QLess միջազգային ընկերությունը գրասենյակ է բացել Հայաստանում

QLess միջազգային ընկերությունը գրասենյակ է բացել Հայաստանում

Sstaffmedia.am
15 մարտի 2022
1 րոպե ընթերցում
888
Կիսվել հոդվածով

2022 թվականի մարտին QLess միջազգային ընկերությունը պաշտոնապես բացեց իր առաջին գրասենյակը Երևանում։ 

Ընկերությունն իր շուկան, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, ընդլայնելու համար կատարելագործում է իր տեխնոլոգիական հարթակը: Այդ նպատակով թիմն ընդլայնելու անհրաժեշտություն է առաջացել, ինչն էլ QLess-ին բերել է Հայաստան, որտեղ իր գործունեությունը սկսել է ծավալել դեռևս 2020 թվականից՝ համագործակցելով SFL (ներկայումս՝ DataArt) ընկերության հետ, իսկ 2021 թվականի հուլիսից սկսել է համալրել իր հայաստանյան թիմը՝ միաժամանակ շարունակելով համագործակցությունը DataArt ընկերության հետ: 

QLess

Ընկերության գլխամասը գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում: Qless-ն ունի մասնաճյուղ նաև Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում, ինչպես նաև՝ անհատ աշխատակիցներ Արգենտինայում, Գերմանիայում, Միացյալ Թագավորությունում և Բարբադոսում։

QLess ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին ԱՄՆ-ում և դարձել է իր ոլորտի առաջատարներից մեկը։ QLess-ը մասնագիտացել է հերթերի կառավարման և հանդիպումների պլանավորման ծրագրային ապահովման ոլորտում, որն օգնում է կազմակերպություններին անխափան կառավարել հաճախորդների հոսքը։ Ընկերության թողարկումները (պրոդուկտները) հնարավորություն են տալիս կազմակերպություններին բարձրացնել իրենց աշխատակազմի գործունեության արդյունավետությունը՝ կրճատելով իրենց հաճախորդների՝ հերթերում սպասելու ժամանակը:

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: