Հարցազրույց SADA Systems, Inc. համահիմնադիր Հովիգ Սաֆոյանի հետ

Հարցազրույց SADA Systems, Inc. համահիմնադիր Հովիգ Սաֆոյանի հետ

ԼԱԼուիզա Ավետիսյան
20 մայիսի 2021
3 րոպե ընթերցում
7,448
Կիսվել հոդվածով

Անչափ ուրախ ենք տեղեկացնել, որ մայիսի 20-ին SADA Systems, Inc. ընկերությունը, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում 2000 թվականին Հովիգ Սաֆոյանի կողմից, հայտարարեց Հայաստանում իր նոր գրասենյակի՝ SADA GDC (Global Delivery Center) բացման մասին։ staff.am և HireBee հարթակների համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը հանդիպել և զրուցել է  SADA Systems, Inc. հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Հովիգ Սաֆոյանի հետ։ Ձեզ ենք ներկայացնում հարցազրույցի ամբողջական տարբերակը, հարցազրույցի հիմնական շեշտադրումները, ինչպես նաև SADA Systems Inc. -ի ղեկավար թիմի ուղերձը։
SADA Systems Inc.-ի մեր գործընկերներին մաղթում ենք բարի երթ, մեծ նվաճումներ Հայաստանում և ամբողջ աշխարհում։

Դիտեք հարցազրույցը

SADA Systems Inc.-ի մասին հակիրճ

 

Հարցազրույցի հիմնական շեշտադրումները

 

Ինչպե՞ս եք սկսել

Wp 1763554180224 u9o81q
Հովիգ Սաֆոյան

«Ավարտել եմ ֆիզմաթ դպրոցը, որից հետո ընդունվել եմ ԵՊՀ Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետը։ Ինձ միշտ գրավել են համակարգիչներն ու տեխնոլոգիական աշխարհը։ Տեղափոխվելով ԱՄՆ շարունակել եմ աշխատանքս ՏՏ ոլորտում, իսկ 2000 թվականին հիմնել եմ SADA-ն։»

 


Ինչո՞ւ Հայաստան և ինչո՞ւ հիմա

«Ես ծնվել և մեծացել եմ Հայաստանում, այստեղ եմ ավարտել համալսարանը։ Մեր երկիրն ինձ ու ինձ նման շատերին շատ բան է տվել։ Հիմա ժամանակն է դա ինչ-որ կերպ, թեկուզ մասամբ փոխհատուցելու, քանի որ ամբողջությամբ հատուցել չի ստացվի, միևնույնն է։

Կարծում եմ, որ չկա ավելի լավ ժամանակ, քան հիմա է։ ՀՀ-ում գրասենյակ բացելու որոշումը կայացրել էինք դեռ մինչ պատերազմը, իսկ դրանից հետո ցանկությունն էլ ավելի մեծացավ։ Հավատացած եմ, որ գրասենյակ հիմնելու ժամանակը շատ ճիշտ է ընտրված։ Առավել քան երբևէ շատերը պետք է հետևեն այդ օրինակին և մեր հավաքական ջանքերը գործադրելով կառուցենք ու զարգացնենք երկիրը և մեր, թեկուզ փոքր, բայց կարևոր ներդրումն ունենալ այս գործում։»

Ի՞նչ ազդեցություն կունենա SADA-ն ՀՀ-ում

Wp 1763554180645 r12ywc
SADA-ի թիմը ԱՄՆ-ում

«SADA-ն ճանաչվել է Google Global Premier Partner նախորդ երկու տարիներին և մենք հուսով ենք, որ այս տարի նույնպես կճանաչվենք լավագույնը։ Վերջին տարում մենք մեծ աճ ենք գրանցել՝ 2020-ին այն կազմել է 100%։ Այս ամենը ՀՀ-ում նույնպես ահռելի հնարավորություններ է ստեղծում։ Մեր ծրագրերը ՀՀ-ում երկարաժամկետ են՝ ստեղծել գրասենյակ, մեծ աճ ապահովել, ստեղծել ինժեների ուժեղ թիմ և օգնել նրանց կարիերայի զարգացմանը։»

Հայաստանյան թիմի մասին

«Մինչ այս տարվա ավարտը մենք պլանավորում ենք ունենալ մինչև 25 թիմակից ՀՀ գրասենյակում։ Հաջորդ տարի կարծում եմ կունենանք 50-75 թիմակից և կապահովենք շարունակական աճ։ 
Թիմերի մասով, կունենանք ենթակառուցվածքների արդիականացման կամ ինչպես ասում են DevOps թիմ, Data Engineering թիմ, ինժեներ-ճարտարապետների թիմ և աջակցման թիմ։»

Ի՞նչ խորհուրդ կտայիք 20-ամյա Հովիգ Սաֆոյանին, եթե հանդիպեիք նրան այսօր

«Իմ խորհուրդը կլինի՝ մի փոխիր ոչինչ։
Շատ երջանիկ եմ այն ամենի համար, ինչ ստեղծել եմ։ SADA-ն ընտանիք է, որը մենք ստեղծել ենք, իսկական մեծ ընտանիք։ Շատ հպարտ եմ այն թիմով, որը կառուցել ենք, քանի որ նրանք լավագույնն են իրենց աշխատանքում։
Ուղղակի կասեի՝ մի փոխիր ոչինչ։»

Թոնի Սաֆոյանի ուղերձը

 

Tony Safoian
SADA Systems Inc. CEO, President

 

Դանա Բերգի ուղերձը

 

Dana Berg
Chief Operating Officer, SADA Systems, Inc.

 


SADA Systems Inc.-ը լուսանկարներով

 

 

Կիսվել հոդվածով

Լուիզա Ավետիսյան

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: