staff.am Գալա 2023. ամփոփում ենք տարվա միջոցառումը

staff.am Գալա 2023. ամփոփում ենք տարվա միջոցառումը

Sstaffmedia.am
29 դեկտեմբերի 2023
5 րոպե ընթերցում
796
Կիսվել հոդվածով
Wp 1763119329706 bl8hxh

Դեկտեմբերի 9-ին ուղիղ կեսօրին տրվեց staff.am-ի «Մենք ենք մեր HR-երը» միջոցառման մեկնարկը։ Ինչպես նախորդ մեր Գալա միջոցառումների, այնպես էլ այս տարվա համար ընտրել էինք մշակութային կարևոր իրադարձություն, այն է հայկական կինոյի

100-ամյակը։ Միջոցառման անցկացման վայրն ու ձևաչափն էլ ընտրված էր համապատասխան։ Եվ ահա, Կինոյի տան կարմիր գորգով սկիզբ էր առնում staff.am-ի գործընկերների համար կազմակերպված գեղեցիկ ու բովանդակալի միջոցառումը։

Միջոցառման բացումն ու ինֆորմացիոն հատվածը

Երբ հյուրերն արդեն տեղափոխվել էին դահլիճ ու տեղավորվել, չէին էլ գուշակում, թե ինչ գեղեցիկ ու, իհարկե, թեմատիկ անակնկալ էինք պատրաստել իրենց համար։ Մեր թիմակից Ալե Մինասյանը, որը միջոցառման հոսթն էր, բեմ հրավիրեց դաշնակահար Վարդգես Դադայանին, լույսերը մարեցին, իսկ էկրանին հայտնվեց անչափ հուզիչ տեսանյութ՝ «Հայկական կինոյի 100 տարին 15 րոպեում» խորագրով։
Դաշնամուրային կենդանի կատարումների ներքո մեծ էկրանին մեկը մյուսին հաջորդեցին հայ կինոյից հարազատ դարձած դրվագներ՝ «Եռանկյունի», «Երջանկության մեխանիկա», «Հայրիկ», «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք», «Կյանք ու կռիվ», «Անատոլիական պատմություն» և այլ ֆիլմերից։ Դահլիճում մթնոլորտն անչափ հուզիչ էր։ Մեր անակնկալը շատերին ստիպեց վերադառնալ մանկություն, վերապրել հայկական կինոյի հարազատ պահերը։

Միջոցառման բացումը կատարեց staff.am համահիմնադիր Վահե Ավետիսյանը։

Wp 1763119392410 lgupbt


Ողջույնի խոսքից հետո սկիզբ տրվեց միջոցառման արդեն ավանդական դարձած ինֆորմացիոն հատվածին, որի համար բեմ հրավիրվեց staff.am համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։

Wp 1763119398041 hwydc

Առաջին անգամ մեծ լսարանից խոսվեց staff.am էկոհամակարգի մասին։

staff.am-ի համար այս տարին հատկանշական էր, քանի որ առաջին անգամ ներկայացանք որպես պրոդուկտների էկոհամակարգ, այլ ոչ թե միայն կարիերայի հարթակ։ staff.am էկոհամակարգը բաղկացած է չորս ուղղությունից. staff.am` աշխատանք և աշխատակից փնտրելու հարթակ, Compass by staff.am` մեր վերլուծահետազոտական ուղղությունը, Career Factory` staff.am-ի կրթական նախագիծը և staffmedia.am՝ մեդիա հարթակ՝ մարդկանց, բիզնեսի և աշխատաշուկայի մասին. Լուիզա Ավետիսյան։

Իր ելույթի ընթացքում Լուիզան մանրամասն ներկայացրեց Сompass by staff.am նոր ծառայությունն ու դրա շրջանակներում իրականացրած աշխատաշուկայի տարատեսակ վերլուծությունները և կիսվեց նաև թե ինչպես նման վերլուծությունները կօգնեն ՄՌԿ ոլորտի մասնագետներին որոշումների կայացման հարցում։ Ինֆորմացիոն հատվածում խոսվեց նաև անցնող տարվա ընթացքում staff.am-ի կարևորագույն նախաձեռնությունների ու ձեռբերումների մասին։ Առանձին տեսահոլովակի միջոցով էլ մասնակիցները ծանոթացան staffmedia.am-ի նոր ձևաչափի և մեդիա հարթակում մեկնարկած սյունակագիր լինելու հարավորությանը։

Միջոցառման Նեթվորքինգի հատվածը ուղեկցվեց Wine and Cheese հյուրասիրությամբ՝ հիանալի հնարավորություն ստեղծեով հյուրերի համար՝ ծանոթանալու և շփվելու։
Ի դեպ, համեղ գինիների համար շնորհակալություն հայտնենք Moosah Wines ընկերությանը։ Ինչպես նաև, մեր գործընկեր Foody ընկերությանը։

Պանելային քննարկում՝ «Առաջնորդությունը դժվար ժամանակներում»

staff.am գալա միջոցառման արդեն ավանդական դարձած հաջորդ հատվածը բիզնեսի, առաջնորդության և նման թեմաների շուրջ դասախոսություն կամ քննարկումն էր։ Այս անգամ, հաշվի առնելով այն լուրջ մարտահրավերները, որոնց մեր երկիրը բախվեց 2023թ.-ին, այս հատվածի բովանդակությունը հենց այնպես չէր ընտրված։

«Առաջնորդությունը դժվար ժամանակներում» թեմայով պանելային քննարկմանը մասնակցում էին
ICC Armenia հիմնադիր և գլխավոր քարտուղար Րաֆֆի Սեմերջյանը, Picsart ընկերության ուսուցման և զարգացման գծով ավագ տնօրեն Մադլեն Մինասյանը, Galaxy Group խմբի ռազմավարության և ինովացիաների գծով տնօրեն Էդգար Կարապետյանը։ 

Քննարկման ընթացքում մասնակիցները դահլիճից հնարավորություն ունեցան հղելու իրենց հարցերը։ 

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: