ՍԱՀՈՒՆ ՔԱՅԼԵՐՈՎ ԴԵՊԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ| Հանդիպումներ ուսանողների հետ

ՍԱՀՈՒՆ ՔԱՅԼԵՐՈՎ ԴԵՊԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ| Հանդիպումներ ուսանողների հետ

Sstaffmedia.am
27 մարտի 2023
2 րոպե ընթերցում
618
Կիսվել հոդվածով

Վերջին ամիսը բավականին թեժ էր Career Factory-ի թիմի համար։ staff.am-ի կողմից ստեղծված կրթական նախագիծն արդեն հասցրել է գրավել ավելի քան 1000 գրանցում առաջին՝ «4C» կարիերայի զարգացման լիարժեք դասընթացին, իսկ ավելի քան 250 անձ արդեն ավարտել է դասընթացը և ստացել իրենց վկայականները։

StaffMedia-ի այս հոդվածում, ամփոփել ենք Career Factory թիմի կողմից ՀՀ ԲՈՒՀ-երի կարիերայի կենտրոններ այցելությունները։

Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ)

Հայաստանում ամերիկյան Համալսարան (ՀԱՀ)

Եվրոպական Համալսարան (ԵՀ)

Եվրոպական Համալսարանի ուսանողների հետ հանդիպեցինք մեր նախաձեռնությամբ։ Մեր թիմն առաջին անգամն էր հյուրընկալվում ԵՀ-ում և բավականին տպավորված էինք ուսանողների ակտիվությամբ։ Ինչպես և նախորդ համալսարաններում, այստեղ նույնպես ներկայացվեցին կարիերայի զարգացման արդի թեմաները, խոսվեց շարունակական կրթության կարևորության, ինչպես նաև աշխատաշուկայում այս պահին առկա զարգացումների մասին։

Անչափ շնորհակալ ենք ԵՀ կարիերայի զարգացման բաժնի ղեկավար Վահան Անանյանին ուսանողների հետ հանդիպումը կազմակերպելու համար։

Մեր նպատակն է մինչև 2023թ.-ի ավարտն այցելել ՀՀ բոլոր ԲՈՒՀ-եր, այդ թվում նաև կատարել այցելություններ մարզեր։ Այս պահին ակտիվ կապի մեջ ենք տարբեր համալսարանների հետ, և հնարավոր է շուտվ այցելենք հենց քո համալսարան, և որպեսզի բաց չթողնես այդ հանդիպումը, հետևիր Career Factory-ի էջին Facebook-ում, միացիր մեր մասնագիտական խմբին Linkedinում, կամ ուղղակի հետևիր staff.amին ցանկացած սոցիալական հարթակում, որպեսզի բաց չթողնես մեր հանդիպումը։

Իսկ եթե դեռ լավ ծանոթ չես Career Factory-ի նախագծին և մեր առաջին ու անվճար «4C» դասընթացին, հիմա լավագույն ժամանակն է դա անելու համար։ 

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: