staff.am հիմնադիրները՝ որպես մենթոր Sevan Startup Summit 2019-ին

staff.am հիմնադիրները՝ որպես մենթոր Sevan Startup Summit 2019-ին

Sstaffmedia.am
31 հուլիսի 2019
1 րոպե ընթերցում
325
Կիսվել հոդվածով

Հուլիսի 29-ին և 30-ին «Սևան Ստարթափ Սամմիթ 2019»-ին հրավիրված էին մասնակցելու staff.am #HRTech կարիերայի  հարթակի հիմնադիրներ Լուիզա Ավետիսյանը և Վահե Ավետիսյանը ՝ մենթորության ծրագրի շրջանակներում իրենց գործնական փորձով կիսվելու համար։

Մենթորության ծրագրի փուլերի ընթացքում հանդիպումներ եղան ստարտափների ներկայացուցիչների հետ, որոնց հետ հարթակի հիմնադիրները կիսվեցին իրենց խորհուրդներով ներկայացման բովանդակության, բիզնեսի զարգացման ուղղությունների, շուկայում ճիշտ դիրքավորման և այլ թեմաների վերաբերյալ:

«Սևան Ստարթափ Սամմիթ»-ը ամենամյա վրանային բիզնես ֆորում է, որը միավորում է հաջողակ ձեռներեցների, վենչուրային և հրեշտակ ներդրողների Հայաստանից և ամբողջ աշխարհից։

Նշենք, որ այս տարի  «Սևան Ստարթափ Սամմիթ»-ին մասնակցում են ավելի քան 1000 ձեռներեցներ ողջ աշխարհից։ Մասնակիցները հնարավորություն ունեն մասնակցել դասախոսությունների և քննարկումների` բիզնես աշխարհի հաջողակների հետ։ Ավելի քան 100 բիզնես փորձագետներ և մենթորներ մասնակցում են վրանային բիզնես ֆորումին օգնելու ստարտափներին շուկայի ճիշտ հետազոտություն անել, հետաքրքիր ձևաչափով ներկայանալ մրցույթների ժամանակ և հաղթել գլխավոր մրցանակները։

«Սևան Ստարտափ Սամմիթ» 2019-ի մրցանակային ֆոնդն այս տարի կգերազանցի 100,000 ԱՄՆ դոլարը, որը կբաշխվի հաղթող ստարտափների միջև։ Ըստ «Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանի մրցանակային ֆոնդից բացի կլինի նաև երաշխավորված 100,000 ԱՄՆ դոլար ներդրումային ֆոնդ «Սիսայդ Ստարտափ Հոլդինգս»-ի կողմից։

Հատկանշական է, որ դեռ երկու տարի առաջ՝ 2017-ին staff.am-ն առաջին անգամ մասնակցեց Summit-ին՝ Camp Fire Pitch մրցույթին՝ ներկայացնելով պրոդուկտը պոտենցիալ ներդրողներին։ Իսկ այսօր արդեն կիսվում է ստարթափում հաջողության հասնելու ուղղորդող խորհուրդներով։

Staff.am-ը (HireBee) արհեստական բանականությամբ աշխատող HRTech ստարթափ է, որի նպատակն է տեխնոլոգիական նորարար լուծումների միջոցով օգնել անհատների մասնագիտական զարգացմանը, բիզնեսներում ռեքրութմենթի արդյունավետության բարձրացմանը  և աշխատաշուկաների զարգացմանը այն երկրներում, որտեղ գործում է և կգործի HireBee հարթակը։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: