աննախադեպ գործ է՝ կոտրելու այն պատկերացումները, թե մաթեմատիկական ու ֆիզիկական  օրինաչափությունները քարացած են բանաձևերի ու ֆորմալ տրամաբանության սահմաններում:

  -Թալեբը շատ-շատ կարծրատիպեր է կոտրում: Մենք սովոր ենք, օրինակ,  մտածել այն օրինաչափությամբ, թե անցյալն է որոշում  մեր ապագան: Հեղինակը, մինչդեռ, լինելով մաթեմատիկոս, փիլիսոփա, առաջարկում է, որ  նորմայից դուրս եկող իրադարձություններն են ստեղծում պատմություն: Ոլորտի ոչ բոլոր ներկայացուցիչներն են այսպես մտածում: 

-Նշեք գրքից մեկ միտք, երբ թարգմանելու ընթացքում ինքներդ եք հանդիպել    Ձեզ համար «անկանխատեսելի» և միևնույն ժամանակ ուսուցողական գաղափարին: 

–Բոլոր էջերը ուսուցողական էին: Ես շատ հանրագիտարաններ ու զանազան այլ աղբյուրներ եմ թերթել նրա գրածների մեջ լիարժեքորեն ընկղմվելու համար: Այն կարծես պատուհան լինի դեպի գիտության այլ ճյուղեր, առարկաներ: Մենք անընդհատ սովորելու ու բացահայտելու հնարավորություն ունենք: Գրքից, թերևս, նշեմ այս միտքը.   

«Ամենակարևորը այն է, ինչը չգիտենք»

Staffmedia.am-ը  գործարարության ու գիտության զարգացմամբ զբաղվող իր ընթերցողների համար առանձնացրել է «Սև կարապ» աշխատության թոփ 10 մեջբերումները, որոնք օգտակար կլինեն կարիերայի աճին միտված նոր և կաղապարներից դուրս եկող մտքի զարգացմանը. 

Գիտության ոլորտում առկա անկանխատեսելիություններն ու անսպասելի հարվածներին պատրաստ լինելը, կաղապարներից դուրս մտածողությունը, իրականության ու փորձի հիման վրա գիտության զարգացումն էլ հենց աշխատության ու, առհասարակ, երկօրյա միջոցառման հիմնարար գաղափարներից են, որոնցով առաջնորդվելը տանում է դեպի նորարար մոտեցումներով ապրղ ու ստեղծող հասարակության մոդելին: 

Գիրքը կարող եք ձեռք բերել գրախանութներից կամ պատվիրել առցանց: 

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: