SAP Inside Track Yerevan: ամփոփում և տեսագրություն

SAP Inside Track Yerevan: ամփոփում և տեսագրություն

Sstaffmedia.am
10 օգոստոսի 2023
1 րոպե ընթերցում
1,222
Կիսվել հոդվածով

Հունիսին EPAM Armenia-ն և SAP միջազգային ընկերությունը համատեղ անցկացրին SAP Inside Track միջոցառումը Երևանի սրտում: Տարբեր երկրների ոլորտի մասնագետները կիսվեցին արժեքավոր գիտելիքներով.

EPAM Բելառուսի ֆունկցիոնալ խորհրդատվական մենեջեր Եվգենի Կանոպլիչը ողջույնի խոսք հղեց բոլորին՝ շեշտելով SAP միջազգային համայնքի կարևորության մասին: Եվգենին խոսեց SAP-ի և EPAM-ի միջազգային համագործակցության և մասնավորապես EPAM Armenia-իմասին: Նա նշեց, որ SAP-ի վերջին հրապարակումները կարելի է գտնել հետևյալ կայքում։

Սվեա Բեքերը Community & Influencers SAP-ից (Գերմանիա) խոսեց ամբողջ աշխարհում SAP համայնքի կարևորության մասին՝ կիսվելով որոշ փաստերով և թվերով. SAP -ը միավորում է 2,8 միլիոն ակտիվ օգտատերերի: SAP համայնքը անվճար աղբյուր է՝ հասանելի բոլորին, մանրամասն տեղեկությունը հետևյալ կայքում:

Դոկտոր Մահին (Մասումեհ) Մոգադամը՝ SAP-ի (Գերմանիա) զարգացման ծրագրի մասնագետը, խոսեց SAP մշակույթների մասին և կարևորեց SAP-ի հայաստանյան համայնքիաջակիցների դերը:

SAP Cloud Solutions թեմային անդրադարձան Ծովինար Չուգասզյանը (SAP Business Technology Platform-ի պրոդուկտ մենեջեր), Լիլիթ Կարապետյանը (EPAM Armenia-ի ավագ բիզնես վերլուծաբան), Գոհար Գևորգյանը (SAP Signavio Value Accelerator Delivery բաժնի Գործակցային զարգացման մասնագետ), Հարություն Տեր-Մինասյանը (SAP Platform Adoption & Advisory-ի Լուծումների մասնագետ): Մայքլ Դորնը (SAP Fioneer Alliance Global-ի տնօրեն) թիմին միացավ առցանց:

Ընդմիջումից հետո վիկտորինա էր հայտարարվել, հաղթողներին SAP մամուլի կողմից գրքեր նվիրեցին:

Հաճախորդների հաջողակ պատմությունների մասին խոսեցին Էմիլ Սեֆարյանը (SAP Consumer, Services and FSI industries- ի վաճառքի տնօրեն), որը քննարկմանը միացավ առցանց, Լևոն Ղազարյանը (EPAM Armenia-ի Գործառույթային խորհրդատվություն թիմի ղեկավար) և Շահեն Խաչպանյանը (Coca Cola HBCA, Digital & Technology Platform-ի ղեկավար), Հռիփսիմե Պեպանյան, «Ակբա բանկ» ԲԲԸ հաշվետվության բաժնի ղեկավար: Նրանք պատմեցին բիզնեսների աջակցման SAP-ի հաջող ծրագրերի մասին:

Այնուհետև Վահագն Վարդանյանը (RedRays-ի CTO) խոսեց Safeguarding Your SAP System: A Beginner’s Guide-ի մասին:

Վերջում քննարկմանը մասնակցեցին համագործակցող համալսարանների ներկայացուցիչները: Սոս Խաչիկյանի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) և Արման Դարբինյանի (Հայ-Ռուսական համալսարան) հետ խոսեցին բուհերում համայնքի զարգացման կարևորության և հայկական տեխնիկական կրթության բարձր մակարդակի մասին:

Wp 1763120329027 c57q54

Միջոցառման ամբողջական տեսագրությունը այստեղ: 

EPAM-ում SAP պրակտիկայի մասին ավելին իմացեք այս պոդքաստի միջոցով:

Ուրախությամբ կսպասենք SAP Inside Track-ի հետ հաջորդ հանդիպմանը Հայաստանում:      

      

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: