staff.am Summer Night Out 2026 | Գույներ, ռիթմ ու networking-ի նոր ձևաչափ
Այս հոդվածն ամփոփում է staff.am Summer Night Out 2026-ի վառ հիշողություններն ու այն ջերմ մթնոլորտը, որը ստեղծեցինք միասին մեր ամենագունեղ ամառային երեկոյի ընթացքում։
















Ողջունում եմ բոլորիդ և սրտանց ուրախ եմ, որ այս ուրբաթ երեկոն անցկացնելու ենք այսպիսի հրաշալի մարդկանց շրջապատում։ Շնորհակալ եմ, որ միացել եք մեզ։ Մենք իսկապես հզոր HR համայնք ունենք, և այսօրվա մեր հանդիպումն առանձնահատուկ է, քանի որ այստեղ հավաքվել են ոլորտի լավագույն մասնագետներն ու ղեկավարները։ Թեև staff.am-ը տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ է իրականացնում, սակայն այս մեկը ցանկացել ենք նշել հենց ձեր՝ մեր սիրելի HR գործընկերների միջավայրում։
Լուիզան առանձնահատուկ ջերմությամբ շնորհակալություն հայտնեց բոլոր այն գործընկերներին, ովքեր հավատացին այս գաղափարին և օգնեցին այն իրականություն դարձնել։ Նա նշեց, որ իր համար մեծագույն ոգեշնչում է տեսնել, թե ինչպես են staff.am-ի մտահղացումները վստահություն գտնում առաջատար ընկերությունների մոտ.
Ես շատ եմ սիրում, երբ մեր նոր մտքերն ու գաղափարները ներկայացնում ենք գործընկերներին, և նրանք, հավատալով մեզ, սիրով միանում են։ Coca-Cola HBC Armenia-ն արդեն երկրորդ անգամ է հանդես գալիս որպես մեր խոշոր միջոցառումների գլխավոր գործընկեր։ IDBank-ի և Idram-ի հետ, թեև վաղեմի գործընկերներ ենք, սակայն միջոցառումների շրջանակում սա մեր առաջին համատեղ նախագիծն է։ Մեր մյուս հավատարիմ գործընկերը Onex-ն է, ում հետ միասին էլ պատրաստել ենք կոկտեյլների այս գեղեցիկ մատուցումը, և իհարկե iSpace-ը, ով այսօր այստեղ է իր տեխնոլոգիական տաղավարով։
staff.am-ի և Hirebee-ի համահիմնադիր Վահե Ավետիսյանը ևս ողջունեց ներկաներին՝ ընդգծելով, որ այս տարվա բոլոր միջոցառումները հատուկ խորհուրդ ունեն։ Այս տարի staff.am-ը նշում է իր գործունեության 10-ամյակը հայկական շուկայում, և Վահեն սիրով կիսվեց այն ձեռքբերումներով, որոնք հնարավոր են դարձել հենց HR համայնքի վստահության շնորհիվ.
staff.am-ն արդեն 10 տարի է հայկական շուկայում է։ Այսօր մենք ունենք 5000-ից ավելի գործընկերներ, օրական 15,000-ից ավելի այցելություններ, և ամենակարևորը՝ հարյուր հազարավոր մարդիկ աշխատանքի են ընդունվել հենց մեր հարթակի միջոցով։ Սակայն այս ամենին կյանք ու ուժ տվողը հենց դուք եք։ Այս և մեր բոլոր մյուս միջոցառումների նպատակը մեկն է՝ ձեր աշխատանքային առօրյան նոր ու վառ գույներով լցնելը:
Անդրադառնալով տեխնոլոգիական լուծումներին՝ Վահեն ներկայացրեց Hirebee HRMS ամբողջական համակարգը։ Նա մանրամասնեց, թե ինչպես է այս համակարգն օգնում HR մասնագետներին ավտոմատացնել բարդ գործընթացները՝ հնարավորություն տալով ավելի շատ ժամանակ տրամադրել թիմի զարգացմանն ու մարդկային կապերի ամրապնդմանը։
Տեխնոլոգիական նորությունների և HR ոլորտում AI լուծումների թեման շարունակեց մեր գլխավոր գործընկեր Coca-Cola HBC Armenia-ի ՄՌ ղեկավար Նելլի Փուրթոյանը։ Նա ներկայացրեց իրենց առաջադեմ փորձը և պատմեց, թե ինչպես է արհեստական բանականությունն իրականում փոխում HR աշխարհը՝ դարձնելով աշխատանքային գործընթացներն ավելի արդյունավետ։ Նելլին առանձնահատուկ շեշտեց, որ տեխնոլոգիաները մեզ ավելի շատ ժամանակ են տալիս հենց մարդկային շփման համար.
Խորհուրդ եմ տալիս և հորդորում բոլորին, որ մեր կյանքում տեղի ունեցող փոփոխությունները դիտարկենք դրական տեսանկյունից։ Տեխնոլոգիաների շնորհիվ ազատված ժամանակն ավելի շատ օգտագործենք շփման համար, քանի որ մարդիկ երջանիկ են հենց շփվելիս։ staff.am-ը մեր գործընկերն է եղել դեռ մինչև արհեստական բանականության թռիչքը, և մենք միշտ զգացել ենք նրանց աջակցությունը։ Կարծում եմ՝ բոլոր գործատուներն են տեսնում, թե որքան է հեշտանում իրենց աշխատանքը staff.am-ի հետ։
Երեկոյի ամենաոճային ու գեղեցիկ հատվածը Արտույտ բրենդի հետ համագործակցությունն էր։ Երբ staff.am-ի թիմով մտածում էինք, թե ինչ հիշվող նվեր կարող ենք մատուցել մեր մասնակիցներին, ծնվեց թվիլիների գաղափարը։ Հատուկ այս օրվա համար «Արտույտի» հետ ստեղծվել էին էքսկլյուզիվ թվիլիներ, որոնք հնարավոր չէ գտնել վաճառքում. դրանք պատրաստվել էին միայն Summer Night Out-ի մասնակիցների համար՝ որպես օգտակար ու գեղեցիկ հուշ։
Սակայն մենք չսահմանափակվեցինք միայն նվերներով։ Արևիկ Առաքելյանը, ով իր վարպետաց դասերով հասցրել է ներկայանալ նույնիսկ Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում, այս անգամ իր փորձով կիսվեց մեր HR համայնքի հետ։ Նա սովորեցրեց շարֆերի ու թվիլիների համադրման տարբերակներ՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է հայկական արվեստը դարձնել առօրյա ոճի անբաժանելի մաս։






Երբ ավարտվեցին ելույթներն ու վարպետաց դասը, ժամանակն էր վայելելու ջերմ networking-ը, նոր ծանոթություններն ու անկաշկանդ զրույցները։ Այգու տարբեր անկյուններում մեր HR համայնքի ներկայացուցիչները կիսվում էին տպավորություններով՝ վայելելով երեկոյի թարմությունն ու գունեղ հյուրասիրությունը։
Միջոցառման ամենահետաքրքիր պահերից մեկն էլ մեր անակնկալ ֆլեշմոբն էր։ Բոլորս միասին Garden Park-ի տարածքում դասավորվեցինք այնպես, որ ստացվեց HR բառը, որը շատ գեղեցիկ ու խորհրդանշական պատկեր էր։















Իսկ երբ բեմ բարձրացավ YereOne Project-ը, Garden Park-ը վերածվեց մի մեծ ու գունեղ պարահրապարակի։ Խումբն իր ժամանակակից ռիթմերով ու վառ էներգիայով նոր գույներ հաղորդեց երեկոյին։ Դա հենց այն իսկական, ազատ ու լիցքաթափող friday night-ն էր, որին բոլորս այդքան սպասում էինք։ Պարերն ու բարձր տրամադրությունը չէին դադարում, իսկ Garden Park-ի յուրաքանչյուր անկյուն լցված էր այն յուրահատուկ էներգիայով, որը կարող է ստեղծել միայն մեր HR համայնքը։








staff.am Summer Night Out-ն այս տարի էլ դարձավ այն վայրը, որտեղ networking-ը վերածվեց ջերմ հանդիպման, իսկ զրույցները՝ հաճելի հիշողությունների։ Մենք հեռացանք Garden Park-ից մեծ ոգևորությամբ ու արդեն իսկ սպասում ենք մեր հաջորդ հանդիպումներին։ Արդեն իսկ սկսել ենք աշխատել առաջիկա նոր նախագծերի ու միջոցառումների վրա, որոնցով շուտով կկիսվենք ձեզ հետ։
Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին ու հյուրերին՝ այս գեղեցիկ երեկոնմեզ հետ ստեղծելու համար։
Առաջարկում ենք դիտել տեսանյութը՝ այդ բոլոր վառ պահերը զգալու և մեզ հետ վերապրելու համար։

