staff.am գալա 2024. La boheme և ևս մեկ անմոռանալի միջոցառում

staff.am գալա 2024. La boheme և ևս մեկ անմոռանալի միջոցառում

Sstaffmedia.am
30 դեկտեմբերի 2024
4 րոպե ընթերցում
264
Կիսվել հոդվածով

Մշակութային, կրթական, տեղեկատվական, բովանդակալից ու հագեցած… Ահա թե ինչպես են մեր հյուրերը նկարագրում «Ազնավուր 100» խորագրով staff.am գալա 2024-ը։ Պատահական չէ, որ այս բառերից առաջինը հենց «մշակութային»-ն է, քանի որ, չխախտելով ավանդույթները, յուրաքանչյուր տարի «staff.am գալա»-ն ունենում է մշակութային խորագիր և խորագրին համապատասխան մշակութային տարրեր, ինչպես նաև, միջոցառման անցկացման համար մենք ընտրում ենք Հայաստանի մշակութային կենտրոններից մեկը։

Մտովի վերադառնանք դեկտեմբերի 14-ի առավոտ, երբ բացվեցին Կամերային երաժշտության տան դռներն ու տրվեց staff.am գալա 2024-ի մեկնարկը։ Ինչպես միշտ staff.am թիմը ջերմությամբ դիմավորեց մեր հյուրերին՝ staff.am-ի համայնքի ակտիվ անդամներին, որոնք մինչ միջոցառման պաշտոնական բացումը հասցրին ծանոթանալ ու շփվել միմյանց հետ, հաստատել նոր ու արժեքավոր կապեր, վայելել փրփրուն գինի և լուսանկարվել։

Ավանդույթները շարունակվում են և իր բացման խոսքն է սկսում staff.am և Hirebee համահիմնադիր Վահե Ավետիսյանը։

staff.am gala 2024

Ողջույնի խոսքը շարունակեց staff.am և Hirebee համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը՝ ներկայացնելով staff.am էկոհամակարգի անցնող տարվա նախագծերը, նախաձեռնությունները, մեր կողմից մշակված նորարարական լուծումները, նվաճումները, և, իհարկե, 2025 թվականին սպասվող նորությունները։

staff.am gala 2024

Դեռ 2023 թվականից staff.am-ը սկսեց հանդես գալ որպես էկոհամակարգ, որը ներառում է՝

Որպես էկոհամակարգ staff.am-ը կայացավ և «երկու ոտքով ամուր գետնին կանգնեց» հենց 2024 թվականին, քանի որ այս տարվա ընթացքում մենք բավականին մեծ աշխատանք ենք տարել էկոհամակարգի բոլոր չորս ուղղություններով։ Այսօր staff.am-ի գործընկերներն ու օգտատերերը staff.am-ը գիտեն որպես էկոհամակարգ։

staff.am և Hirebee համահիմնադիր Լուիզա Ավետիսյան

Իր ելույթի ընթացքում Լուիզան ներկայացրեց staff.am էկոհամակարգը և էկոհամակարգի բոլոր 4 ուղղությունները թվերով։ Այդ ցուցանիշներից մի քանիսով սիրով կիսվում ենք նաև Ձեզ հետ։

Միջոցառման այս հատվածում մեր հյուրերը ոչ միայն ծանոթացան անցնող տարում աշխատաշուկայում տեղի ունեցած փոփոխություններին, այլ նաև հնարավորություն ունեցան առաջինն իմանալու staff.am էկոհամակարգի սպասվող նորություններն և հենց առաջինը օգտվելու այդ հնարավորություններից։

Միջոցառման տեղեկատվական հատվածում մեր հյուրերին ողջունեցին նաև staff.am գալա 2024-ի գործընկերները՝

staff.am գալա 2024-ի տեղեկատվական հատվածն ամփոփեցինք փոքրիկ տեսանյութով, որում ներառել էինք staff.am-ի 2024 թվականի ամենաոգեշնչող պահերը։ Տեսանյութին հաջորդեց միջոցառման նեթվորքինգի և հյուրասիրության հատվածը, որի ընթացքում մեր հյուրերը ակտիվորեն շփվում էին, հաստատում նոր կապեր և լուսանկարվում՝ անմահացնելով այդ գեղեցիկ պահերը։

Իսկ հիմա հերթը staff.am գալա 2024-ի կրթական հատվածինն է։ 2024 թվականը staff.am-ի համար նշանավորվեց նաև Beyond Podcast-ի թողարկումով, որը կարճ ժամանակում հասցրեց սիրվել մեր օգտատերերի և գործընկերների կողմից։ staff.am գալա 2024-ի ընթացքում մենք առաջին անգամ հնարավորություն ընձեռեցինք մեր հյուրերին ոչ միայն դիտելու Beyond Podcast-ի մեր այս տարվա վերջին՝ 27-րդ էպիզոդը, այլ նաև իրական ժամանակում ներկա գտնվելու վերջինիս նկարահանմանն ու ուղղելու հարցեր մեր խոսնակներին։

Մեր փոդքասթի այս էպիզոդն առանձնահատուկ էր ոչ միայն իր ձևաչափով, այլ նաև ընտրված թեմայով՝ «Կրթությունը որպես բիզնեսի առաջնահերթություն» և շատ հետաքրքիր խոսնակներով՝ Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյան և ՀՀ-ում ՄԱԿ-ի Մշտական Համակարգողի խորհրդական, Գործընկերության և զարգացման ֆինանսների պատասխանատու Արևիկ Անափիոսյան։

Խորհուրդ կտանք ոչ մի դեպքում բաց չթողնել Beyond Podcast-ի այս էպիզոդը, քանի որ խոստանում ենք արժեքվոր մտքերի և նոր բացահայտումների մեծ չափաբաժին։

Դե իսկ միջոցառման ընթացքում հնչած լավագույն երեք հարցերի հեղինակները ստացան նվերներ՝ Ազնավուրի երկերի ժողովածուի առաջին և երկրորդ հատորները, ինչպես նաև Մուսահ գինի։

staff.am գալա 2024-ի փակումը ևս ավանդական էր՝ staff.am-ի մեծ համայնքի լուսանկարով, որը յուրաքանչյուր տարի ջերմացնում է մեզ՝ հիշեցնելով մեր գործընկերների վստահության մասին առ մեզ և, միաժամանակ, պարտավորեցնում՝ ձգտելու նոր ու էլ ավելի օգտակար նախաձեռնություններով հանդես գալու ՀՀ աշխատաշուկայի համար։

Ամփոփելով staff.am գալա 2024-ը՝ շնորհակալություն ենք հայտնում մեր հյուրերին իրենց հանգստյան օրվա 5 ժամերը մեզ վստահելու համար, մեր խոսնակներին՝ իրենց փորձով և արժեքավոր մտքերով մեր լսարանի հետ կիսվելու համար, մեր բոլոր գործընկերներին, որոնք աջակցել են միջոցառման կայացմանը, և, իհարկե staff.am թիմին միջոցառման կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու համար։

Կհանդիպենք 2025թ-ին՝ ավելի լայնածավալ, ավելի հետաքրքիր ու ավելի նորարար նախագծերով։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: