Միջազգային QLess-ը Հայաստանում է․ Նոր հնարավորություններ, մարտահրավերներ և աճի հեռանկարներ

Միջազգային QLess-ը Հայաստանում է․ Նոր հնարավորություններ, մարտահրավերներ և աճի հեռանկարներ

Sstaffmedia.am
26 ապրիլի 2022
4 րոպե ընթերցում
1,469
Կիսվել հոդվածով

Մարտի կեսերին QLess միջազգային ընկերությունը պաշտոնապես բացեց իր գրասենյակը Երևանում։ Ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է ծավալել դեռևս 2020 թվականից՝ համագործակցելով SFL-ի (ներկայումս՝ DataArt) հետ, իսկ 2021 թվականի հուլիսից սկսել է համալրել իր հայաստանյան թիմը՝ միաժամանակ շարունակելով համագործակցությունը DataArt ընկերության հետ:

staff.am-ը պատմում է ընկերության հայաստանյան թիմի առջև դրված մարտահրավերների, միջազգային պրոդուկտի վրա աշխատելու առավելությունների և ընկերությունում կարիերային աճի հնարավորությունների մասին։

Այժմ QLess-ի հայաստանյան թիմն արդեն համալրված է լավ մասնագետներով, բայց ընկերությունը պլանավորում է մինչև տարեվերջ ընդլայնել իր թիմը՝ ներգրավելով նոր աշխատակիցների, որոնք պատրաստ են աճել ու զարգանալ QLess AM-ի հետ միասին։

«QLess-ը որպես ընկերություն միջազգային հաջողության է հասել: Մասնավորապես, մենք արդեն երկար տարիներ ծրագրային ապահովում ենք ստեղծում։ Հաջող փորձ ենք ունեցել Արգենտինայում, որտեղ շատ բան ենք սովորել ժամային գոտիների կառավարման, մշակույթների ինտեգրման և հաջողության հասնելու մասին: Ուստի մենք շատ ոգևորված ենք, որ, փնտրելով նոր գրասենյակի բացման լավագույն հնարավորությունն Արևելյան Եվրոպայում, հենց Հայաստանում այն գտանք։

Մենք խորապես ուսումնասիրել ենք Հայաստանը՝ պարզելով, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ կապված բիզնես բացելու հիմնական խթանների հետ, լիարժեք համապատասխանում է մեր պլաններին և ակնկալիքներին։ Հայկական թիմի որակը, ՏՏ ոլորտում մեծ փորձը և իսկապես հիանալի աշխատանքային էթիկան, ընկերասեր մշակույթի հետ մեկտեղ, իսկապես հնարավորություն են տվել բացելու գրասենյակ, որը կարող ենք ընդլայնել: Եվ մենք շատ ոգևորված ենք նման հնարավորությամբ», – ասում է ընկերության CEO Մարկ Թափլինգը:

Qless

Երևանյան գրասենյակի բացման բարդ, բայց հաճելի աշխատանքը ստանձնել էր ընկերության SVP of Engineering, հայազգի մասնագետ Արմեն Ժամկոչյանը՝ ստեղծելով ԱՄՆ-Հայաստան կապը։

Wp 1763552397507 tn6aw3

«QLess ընկերությունն իր բիզնեսն ընդլայնելու մեծ պլաններ է մշակել, որոնց իրականացման համար լրացուցիչ աշխատուժ ներգրավելու անհրաժեշտություն է առաջացել, որն էլ վերջիվերջո մեզ բերել է Հայաստան։ 2020 թվականից մենք սկսեցինք համագործակցել հայկական SFL ընկերության հետ, իսկ 2021 թվականի հուլիսից մենք հիմնադրեցինք մեր մասնաճյուղը Հայաստանում», – պատմում է Ժամկոչյանը։

Ընկերության գլխամասը գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում: Qless-ն ունի մասնաճյուղ նաև Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում։ Ուստի երևանյան գրասենյակի բացմանը հաջորդեց ԱՄՆ-ից մասնագետների այցը Հայաստան՝ տեղում հայկական թիմին ծանոթանալու, կապեր ստեղծելու և հայկական հյուրընկալությունը վայելելու։

Wp 1763552398197 5wgqca

«QLess-ի հիմնական մարտահրավերը այնպիսի հարթակի ստեղծումն է, որը կաշխատի տարբեր ոլորտներում: Խոսքը Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգի (CRM) կառուցման մասին է:

Այն իրապես տարբեր է առողջապահության ոլորտի, մեր պետական համակարգի հաճախորդների, համալսարանական հաճախորդների համար: Այսպիսով, հիմնական մարտահրավերն այնպիսի հարթակի ստեղծումն է, որը կիրառելի կլինի այս բոլոր ոլորտներում», – նշում է ընկերության Sr Director Product Management Թեոդոր Բոթվիքը։ 

ԱՄՆ-ից ժամանած Sr Manager Quality Assurance Դանթե Բեյքերն իր հերթին ասում է, որ QLess-ն այն ընկերություններից է, որոնք մեծ ուշադրություն են դարձնում որակի ապահովմանը՝ մշտապես նոր մարտահրավերներ հաղթահարելով։

Wp 1763552398061 6xqok6

«Ամենակարևոր բաներից մեկը, որ մենք անում ենք QLess-ի որակի ապահովման համար, այն է, որ մենք օգտագործում ենք նորագույն տեխնոլոգիաները: Խոսքը backend-ի կամ լայն կիրառում ունեցող REST API-ի մասին է, որը շատերն են օգտագործում, կամ, օրինակ, հաճախորդին տեսանելի մասի ապահովման համար կիրառվող Graph QL-ի, կամ համակարգային կառուցվածքի համատեքստում AWS instance-ների մասին, նույնիսկ այն ամենի, ինչը դեռ չի էլ ստեղծվել։

Այսպիսով միշտ առկա է ինչ-որ նոր, թարմ ու հետաքրքիր մարտահրավեր, որի շնորհիվ մենք ինքներս մեզ մղում ենք ավելին անելու և իհարկե ոլորտը զարգացնելու», – նշում է Բեյքերը։

Բացի ԱՄՆ-ի ու արդեն նաև երևանյան գրասենյակներից, QLess-ն անհատ աշխատակիցներ ունի նաև Արգենտինայում, Գերմանիայում, Միացյալ Թագավորությունում և Բարբադոսում։ Արգենտինացի Sr Project Manager Մարինա Գանի խոսքով՝ QLess-ին միանալը մեծ հնարավորություններ է ստեղծում կարիերային աճի համար։

Wp 1763552398830 19vsu

«QLess-ը տալիս է ինձ հնարավորություն աշխատելու շատ հետաքրքիր պրոդուկտի հետ՝ հստակ առաքելությամբ և նպատակներով: Այն շատ կարևոր է մարդկանց կյանքում, քանի որ օգնում է խնայել ժամանակ: Խոսելով իմ անձնական փորձից՝ ես որպես աշխատակից միացա թիմին որպես Manual QA և ունեցա հնարավորություն աճելու մինչև նախագծերի ղեկավարման վկայագրված մասնագետ: Ես երախտապարտ եմ QLess-ին և իմ թիմին այդ հնարավորության համար», – ասում է Գանը։

Երևանյան թիմից Lead Solution Architect Աննա Վարդանովան կարծում է, որ QLess-ի պես դինամիկ զարգացող ընկերությունում մասնագետները մեծ ապագա կարող են ունենալ։

Wp 1763552398847 4pnde6

«Մենք կառուցում ենք հարթակ, որտեղ թիմը հնարավորություն է ունենալու կիսվել իր տեխնոլոգիական մտքերով, առաջարկներով,պրակտիկ տեխնոլոգիաների շուրջ  PoC-ներով (Proof of Concept՝ կոնցեպտի հաստատում), էքսպերիմենտներով, որոնք կնպաստեն պրոդուկտի զարգացմանը, հնարավորություն կտան բարձրացնել այն հաջորդ մակարդակի, նոր հատկություններ ավելացնել այդ պրոդուկտին, պատրաստ լինել», – նշում է Վարդանովան։

Ընկերության Senior Project Manager Ռուզաննա Դուրունցի խոսքով՝ QLess-ի մուտքը հայաստանյան շուկա շատ կարևոր է, քանի որ այն՝ որպես պրոդուկտ, գտնվում է հիանալի ստրատեգիական մարտահրավերների առջև։

Wp 1763552399521 g7aqj

«Սա նշանակում է, որ ցանկացած պրոֆեսիոնալի համար այս պահին թիմին միանալը կլինի մի հիանալի հնարավորություն կատարել իր ներդրումն այս պրոդուկտի զարգացման մեջ։

Կարծում եմ, ցանկացած ՏՏ մասնագետի համար շատ նշանակալից է ունենալ այդ զգացողությունը, որ մենք անում ենք կարևոր գործ և այդ գործը կատարում ենք միլիոնավոր օգտատերերի համար։ Եվ այստեղ կարող եք վստահ լինել, որ այդ հնարավորությունը ձեզ կտրվի», – նշում է Դուրունցը։

Եզրափակելով բոլորի հիմնական ուղերձներն ու ընկերության մարտահրավերները՝ Բոթվիքն ասում է․ «Եթե մենք մեր գործը ճիշտ անենք, յուրաքանչյուրը մի քիչ ավելի շատ ազատ ժամանակ կունենա ավելի կարևոր բաների համար»:

Wp 1763552399549 jax3ze

QLess ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին ԱՄՆ-ում և դարձել է իր ոլորտի առաջատարներից մեկը։ QLess-ը մասնագիտացել է հերթերի կառավարման և հանդիպումների պլանավորման ծրագրային ապահովման ոլորտում, որն օգնում է կազմակերպություններին անխափան կառավարել հաճախորդների հոսքը։ Ընկերության թողարկումները (պրոդուկտները) հնարավորություն են տալիս կազմակերպություններին բարձրացնել իրենց աշխատակազմի գործունեության արդյունավետությունը՝ կրճատելով իրենց հաճախորդների՝ հերթերում սպասելու ժամանակը:

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: