staff.am-ն ընդլայնում է իր համագործակցությունը պետական մարմինների հետ

staff.am-ն ընդլայնում է իր համագործակցությունը պետական մարմինների հետ

Sstaffmedia.am
1 հուլիսի 2019
1 րոպե ընթերցում
472
Կիսվել հոդվածով

staff.am-ը շարունակում է ընդլայնել իր համագործակցությունը պետական մարմինների հետ մարդկային ռեսուրսների հավաքագրման ոլորտում։ Այդ առիթով կնքվեց համագործակցության հուշագիր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ի դեմս գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Ստեփան Մաչյանի և staff.am-ի, ի դեմս համահիմնադիր ղեկավար Վահե Ավետիսյանի և Նազելի Բադալյանի միջև։

mlsa_2

Առաջին փուլում համագործակցությունը ենթադրում է նախարարության թափուր և ժամանակավոր թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունների տարածում staff.am հարթակի և վերջինիս պատկանող սոցիալական ցանցերի ու մոբայլ հավելվածի միջոցով՝ դրանով իսկ հայտարարություններն ավելի հասանելի դարձնելով հասարակության լայն շրջանակների համար։

«Մենք արժևորում ենք այս համագործակցությունը և հավատացած ենք, որ staff.am-ի կողմից առաջարկվող տեխնոլոգիական լուծումների շնորհիվ պետական հատվածում անհրաժեշտ մասնագետների հավաքագրումը կընթանա առավելագույն արդյունավետությամբ»,- նշեց staff.am համահիմնադիր ղեկավար Վահե Ավետիսյանը։

Երկրորդ փուլով նախատեսվում է ավելի խորացված համագործակցություն staff.am և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև։

staff.am և պետական հատված համագործակցությունը երկարաժամկետ և շարունակական է։ Արդեն մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև համագործակցությունը, իսկ առաջիկայում պլանավորվում է համագործակցություն մյուս նախարարությունների և այլ պետական մարմինների հետ։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: