Հայաստանի լավագույն գրասենյակները․ QLess-ի տաքուկ միջավայրը և գողտրիկ անկյունները

Հայաստանի լավագույն գրասենյակները․ QLess-ի տաքուկ միջավայրը և գողտրիկ անկյունները

Sstaffmedia.am
2 մայիսի 2022
2 րոպե ընթերցում
946
Կիսվել հոդվածով

staff.am-ը մեկնարկել է հետաքրքիր նախագիծ՝ «Հայաստանի լավագույն գրասենյակները», որի նպատակն է ֆոտոպատմությունների տեսքով ներկայացնել Հայաստանում գործող ընկերությունների ամենատարբերվող, գեղեցիկ, հարմար, ոճային և տրամադրող գրասենյակները։

Այցելել ենք QLess միջազգային ընկերության հայաստանյան գրասենյակ, որը բացվել է 2022 թվականի մարտին և առաջինն է ընկերության համար ԱՄՆ-ից դուրս։ 

Wp 1763552373494 50wa6b

Այս գեղեցիկ գրասենյակի կառուցման աշխատանքների մեծ մասը համակարգվել է դիզայներներ Նարինե Մարտիրոսյանի և Նարեկ Գասպարյանի կողմից։ Շինարարոթյան վերջնական փուլում Հայաստանում էին գտնվում QLess-ի SVP of Engineering Արմեն Ժամկոչյանը և դիզայներ Նարինե Մարտիրոսյանը, ովքեր արդեն տեղում համակարգում էին աշխատանքների ավարտական փուլը:

Wp 1763552373789 6lorji

Արմենի խոսքով՝ մինչ նոր գրասենյակի բացումը հայաստանյան թիմի անդամները նախընտրում էին հեռավար աշխատել, սակայն  բացվելուն պես աշխատակիցները մեծ սիրով և ոգևորությամբ նախընտրեցին աշխատել նման տրամադրող միջավայրում: Նարինե Մարտիրոսյանի առաջնային սկզբունքը ջերմ ու աչքը շոյող մթնոլորտի և առանձին ֆունկցիոնալ տարածքների՝ ներդաշնակության ապահովումն է։

Wp 1763552374625 spacdt

Գրասենյակի տարածքի աշխատանքային հիմնական հատվածը գտնվում է երկրորդ՝ անտրեսոլային հարկում:

Առաջին հարկում գտնվում է կոնֆերանս սրահը՝ հետաքրքիր տեխնոլոգիական և դիզայնային լուծումներով:

Wp 1763552382196 9d3ui

Առաջին հայացքից թվում է՝ բացի փայտից և մետաղից, օգտագործվել է նաև քար, այնինչ, նման տպավորություն է ստեղծում QLess-ի տարբերանշանով պատը, որը, կարծես, աղյուսից շարված լինի, սակայն իրականում օգտագործվել է բարձրորակ պաստառ։

Wp 1763552382615 0iyy0f

Գրասենյակին հավելյալ հարմարավետություն է հաղորդում ընդարձակ և լուսավոր խոհանոցը: Սրճարանից աշխատելու սիրահարների համար այս յուրովի գրասենյակը կատարյալ վայր է՝ սուրճ, հաճելի տեսարան ու տարատեսակ անուշեղեն:

Wp 1763552382792 6l89v

Գրասենյակի ինտերիերի մեջ մեծ տեղ են գրավում տարատեսակ բույսերը, որոնք, համադրվելով նրբագիծ կահույքի հետ, ստեղծում են ուրույն մթնոլորտ։

Wp 1763552383283 4qir6u

Հանգստի հատվածն այնքան տրամադրող է, որ աշխատակիցներն այն հաճախ օգտագործում են որպես աշխատատեղ՝ իրենց ստեղծագործ մտքերն ի մի բերելու համար: Կահույքի մի մասը ներկրվել է Եվրոպայից, իսկ մնացածը պատրաստել է հմուտ կահույքագործ Վահագն Հարությունյանը։

Wp 1763552383342 7mmw7h

Հանգստի հատվածը խոհանոցից առանձնանում է բնական բույսերի պատով, որը ստեղծում է այդքան անհրաժեշտ «կենդանի անկյունը»։

Wp 1763552384049 kmal7

Այս տարվա սկզբից հայաստանյան թիմն արդեն հասցրել է մի շարք թիմբիլդինգներ կազմակերպել, հատկապես ԱՄՆ-ից եկած մասնագետներին երկրի մշակույթի հետ ծանոթացնելու նպատակով։ Այդ թիմբիլդինգների ժամանակ արված լուսանկարներն այժմ զարդարում են գրասենյակի պատերից մեկը։

QLess-ի հայաստանյան թիմը շատ արագ աճում է, իսկ դա նշանակում է՝ ավելի մեծ ու հետաքրքիր գրասենյակ ապագայում: Սակայն թիմն առայժմ վայելում է ներկա գրասենյակը՝ իր առանձնահատուկ լուծումներով ու անկրկնելի միջավայրով: Սակայն QLess-ի հիանալի միջավայրի հիմնական գրավականը այնտեղ աշխատող մարդիկ են:

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: