Աշխատող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. ի՞նչ է փոխվում օրենքի նոր նախագծով
Աշխատող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի օրական 30-60 րոպեով՝ պահպանելով լրիվ աշխատավարձը։ Ծանոթացեք «ծնողական ժամի» նոր օրենսդրական մանրամասներին այստեղ։
Հայաստանում աշխատող ծնողների համար սահմանվում է նոր և կարևոր արտոնություն՝ «ծնողական ժամը»։ Ազգային ժողովն արդեն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այս փոփոխության նպատակն է թույլ տալ ծնողներին ավելի շատ ժամանակ տրամադրել երեխաների խնամքին՝ առանց ֆինանսական կորուստներ կրելու։
Ովքե՞ր կարող են օգտվել այս հնարավորությունից
- Մինչև 12 տարեկան երեխա,
- կամ մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը և ծանր կարգ ունեցող երեխա։
Որքա՞ն կկրճատվի աշխատանքային օրը
- Մինչև 2 երեխա ունեցող ծնողներին՝ օրական առավելագույնը 30 րոպե։
- 3 և ավելի երեխա ունեցող ծնողներին՝ օրական առավելագույնը 1 ժամ։
- Հաշմանդամություն ունեցող երեխա ունեցող ծնողներին՝ օրական առավելագույնը 1 ժամ ։
Աշխատավարձը կպահպանվի՞
Ինչո՞ւ է սա կարևոր
Ի՞նչ է փոխվում իրականում
Այսպիսով, պետությունը քայլ է անում դեպի ավելի ճկուն աշխատանքային մշակույթ, որտեղ աշխատանքը չի խանգարում ընտանիքին, իսկ ընտանիքը՝ աշխատանքին։
Շարունակեք հետևել մեզ և տեղեկանալ աշխատաշուկայում տեղի ունեցող բոլոր փոփոխություններին staffmedia.am-ում։

