Կայացավ առաջին «staff.am Meetup»-ը՝ նվիրված վերջերս թողարկված Compass-ին

Կայացավ առաջին «staff.am Meetup»-ը՝ նվիրված վերջերս թողարկված Compass-ին

Sstaffmedia.am
26 հուլիսի 2023
1 րոպե ընթերցում
726
Կիսվել հոդվածով

Վերջերս staff.am-ը թողարկեց «Compass» ծառայությունը, որն իր տեսակով հեղափոխական է Հայաստանում։ Հենց այս առիթով էլ հուլիսի 21-ին staff.am գործընկեր կազմակերպությունների HR ղեկավարների և մասնագետների հետ հանդիպեցինք՝ բացահայտելու Compass ծառայության հնարավորությունների լայն շրջանակը, որն այսուհետ կօգնի մեր գործընկերներին վերափոխել իրենց HR և բիզնես գործընթացները՝ դարձնելով ավելի տվյալահեն։

Wp 1763120394165 lphonk

Քննարկումը շատ իվտերակտիվ էր՝ հնչեցին հետաքրքիր հարցեր և առաջարկներ Compass-ն էլ ավելի կատարելագործելու ուղղությամբ, ինչի համար շնորհակալ ենք մեր HR համայնքին։ Տվյալների հիման վրա կառուցված հավաքագրման և աշխատակիցների պահպանման գործընթացների նկատմամբ ցուցաբերված մեծ հետաքրքրությունը շատ ոգևորիչ է և կնպաստի, որ թե’ գործատուները, թե’ թեկնածուները խնայեն իրենց ժամանակն ու ավելի արդյունավետ անցնեն հավաքագրման ուղին։


Compass-ը staff.am-ի անալիտիկ ուղղությունն է, որը թողարկվել է 2023 թվականին։ Այն հնարավորություն կտա HR մասնագետներին և բիզնեսի սեփականատերերին մշտապես տեղեկացված լինել ՀՀ աշխատաշուկայի և աշխատավարձերի վերաբերյալ կարևոր տվյալների վերաբերյալ։ Ծառայության վերաբերյալ բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև կոճակով կամ կապ հաստատելով staff.am թիմի հետ՝ hello@staff.am։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: