Նոր մոտեցում` նորարարություն աշխատակիցների կողմից

Նոր մոտեցում` նորարարություն աշխատակիցների կողմից

Sstaffmedia.am
27 հունվարի 2017
2 րոպե ընթերցում
1,855
Կիսվել հոդվածով

Վերջերս շատ հաճախ ենք լսում «գիտելիքահենք տնտեսություն» կառուցելու մասին, ըստ որի Հայաստանում գործող ընկերություններն իրենց կայուն մրցունակությունն ապահովելու համար պետք է հակված լինեն նորարարության։ Իսկ նորարարությունն ինքնին հիմնականում հասկացվում է որպես ներդրում Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում, սակայն երբեմն այս մոտեցումը շփոթեցնող է։

Ահա թե ինչ է հասկանում Facebook-ի հիմնադիր Մ․Ցուկերբերգը՝ նորարարություն ասելով․ <<Շարժվել արագ և կոտրել կարծրատիպերը>>։

Wp 1763618912175 ye0hfr

Այսինքն, մինչև չկոտրեք կարծրատիպերը,  չեք կարող արագ առաջ շարժվել։ Իսկ առաջ շարժվելու համար պետք է լինեն անթիվ գաղափարներ։

Իսկ ի՞նչ կասեք այն  գաղափարների մասին, որոնք առաջ են քաշվում աշխատակիցների կողմից նոր պրոդուկտի ստեղծման կամ արդեն գոյություն ունեցող պրոդուկտների, ծառայությունների և գործընթացների բարելավման համար։

Ընկերությունները սովորաբար աշխատանքի են ընդունում լավ վարձատրվող մասնագետների՝ Բիզնեսի զարգացման կամ Պրոդուկտի զարգացման մենեջերի հաստիքներով, որոնց պարտականությունը նորարարություն ստեղծելն է։ Բայց չէ՞ որ նրանք կազմում են ընդհանուր աշխատուժի շատ փոքր տոկոսը և հաճախ այն մարդիկ, ովքեր աշխատանքի բերումով ավելի շատ են շփվում պրոդուկտի կամ ծառայության հետ, ավելի լավ կարող են պատկերացնել, թե հատկապես ինչ ուղղությամբ է անհրաժեշտ զարգացնել այդ ընկերությունը։

Եվ այստեղ միանշանակ հարց է ծագում․ ինչպե՞ս մոտիվացնել և համախմբել ստեղծարար մտքով աշխատակիցներին, ովքեր կարող են լինել աշխատուժի տարբեր մակարդակներում։

Wp 1763618912399 1efxg

Իսկ թե ինչպես, StaffBlog-ը կպատմի Ձեզ․

Առաջատար ընկերությունները սովորաբար հասկանում են, որ գաղափարների շարունակական հոսքը կենսական նշանակություն ունի նորարարության և բարելավման համար։ Նրանք գիտեն, որ բիզնեսի զարգացման մասին գաղափար առաջարկելը պետք է լինի յուրաքանչյուր աշխատակցի ամենօրյա պարտականությունը։ Եվ այդ նպատակով նրանք հատուկ ժամանակ են հատկացնում և վայր, թեկուզ և երկու օրով հետաձգելով առօրյա հանձնարարությունների կատարումը, նման քննարկումներ կազմակերպելու համար։ Այդ հանդիպումները հնարավորություն են տալիս յուրաքանչյուրի բաց կարծիք արտահայտել, թե ինչն է հաջող ընթացել և ինչ կարելի է սովորել նախորդ շաբաթների սխալներից։

Երբ հնարավորություն եք տալիս շատ մարդկանց իրենց փոքր-փոքր գաղափարներով աջակցել բիզնեսի զարգացմանը, ամեն օրը սկսվում է նոր գաղափարով և մտքով, ինչի շնորհիվ բոլորը համախմբվում են միևնույն նպատակի շուրջ։ Բայց ուշադիր եղեք․․․այստեղ կարևորը աշխատակիցների մոտ վստահություն ներշնչելն է, որ նրանց ձայնը լսելի և ընդունելի է։

Այսպիսի նորարարությունը կարելի է կապել աշխատավայրի մշակույթի հետ։ Նորարար մշակույթ ունեցող աշխատավայրերը բաց են փորձարկումների և ձախողումների առջև, կամ այսպես ասած ձևավորվում է վստահության մշակույթ ղեկավարության և աշխատակիցների միջև։

Պարզապես, այս փուլում շատ է կարևորվում լիդերության դերը։ Ավագ լիդերները պետք է ակնկալեն մենեջերներից, որ նրանք կհամախմբեն աշխատակիցներին, կլսեն նրանց հետաքրքիր մտքերը և չեն քննադատի սեփական կարծիքի համար։

Wp 1763618912972 y3k1n

Արդյունքն ակնհայտ է՝ «հաղթող-հաղթող», մի կողմից բիզնեսի համար, որն ընդլայնում է իր մրցունակությունը շուկայում, իսկ մյուս կողմից՝ աշխատակիցների, ովքեր ավելի են բարելավում իրենց կենսամակարդակը։

Հետևաբար, ինչո՞ւ չլինել նորարար։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: