Ռեքրութմենթի մետրիկաներ, որոնք անհրաժեշտ է չափել 2021-ին

Ռեքրութմենթի մետրիկաներ, որոնք անհրաժեշտ է չափել 2021-ին

Sstaffmedia.am
23 նոյեմբերի 2020
2 րոպե ընթերցում
500
Կիսվել հոդվածով

Որպես ՄՌ ղեկավար կամ տաղանդների ներգրավման մասնագետ՝ ձեր դերն օրեցօր ընդլայնվում է ու թասքերն ավելի շատ ժամանակ են սկսում պահանջել․ դուք ղեկավարում եք ձեր թիմին, հաղորդակցվում եք կազմակերպության տարբեր մակարդակներում, հավաքագրում եք նոր թիմակիցների, նոր պրոցեսներ եք սահմանում և շատ այլ խնդիրներ կարգավորում։

Եվ որպեսզի հասկանաք, թե արդյոք ձեր արժեքավոր ժամանակն ու ռեսուրսները ճիշտ տեղում եք օգտագործում, շատ կարևոր է տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը։ Այսպիսով, առանձնացնում ենք 4 կարևոր մետրիկա, որոնք անհրաժեշտ է չափել 2021 թվականին նոր աշխատակիցների հավաքագրում իրականացնելիս։

ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ (VELOCITY OF HIRE)

Համաձայն ենք, որ նոր մասնագետի աշխատանքի ընդունման ժամանակը չափելը և հաշվի առնելը բավականին կարևոր է, այն խրախուսում է HR թիմի մյուս անդամներին արագացնել ընթացքը՝ թույլ չտալով, որ հավաքագրման գործընթացը որևէ փուլում կանգ առնի։ Բայց միայն ժամանակը հաշվի առնելով՝ հնարավոր չէ ապահովել ձեր ընկերության ռազմավարությանն ու նպատակներին համապատասխան հավաքագրում։

Հավաքագրման արագություն (Velocity of hire) մետրիկան այլ է, այն փոխարինելու է գալիս հավաքագրման ժամանակի (Time to hire) մետրիկային։ Հավաքագրման արագության մետրիկան թույլ է տալիս չափել, թե արդյոք անհրաժեշտ պահին կարողանում եք հավաքագրել ցանկալի մասնագետներին (եթե կրիտիկական պաշտոնների զբաղեցման արագությունը 50%-ից ցածր է, ապա ձեր կողմից պետք է որոշակի աշխատանք տարվի այդ ուղղությամբ ընկերության աճն ապահովելու համար)։

Wp 1763554535743 ulzlwh

ՓՈԽԱՐԿՄԱՆ ՏՈԿՈՍԸ (CONVERSION RATE)

Այս մետրիկան ցույց է տալիս աշխատանքի առաջարկը ստացած թեկնածուների և առաջարկն ընդունած թեկնածուների միջև ուղիղ հարաբերակցությունը։ Եթե առաջարկի ընդունման տոկոսը ցածր է, ապա, հավանաբար, այն այդքան էլ մրցակցային չէ աշխատաշուկայում և պետք է վերադիտարկվի ձեր կողմից։

Wp 1763554535531 yalusf

ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՈՐԱԿԸ

Թեկնածուների որակը չափվում է հետևյալ կերպ․ աշխատանքի առաջարկն ընդունած թեկնածուների և չընտրված թեկնածուների տոկոսային հարաբերակցությունը բաժանած 2-ի։ Այս մետրիկայով, կարող եք պատկերացում կազմել, թե արդյոք ռեքրութերները վատնում են իրենց ժամանակն ու ջանքերը թոփ մասնագետներին հավաքագրելու համար, թե առկա ռեսուրսներն օպտիմալ են օգտագործվում։

Wp 1763554536436 bvzujd

ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

Տաղանդների համար պայքարը շարունակում է ակտուալ մնալ մեր աշխատաշուկայում, իսկ որպեսզի թափուր հաստիքները համապատասխան հմտություններ ունեցող մասնագետներով համալրվեն, անհրաժեշտ է հասկանալ, թե յուրաքանչյուր հաստիքի համար որ աղբյուրն է առավել թիրախային։

Wp 1763554536407 yp44pa

Այսպիսով, հավաքագրման ողջ գործընթացն արդյունավետ կազմակերպելու և տվյալների հիման վրա որոշումներ կայացնելու համար, կարող եք օգտվել HireBee արհեստական բանականությամբ աշխատող ռեքրութմենթի կառավարման հարթակից։ Ձեր կողմից նախընտրած ժամանակահատվածի համար այն տրամադրում է ճշգրիտ տվյալներ և վերլուծություններ, ինչի շնորհիվ կարող եք աշխատանքում առավելագույն արդյունք ցուցաբերել և բաշխել ձեր ժամանակը, ջանքերը և ռեսուրսներն ըստ անհրաժեշտության։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: