STAFF.AM Gala 2025-ը բիզնեսի և մշակույթի ամենաներդաշնակ խաչմերուկում

STAFF.AM Gala 2025-ը բիզնեսի և մշակույթի ամենաներդաշնակ խաչմերուկում

Sstaffmedia.am
26 դեկտեմբերի 2025
4 րոպե ընթերցում
1,694
Կիսվել հոդվածով

Ներդաշնակությո՜ւն… Ընդամենը մեկ բառ, որում ամփոփված է հույզերի մի ամբողջ բույլ, և որը հասկանալի ու հարազատ է բոլորին. այն միավորում է ժամանակաշրջանները, ավանդույթները, մշակույթները և ամենակարևորը՝ մարդկանց։ Հենց այս առանցքային գաղափարի շուրջ էր համախմբվել Հայաստանի աշխատաշուկայի լավագույն կազմակերպությունների ներկայացուցիչներին մեկ հարկի տակ միավորող STAFF.AM Gala 2025-ը։ Այս տարվա միջոցառումը ոչ միայն հերթական հանդիպում էր, այլ մի յուրօրինակ հարգանքի տուրք և մշակութային երկխոսություն, որը կրում էր «A Century of Harmony»՝ մեկ դար ներդաշնակություն խորագիրը։ Այս թեմայի ընտրությունը պատահական չէր. այն ոգեշնչված էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ այս տարի նշվող հարյուրամյա հոբելյանով, ինչը միջոցառմանը հաղորդեց առանձնահատուկ նշանակություն։

Միջոցառումը մեկնարկեց staff.am և hirbee.ai համահիմնադիր Վահե Ավետիսյանի ողջույնի խոսքով․

Վահեի ողջույնի խոսքին հաջորդեց միջոցառման ամենատպավորիչ մշակութային պահը՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը դիրիժոր Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ։ Նվագախմբի կամերային կազմը կատարեց հայ մեծերի ամենագեղեցիկ ստեղծագործությունները՝ դահլիճը լցնելով հոգեթով հնչյուններով, որոնք դարձան ներդաշնակության այն առաջին ակորդը, որի շուրջ կառուցված էր ամբողջ օրակարգը։

Երաժշտական այս բարձրակետը սահուն կերպով տեղափոխվեց բիզնեսի և ռազմավարական զարգացման տիրույթ, երբ բեմ բարձրացավ staff.am-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։ Շնորհակալություն հայտնելով նվագախմբին՝ նա բացահայտեց միջոցառման վայրի ու թեմայի խորհրդանշական կապը․

Խոսելով staff.am էկոհամակարգի մասին Լուիզան նշեց.

Նմանատիպ արժեքավոր համագործակցությունների վառ օրինակ էր նաև Amio Bank-ի հետ գործընկերությունը։

Իրենց հաջողված փորձով կիսվեցին նաև Coca-Cola HBC Armenia-ի ներկայացուցիչները։ ՄՌԿ տնօրեն Նելլի Փուրթոյանը և տաղանդների համալրման գործընկեր Տաթևիկ Բաբայանը պատմեցին գործատուի բրենդավորման կարևորության մասին. 

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև 2025-ի աշխատաշուկայի վերաբերյալ կարևոր տվյալներ, որոնք բացահայտում էին տիրող միտումներն ու զարգացումները։
 Դե ինչ ժամանակն է ևս մեկ հաճելի դադարի՝ ակտիվ նեթվորքինգը։ Շփումն այնքան անմիջական էր ու հագեցած, որ մասնակիցները չէին ցանկանում կիսատ թողնել իրենց զրույցները՝ նույնիսկ երբ արդեն ժամանակն էր վերադառնալու դահլիճ։

Օրվա երկրորդ կեսին բոլորս հանդիպեցինք «Ներդաշնակության խաչմերուկում», որտեղ երեք տարբեր ուղեկիցներ մեզ օգնեցին բացահայտել ներդաշնակության տարբեր դրսևորումները։

Եթե մինչև այս մենք լսում էինք թե բեմից ինչպես են կսիվում ներդաշնակության մասին, ապա այժմ ժամանակն է լսելու մեր միջոցառման հյուրերի ներդաշնակության բանաձևը։ 

Միջոցառման վերջում ջերմ ու մեծ թիմային լուսանկարը հաճելի ավանդույթ է դարձել։

Երբ մարեցին բեմի լույսերը, մենք հասկացանք, որ STAFF.AM Gala-ն պարզապես միջոցառում չէր. այն մի կանգառ էր «Ներդաշնակության խաչմերուկում», որտեղից յուրաքանչյուրս տուն տարանք մեր սեփական բանաձևը։ Մենք կիսեցինք ամենակարևորը՝ այն ջերմությունը, որն անհնար է տեղավորել որևէ հաշվետվության մեջ։ Թող այս օրվա հոգեպարար հնչյուններն ու Արմինեի պատգամած «ներքին լույսը» դառնան ձեր ուղեկիցը 2025-ի բոլոր մարտահրավերներում։

Այս տարվա ձեռքբերումները մեզ համար նոր հորիզոններ են բացում. մենք արդեն իսկ լի ենք մեծ ոգևորությամբ ու վճռականությամբ՝ հաջորդ տարի վերադառնալու է՛լ ավելի հավակնոտ ծրագրերով, նորարար լուծումներով ու հետաքրքիր նախաձեռնություններով, որոնք ավելի կամրապնդեն մեր համայնքը։ Մենք չենք ասում հաջողություն, մենք ասում ենք՝ շնորհակալություն այս ներդաշնակությունը միասին կառուցելու համար և մինչ նոր, էլ ավելի մասշտաբային հանդիպումներ հաջորդ տարի։





Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: