staff.am-ի համահիմնադիրը Seaside Startup Summit 2025-ում՝ մենթորությամբ և փորձով աջակցելով ստարտափներին

staff.am-ի համահիմնադիրը Seaside Startup Summit 2025-ում՝ մենթորությամբ և փորձով աջակցելով ստարտափներին

Sstaffmedia.am
23 հուլիսի 2025
2 րոպե ընթերցում
786
Կիսվել հոդվածով

Արևով ողողված վրաններ, հիանալի բնություն, բիզնես գաղափարներ, նորարարություն, գործնական կապեր և իրական աճ․ այսպես կարելի է նկարագրել Seaside Startup Summit-ը, որը 2025-ին արդեն յոթերորդ անգամ համախմբում է տարածաշրջանի ամենաակտիվ ստարտափ համայնքին՝ Սևանի ափին։ 

Այս բացօթյա վրանային միջոցառումը մեկ վայրում է հավաքում հիմնադիրների, ներդրողների, մենթորների ու ստարտափ մշակույթի սիրահարների՝ մեկ շաբաթ շարունակ շփվելու, համագործակցելու և միասին ստեղծագործելու համար։ Ի տարբերություն ավանդական համաժողովների՝ Summit-ը ստեղծում է ոչ ֆորմալ, ազատ մթնոլորտ, որտեղ զրույցներն ընթանում են խարույկի շուրջ, իսկ գործարքները՝ ծնվում են բաց երկնքի տակ։

Summit-ի առանցքում այս տարի կրկին Micro-Acceleration ծրագիրն է, որի նպատակն է աջակցել վաղ փուլում գտնվող ստարտափներին իրենց ճանապարհի սկզբում։ Booster թրեքի մասնակիցները արդեն սկսել են իրենց ինտենսիվ աշխատանքը համաշխարհային մակարդակի մենթորների՝ Steve Adelman, Bob Upham, Stephen Torres և Ngoc Mai Nguyen-ի հետ։ Սեսիաները միտված են հիմնադիրներին պրակտիկորեն պատրաստելու եզրափակիչ մրցույթի համար՝ խթանելով նրանց մտածողությունը, բիզնես մոտեցումները և շուկայում մրցունակությունը։

Summit-ը եզակի է ոչ միայն իր ձևաչափով, այլև նրանով, թե ինչպես է համախմբում իրական փորձը՝ մարդկային անկեղծ շփման շուրջ։

Seaside Startup Summit-ի մասին ավելին իմանալու համար խորհուրդ ենք տալիս դիտել Beyond Podcast-ի 43-րդ էպիզոդը, որտեղ Seaside Startup Summit-ի կրթական ծրագրերի ղեկավար Արսեն Հարությունյանն ու տնօրեն Վահագն Ռափյանը պատմում են, թե ինչպես է ծնվել սամմիթ-ի գաղափարը, ինչպես այն վերածվեց միջազգային ստարթափ էկոհամակարգի առանցքային հանգույցի, ինչպես նաև խոսում են նախաձեռնության ապագա տեսլականի և այն փոփոխությունների մասին, որոնց միջով անցել է ստարթափ համայնքը վերջին տարիներին։

Ամոփոփելով Seaside Startup Summit 2025-ը՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ ստարտափ էկոհամակարգի ամրապնդման համար անհրաժեշտ են ոչ միայն ֆինանսներ ու գաղափարներ, այլև ճիշտ մարդիկ՝ միավորված մեկ հարթակում։ Այսպիսի միջավայրում ձևավորվում են գործնական կապեր, ստարտաթերի համար կառուցում է ամուր հիմքեր, որոնց շնորհիվ նրանք կարող են լուրջ փոփոխություններ բերել թե՛ բիզնես միջավայրում, թե՛ հասարակական կյանքում։


Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: