Ռ. Օպենհայմեր, Լ. Բերնսթայն, Ս. Բաղրամյան, Վ. Սարոյան | staffmedia-ի թեմատիկ անդրադարձը 96-րդ Օսկարին

Ռ. Օպենհայմեր, Լ. Բերնսթայն, Ս. Բաղրամյան, Վ. Սարոյան | staffmedia-ի թեմատիկ անդրադարձը 96-րդ Օսկարին

Sstaffmedia.am
11 մարտի 2024
4 րոպե ընթերցում
430
Կիսվել հոդվածով

Մարտի 11. մինչ Հայաստանում լույսը նոր էր բացվում, Հոլիվուդյան կարմիր գորգն արդեն հասցրել էր դիմավորել անվանի դերասաններին, երաժիշտներին, ռեժիսորներին և Հոլիվուդի այլ աստղերին։ Դերասանների, ռեժիսորների և ֆիլմարտադրության տաղանդավոր այլ հայտնիների հետ ամբողջ աշխարհը սրտատրոփ սպասում էր, թե ում ձեռքում է հայտնվելու այս տարվա Օսկարի հաղթական արձանիկը։

staffmedia.am-ը ևս անտարբեր չի անցել նշանակալից այս իրադարձության կողքով։ Լուսաբանելով այն ամենն, ինչ կապված է կարիերայի, մասնագիտությունների և բիզնեսի հետ, մեզ հետաքրքրել են, մասնավորապես, այն ֆիլմերը, որոնց սյուժեն ծավալվել է մասնագիտության շուրջ։

Օսկարակիրների շարքում են նաև հայազգիները, բայց սրա մասին փոքր հետո։ Այժմ խոսենք գլխավոր դափնեկրի մասին։

Օպենհայմեր (Oppenheimer) ֆիլմը՝ որպես բազմաթիվ անվանակարգերի դափնեկիր

Այսպես, Օսկարի 96-րդ մրցանակաբաշխության գլխավոր դափնեկիրը «Օպենհայմեր» ֆիլմն է, որը հենց մասնագիտության և գիտական նվաճման մասին է։ 

Լավագույն դերասան անվանակարգում հաղթել է ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորած իռլանդացի դերասան Քիլիան Մըրֆին․ «Ես այստեղ եմ կանգնած՝ որպես հպարտ իռլանդացի՝ մեծ երախտիքս հայտնելով բոլորիդ»,-իր ելույթում նշել է մրցանակաբաշխության դափնեկիրը։ 

«Օպենհայմեր» ֆիլմը հաղթող է ճանաչվել բազմաթիվ այլ անվանակարգերում ևս․ «լավագույն ռեժիսորական աշխատանք», «լավագույն տեսարան», «լավագույն կինոմատոգրաֆիա» և այլն։

Լավագույն ռեսժիսոր անվանակարգի դափնեկրի տիտղոսը ևս շնորհվել է ֆիլմի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանին։

Դեռևս մրցանակաբաշխությունից առաջ ամբողջ աշխարհի կինոթատրոնների մուտքի մոտ մեծ հերթեր են եղել։ 
Ամերիկացի-հրեա ֆիզիկոս Ռոբերտ Օպենհայմերի մասին ներկայացվող առաջին ֆիլմը էկրաններ է բարձրացել 2023-ին՝ հասցնելով վայելել մարդկանց համակրանքն ու ուշադրությունը։ 

Հետաքրքիր է, որ Ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորած Քիլիան Մըրֆին ստիպված է եղել սնվել խիստ դիետիկ սննդակարգով, որպեսզի հաջողի իր դերը և ճիշտ ներկայացնի ֆիզիկոսի կենսակերպը։ Ֆիլմը կարող եք դիտել Netflix-ում։

«Վերանորոգման վերջին խանութը». հայազգի հերոսի պատմությունը ևս դափնեկիրների շարքում է

Որպես լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ՝ հանդիսատեսի և ժյուրիի համակրանքին է արժանացել նաև ռեժիսորներ Բեն Փրաուդֆուդի և Քրիս Բաուերսի «Վերանորոգման վերջին խանութը» (The Last Repair Shop) ֆիլմը։

Ֆիլմի առանցքային հերոսները 4 արհեստավորներ են, որոնք անվճար վերանորոգում են ավելի քան 80․000 աշակերտների երաժշտական գործիքներ։ Լոս Անջելեսում տեղակայված արհեստանոցի գլխավոր մենեջերը հայազգի Սթիվ Բաղրամյանն է, որ 1980-ականներին իր հայրենակիցների հետ միասին Բաքվում ենթարկվում է ադրբեջանցիների  բռնաճնշումներին։

Ֆիլմում տարբեր երաժշտական գործիքների կենդանի նվագակցության ներքո հերոսները պատմում են իրենց պատանեկության և երիտասարդության տարիների մասին և թե ինչպես են դարձել Լոս Անջելեսի աշակերտների ամենասիրելի արհեստավորները։

Ֆիլմում նկարահանվելու համար Քուպերը ստիպված է եղել 5 ժամից ավել նստել դիմահարդարման աթոռին՝ խաղալու 71-ամյա Լեոնարդ Բերնսթայնին։ Հանդիսատեսի համար դժվար է ճանաչել Քուպերին, որն ամբողջովին կերպարանափոխվել է այս դերի համար։  

Ֆիլմում արծարծվում են ժամանակի արդի խնդիրները․ պատերազմ, ընտանիք, դեռահասություն և սեր։ Սցենարն այնքան է սիրվել ու գնահատվել, որ այն հետագայում դարձել է հայտնի վեպ ու համալրել բեսթսելլերների շարքը։

Ֆիլմն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: