staff.am-ը ներկայացնում է Հայաստանում կարիերայի առաջին AI օգնական ՍԻՄՕ-ն և նոր Premium հնարավորությունները
staff.am-ը ներկայացնում է իր առաջին կարիերայի AI օգնական ՍԻՄՕ-ն և նոր Premium հնարավորությունները՝ աշխատանքի որոնումն ու կարիերայի զարգացումն ավելի հեշտ դարձնելու համար։
Արժե՞ դիմել տվյալ աշխատանքին, որքանո՞վ են իմ հմտությունները համապատասխանում հաստիքի պահանջներին, ի՞նչ աշխատավարձ կարող եմ ակնկալել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կարող են էական նշանակություն ունենալ կարիերայի հաջորդ քայլը որոշելիս։ staff.am-ի նոր հնարավորությունները ստեղծվել են՝ օգնելու ձեզ ավելի լավ կողմնորոշվել աշխատաշուկայում և տեղեկացված որոշումներ կայացնել։
Իր գործունեության 10-ամյակին ընդառաջ staff.am-ը՝ ներկայացրել է Հայաստանում առաջին կարիերայի AI օգնական ՍԻՄՕ-ն և նոր Պրեմիում բաժանորդագրությունները։ Դրանք նախատեսված են աշխատանքի որոնման տարբեր փուլերում անհատականացված աջակցություն տրամադրելու, մասնագիտական հնարավորությունները գնահատելու և կարիերայի զարգացումն ավելի արդյունավետ պլանավորելու համար։
ՍԻՄՕ․ ձեր առաջին AI օգնականը կարիերայի ճանապարհին
Պատկերացրեք՝ ցանկանում եք նոր աշխատանք գտնել, բայց չգիտեք՝ որ հաստիքներն են առավել համապատասխան ձեր փորձին և մասնագիտական հետաքրքրություններին։ Կամ արդեն գտել եք հետաքրքիր հայտարարություն, սակայն վստահ չեք՝ ինչպես լավագույնս ներկայացնել ձեր առավելությունները գործատուին։
Այժմ այս հարցերում ձեզ կարող է աջակցել ՍԻՄՕ-ն՝ staff.am-ի առաջին կարիերայի AI օգնականը։
Պարզապես նկարագրեք, թե ինչ աշխատանք եք փնտրում, և ՍԻՄՕ-ն կօգնի գտնել ձեր հետաքրքրություններին համապատասխան հաստիքներ։ Օգնականի միջոցով կարող եք նաև բարելավել ձեր մասնագիտական պրոֆիլը և պատրաստել մոտիվացիոն նամակներ։
Այս հիմնական հնարավորությունները հասանելի են անվճար, իսկ պրեմիում բաժանորդագրությունն ընդլայնում է ՍԻՄՕ-ի հնարավորությունները՝ թույլ տալով AI-ի աջակցությամբ ավելի մանրամասն գնահատել ձեր մասնագիտական պատրաստվածությունը և նպատակային մոտենալ աշխատանքի որոնմանը։
Օրինակ՝ գտել եք ձեզ հետաքրքրող հաստիք, բայց չգիտեք՝ որքանով եք համապատասխանում գործատուի պահանջներին։ ՍԻՄՕ-ի միջոցով կարող եք գնահատել ձեր պրոֆիլի համապատասխանության մակարդակը և հասկանալ, թե որ հմտություններն են ձեր առավելությունները, իսկ որոնք՝ զարգացման հնարավոր ուղղությունները։
AI-ը կարող է նաև վերլուծել ձեր CV-ն, առաջարկել բարելավումներ և օգնել պատրաստել տվյալ հաստիքի պահանջներին համապատասխանեցված դիմում ու ուղեկցող նամակ։ Ընդ որում, այն հիմնվում է ձեր արդեն ներկայացրած մասնագիտական փորձի և հմտությունների վրա, իսկ առաջարկվող փոփոխությունները վերանայում ու հաստատում եք դուք։
Աշխատանքի ընտրության մեկ այլ կարևոր հարց է վարձատրությունը։ Պրեմիում բաժանորդագրության շրջանակում կարող եք ստանալ աշխատավարձի մոտավոր գնահատական, որը կօգնի ավելի լավ կողմնորոշվել աշխատաշուկայում և պատրաստվել աշխատավարձի շուրջ քննարկումներին։ Կարևոր է հաշվի առնել, որ սա կողմնորոշիչ գնահատական է, ոչ թե գործատուի առաջարկած կամ երաշխավորված աշխատավարձը։
Նոր գործիքների շնորհիվ կարող եք նաև տեղեկանալ, թե որ ընկերություններն են դիտել ձեր պրոֆիլը, AI որոնմամբ բացահայտել աշխատանքի նոր հնարավորություններ և ձևավորել կարիերայի զարգացման անհատական ուղղություններ։ Պրեմիում բաժանորդագրությունը ներառում է նաև CV-ի տարբեր ձևանմուշներ, իսկ տարեկան բաժանորդագրությունների շրջանակում՝ HR մասնագետների հետ անհատական խորհրդատվության հնարավորություն։
Այսպիսով, ՍԻՄՕ-ն կարող է աջակցել ոչ միայն նոր աշխատանք գտնելու, այլև սեփական մասնագիտական ներուժն ավելի լավ ճանաչելու և կարիերայի հետագա քայլերը պլանավորելու հարցում։
staff.am-ի 10-ամյակը՝ տեխնոլոգիական զարգացման նոր փուլ
ՍԻՄՕ-ի և պրեմիում բաժանորդագրությունների գործարկումը համընկնում է staff.am-ի գործունեության 10-ամյակի հետ՝ նշանավորելով հարթակի զարգացման հերթական փուլը։
Տասը տարվա ընթացքում staff.am-ն աշխատանքի որոնման հարթակից վերածվել է կարիերայի ամբողջական էկոհամակարգի՝ միավորելով staff.am-ը, Career Factory-ն, Compass by staff.am-ը և staffmedia.am-ը։
Արհեստական բանականությունն արդեն կիրառվում է հարթակի տարբեր ծառայություններում՝ աշխատանքի որոնումից մինչև թեկնածուների դիմումների վերլուծություն և StaffSearch-ի միջոցով մասնագետների որոնում։ Իսկ առաջին կարիերայի AI օգնական ՍԻՄՕ-ի գործարկմամբ հարթակն ընդլայնում է անհատականացված աջակցության հնարավորությունները նաև աշխատանք փնտրողների համար։
Ինչպես նշում է staff.am-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը․
Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ փոխվում են նաև մարդկանց սպասելիքները ամենօրյա թվային ծառայություններից։ Մենք շարունակում ենք զարգացնել հարթակը մեր բոլոր օգտատերերի համար, իսկ SIMO-ն և Premium հնարավորությունները ևս մեկ քայլ են՝ օգնելու մարդկանց ավելի լավ հասկանալ աշխատաշուկան, բացահայտել սեփական մասնագիտական ներուժը և ավելի գիտակցված կառավարել կարիերան։ Բաժանորդագրային կարիերայի ծառայությունը նոր ուղղություն է մեր շուկայի համար։ Մենք շարունակելու ենք փորձարկել նոր մոտեցումներ, լսել օգտատերերին և զարգացնել ՍԻՄՕ-ի հնարավորությունները։
ՍԻՄՕ AI օգնականն արդեն հասանելի է staff.am-ի վեբ հարթակում և բջջային հավելվածներում, իսկ ընդլայնված գործիքներից կարող եք օգտվել Plus և Pro բաժանորդագրությունների շրջանակում։
Փաթեթները հասանելի են շաբաթական, ամսական և տարեկան բաժանորդագրություններով, իսկ նոր հնարավորություններին ծանոթանալու համար նախատեսված է նաև 7-օրյա անվճար փորձաշրջան՝ սահմանված օգտագործման սահմանաչափերով։
Անկախ նրանից՝ ակտիվորեն նոր աշխատանք եք փնտրում, մտածում եք մասնագիտական ուղղությունը փոխելու մասին, թե ցանկանում եք ավելի լավ գնահատել ձեր հնարավորություններն աշխատաշուկայում, ՍԻՄՕ-ն կարող է օգնել ավելի վստահ ու տեղեկացված պլանավորել կարիերայի հաջորդ քայլերը։
Բացահայտեք staff.am-ի առաջին կարիերայի AI օգնական ՍԻՄՕ-ն և նոր պրեմիում հնարավորությունները staff.am/premium էջում։

